Տարվա մարդ (Թայմ)

(Վերահղված է Տարվա մարդ (Time)ից)

«Տարվա մարդ» տիտղոսին արժանացածի անունը Թայմ հանդեսը ավանդաբար հրապարակում է դեկտեմբերի վերջին համարում։ «Տարվա մարդ» անվանակարգը շնորհվում է 1927 թվականից, երբ այդ կոչմանն արժանացավ օդաչու Չարլզ Լինդբերգը՝ պատմության մեջ առաջին անգամ միայնակ թռչել-անցնելով Ատլանտյան օվկիանոսը։

Տարվա մարդ (Թայմ)
Տեսակպարգև
Երկիր ԱՄՆ
Հիմնադրվել է1927
ՊարգևադրողԹայմ
Առաջին շնորհում1927 թվական
Կայքtime.com/poy

Ընտրության պահանջներ խմբագրել

Տարվա մարդուն ընտրում է բացառապես գործադիր խմբագիրը։ Ռիչարդ Շտենգելը, Time հանդեսի խմբագրական սյունակում՝ «Կարգուկանոնը վեր դասելով ազատությունից» վերնագրի ներքո, բացատրեց սկզբունքը, որով հանդեսն ընտրում է այս կամ այն հավակնորդին․ «TIME-ի կողմից քննարկված «Տարվա մարդ» անվանումը չի հանդիսանում մեծարանք։ Այն խրախուսանքի նշան չէ։ Եվ ոչ էլ ճանաչված լինելու նշան է։ Լավագույն դեպքում սա աշխարհի լրջմիտ գնահատականն է՝ ինչպիսին այն կա, և ամենակարող մարդկանց և ուժերի, որոնք ձևավորում են այս աշխարհը՝ դեպի վատը կամ դեպի լավը։ Եվ այս անվանակարգը, անկասկած, կապ ունի առաջնորդության որակների հետ՝ անվեհերություն, որը փոխում է մեր մոլորակը»[1]։

Տարբեր տարիների Տարվա մարդ են դարձել Ֆրանկլին Ռուզվելտը, Ադոլֆ Հիտլերը, Իոսիֆ Ստալինը, Ջոն Քենեդին, Ջորջ Բուշը, ինչպես նաև համացանցի օգտատերը։ 2007 թվականին Տարվա մարդ է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Երկու անգամ Տարվա մարդ է ճանաչվել 15 հոգի (ժամանակագրական հերթականությամբ)՝ Ֆրանկլին Ռուզվելտը, Իոսիֆ Ստալինը, Ջորջ Մարշալը, Հարի Ս. Թրումանը, Ուինսթոն Չերչիլը, Դուայթ Էյզենհաուերը, Լինդոն Ջոնսոնը, Ռիչարդ Նիքսոնը, Ռոնալդ Ռեյգանը, Դեն Սյաոպինը, Միխայիլ Գորբաչովը, Բիլ Քլինթոնը, Ամերիկացի զինվորը (վերացական հասկացություն), Ջորջ Բուշ Կրտսերը, Բարաք Օբաման։

Երեք անգամ Տարվա մարդ է դարձել մեկ մարդ՝ Ֆրանկլին Ռուզվելտը։

ԽՍՀՄ/Ռուսաստանի ներկայացուցիչները Տարվա մարդ են ճանաչվել 7 անգամ՝ Իոսիֆ Ստալինը (երկու անգամ), Նիկիտա Խրուշչովը (1 անգամ), Յուրի Անդրոպովը (1 անգամ), Միխայիլ Գորբաչովը (2 անգամ), Վլադիմիր Պուտինը (1 անգամ)։

2001 թվականին «Թայմ» հադեսը չհամարձակվեց Տարվա մարդ ճանաչել Ուսամա բեն Լադենին[2]։

«Տարվա մարդ» դափնեկիրների ցուցակը՝ ըստ TIME հանդեսի խմբագրել

ՏարիԼուսանկարԴափնեկիրԿյանքի տարիներԾանոթագրություն
1927 Չարլզ Լինդբերգ1902-19741927 թվականին այդ կոչմանն արժանացավ օդաչու Չարլզ Լինդբերգը՝ պատմության մեջ առաջին անգամ միայնակ թռչել-անցնելով Ատլանտիկան՝ Նյու Յորքից Փարիզ։

.

1928 Ուոլտեր Կրայլսեր1875-19401928 թվականին Կրայսլերը հետևում էր իր՝ Chrysler Corporation-ի՝ Dodge-ի հետ միաձուլմանը՝ մինչ Chrysler Building-ի կառուցումը։
1929 Օուեն Յունգ1874-1962Յունգը 1929 թվականից ղեկավարել է Յունգի պլանը գործարկող կոմիտեն, որն Առաջին համաշխարհային պատերազմից հետո կարգավորում էր գերմանական ռազնատուգանքների վճարումը
1930 Մահաթմա Գանդի1869-1948Գանդին Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման առաջնորդն է եղել։ 1930 թվականին նա ղեկավարել է աղի երթը, որն իրենից ներակյացնում էր 390-կիլոմետրանոց քայլերթ՝ ի նշան բրիտանական իշխանության կողմից աղի համար ներդրված հարկերի դեմ դժգոհության։
1931 Պիեր Լավալ1883-19451931 թվականին Լավալն առաջին անգամ ընտրվել է Ֆրանսիայի վարչապետ։ Լավալը հայտնի դարձավ ամերիկյան մամուլում, երբ հանդես եկավ Մորատորիա Գուվերի դեմ՝ վճարների ժամանակավոր սառեցման հետ կապված, ինչը Ֆրանսիայում այնքան տարածված չէր, որքան ԱՄՆ-ում։
1932 Ֆրանկլին Ռուզվելտ1882-1945Ռուզվելտը վստահ հաղթանակ տոնեց ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում (1932)՝ հաղթելով գործող նախագահ Հերբերտ Հուվերին։
1933 Հյու Ջոնսոն1882-19421933 թվականին Ջոնսոնը նշանակվեց Ազգային վերականգնման վարչության տնօրեն։
1934 Ֆրանկլին Ռուզվելտ1882-1945Ռուզվելտը 1933-1945 թվականներին եղել է ԱՄՆ նախագահը։ 1934 թվականի «Նոր կուրս»-ի բարեփոխումներն սկսեցին իրենց տուղները տալ։
1935 Հայլե Սելասիե I1892-1975Սելասիեն 1935 թվականին Եթովպիայի կայսրն էր, երբ իտալական զորքերը ներխուժեցին Եթովպիա՝ սկսելով երկրորդ իտալ-եթովպիական պատերազմը։
1936 Ուոլլիս Սիմփսոն1896-19861936 թվականին Սիմփսոնի և նախագահ Էդուարդ VIII-ի հարաբերությունները հանգեցրին նրան, որ թագավորը հրաժարական տվեց՝Սիմփսոնի հետ ամուսնանալու համար։
1937 Չան Կայշի1887-1975Չանը 1937 թվականին՝ Երկրորդ ճապոնա-չինական պատերազմի սկզբում, եղել է Չինաստանի Հանրապետության վարչապետը։
Սուն Մեյլին1897-2003Սունը Չան Կայշի կինն է եղել 1927 թվականից մինչ 1975 թվականը՝ Կայշիի մահը։
1938 Ադոլֆ Հիտլեր1889-1945Գերմանիայի ապագա կանցլեր Հիտլերը 1938 թվականին՝ Անշլյուսից և Մյունխենի համաձայնագրից հետո, ղեկավարում էր Գերմանիայի՝ Ավստրիայի և Սուդեթի շրջանի հետ միավորումը։
1939 Իոսիֆ Ստալին1878-19531939 թվականին Ստալինը Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարն էր և փաստացի Խորհրդային Միության առաջնորդն էր։
1940 Ուինսթոն Չերչիլ1874-19651940 թվականին՝ Դյունկերկի օպերացիայի ժամանակ, Չերչիլը եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
1941 Ֆրանկլին Ռուզվելտ1882-19451941 թվականին՝ Պերլ-Հարբորի վրա հարձակման ժամանակ, երբ արդյունքում ԱՄՆ-ն մտավ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, Ռուզվելտը եղել է ԱՄՆ նախագահը։
1942 Իոսիֆ Ստալին1878-19531942 թվականին Ստալինը Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարն էր և կառավարության ղեկավարը, ով հետևում էր Ստալինգրադի ճակատամարտին (1942-1943).
1943 Ջորջ Մարշալ1880-19591943 թվականին ԱՄՆ բանակի շտաբի ապագա ղեկավար գեներալ Մարշալը կարևոր դեր խաղաց Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ գործողությունների կազմակերպման գործում։
1944 Դուայթ Էյզենհաուեր1890-1969Գեներալ Էյզենհաուերը Նորմանդական դեսանտային օպերացիայի ժամանակ եղել է կարևոր անձանցից մեկը, ով ղեկավարում է Եվրոպայի միացյալ զինված ուժերը (1944)։
1945 Հարի Ս. Թրուման1884-1972Թրումանը ԱՄՆ նախագահ դարձավ Ֆրանկլին Ռուզվելտի մահվանից հետո՝ 1945 թվականին, սանկցավորեց Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումները։
1946 Ջեյմս Ֆրենսիս Բիրնս1879-19721946 թվականին՝ իրանական ճգնաժամի շրջանում, Բիրնսը ԱՄՆ պետքարտուղարն էր, ով գնալով ավելի լուրջ ու կոպիտ ընդդիմություն էր դառնում Ստալինի համար։ Նրա ճառը, որը կոչվում էր «Գերմանիայի նկատմամբ քաղաքականության վերանայում», հրաժարվելով Մորգենթաուի տնտեսական պլանից և գերմանացիներին ապագայի համար հույս տալով։
1947 Ջորջ Մարշալ1880-19591947 թվականին պետքարտուղար նշանակված Մարշալը եղել է Մարշալի պլանի հեղինակը։
1948 Հարի Ս․ Թրուման1884-19721948 թվականին Թուրմանն ԱՄՆ նախագահ ընտրվեց ինքն իրենով՝ առանց կուսակցական աջակցության, ինչը համարվում է ամերիկյան քաղաքական կյանքի ամենաանսպասելի իրադարձություններից մեկը։
1949 Ուինսթոն Չերչիլ1874-1965Հայտարարվել է «50-ամյակի մարդ»՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում Մեծ Բրիտանիային և դաշնակիցներին հասցնելով հաղթանակի։ 1949 թվականին Չերչիլը եղել է բրիտանական ընդդիմության առաջնորդը։
1950 Ամերիկացի զինվորՆերկայացնում է ԱՄՆ զորքերը, որոնք մասնակցել են Կորեական պատերազմին (1950-1953
1951 Մոհամմադ Մոսադեղ1882-19671951 թվականին Մոսադեղն ընտրվել է Իրանի վարչապետ և վտարել արևմտյան նավթային կազմակերպությունները՝ սկսելով Աբադանի ճգնաժամը։
1952 Ելիզավետա IIծնված 19261952 թվականին՝ հոր՝ Ջորջ VI-ի մահվանից հետո, Ելիզավետան գահ բարձրացավ։
1953 Կոնրադ Ադենաուեր1876-19671953 թվականին Ադենաուերը վերընտրվեց ԳԴՀ կանցլերի պաշտոնում։
1954 Ջոն Դալլես1888-1959Լինելով ԱՄՆ ապագա պետքարտուղարը՝ 1954 թվականին Դալլեսը դարձավ ՍԵԱՏՕ-ի հիմնադիրը։
1955 Հարլոու Կյորտիս1893-1962Կյորտիսը 1953-ից 1958 թվականներին եղել է Ջեներալ Մոթորս ընկերության նախագահը։ 1955 թվականին Ջեներալ Մոթորսը վաճառեց 5 մլն ավտոմեքենա և դարձավ առաջին կազմակերպությունը, որը մեկ տարվա ընթացքում վաստակեց 1 մլրդ դոլար։
1956 Ազատության հունգարացի մարտիկըՆերկայացնում է հունգարացի հեղափոխականներին, ովքեր մասնակցել են չստացված հունգարական հեղափոխությանը։
1957 Նիկիտա Խրուշչով1894-19711957 թվականին Խրուշչովն ամրացրեց իր կառավարումը Խորհրդային Միությունում։
1958 Շառլ դը Գոլ1890-19701958 թվականին դը Գոլը նշանակվեց Ֆրանսիայի վարչապետ, իսկ 5-րդ հանրապետության հիմնումից հետո դարձավ Ֆրանսիայի նախագահ։
1959 Դուայթ Էյզենհաուեր1890-19691953 թվականից մինչև 1961 թվականը Դուայթ Էյզենհաուերը դարձավ ԱՄՆ նախագահ։
1960 ԱՄՆ գիտնականներըՆերկայացված են՝ Ջորջ Ուելս Բիդլը, Ջեյմս Վան Ալլեն, Ռոբերտ Բըրնս Վուդվորթ, Դոնալդ Արթուր Գլեզեր, Չարլզ Դրեյփեր, Ջոշուա Լեդերբերգ, Ուիլլարդ Լիբբի, Էռնեստ Միլս Պարսել, Լայնուս Կարլ Փոլինգ, Իզիդոր Այզեկ Ռաբի, Էմիլիո Սեգրե, Չարլզ Հարդ Թաունս, Էդվարդ Թեփլեր, Ուիլյամ Շոկլի և Ջոն Էնդերս.
1961 Ջոն Քենեդի1917-1963Քենեդին, 1961 թվականին ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը, անհաջող գրոհ կազմակերպեց Կուբայի դեմ։
1962 Հովհաննես XXIII1881-1963Հովհաննես XXIII-ը 1958 թվականից մինչև 1963 թվականը եղել է կաթոլիկ եկեղեցու ղեկավարը։ 1962 թվականին նա հրավիրեց Վատիկանի 2-րդ համաժողովը։
1963 Մարտին Լյութեր Քինգ1929-1968Քաղաքացիական իրավունքների համար շարժման առաջնորդ Քինգը 1963 թվականին արտասանեց իր հայտնի ճառը՝ «Ես երազանք ունեմ»։
1964 Լինդոն Բ. Ջոնսոն1908-1973Ջոնսոնը 1964 թվականին ընտրվել է ԱՄՆ նախագահ՝ մինչ այդ ընդունելով քաղաքացիական իրավունքների մասին ակտը և դրանով իսկ պատերազմ հայտարարելով աղքատությանն ու ուժեղացնելով ԱՄՆ-ի ներկայությունը Վիետնամի պատերազմում։
1965 Ուիլյամ Ուիսթմորլենդ1914-2005Գեներալ Ուեսթմորլենդը Վիետնամի պատերազմի ժամանակ ամերիկյան զորքի հրամանատարն էր։
1966 «Baby boom»-երՆերկայացնում են ամերիկացի տղամարդկանց և կանանց այն սերունդը, ովքեր 25 տարեկան և դրանից փոքր են։
1967 Լինդոն Բ. Ջոնսոն1908-1973Ջոնսոնը 1963 թվականից մինչև 1969 թվականը եղել է ԱՄՆ նախագահը։
1968 «Ապոլոն 8»տիեզերագնացները1968 թվականին «Ապոլոն 8»-ի անձնակազմը (Ուիլյամ Անդերսը, Ֆրենկ Բորմանը և Ջեյմս Լովելը) առաջինն էին, ովքեր 1969 թվականին Լուսնի շուրջը պտույտ կատարեցին։
1969 ԱՄՆ Middle America դասի ներկայացուցիչներՆաև հայտնի են որպես լռակյաց մեծամասնություն։
1970 Վիլի Բրանդտ1913-1992Լինելով ԳԴՀ կանցլերը՝ Բրանդտը փառքի է հասել «Արևելքի և Արևմուտքի միջև հարաբերությունները հարթելու» համար, ինչը նա արել է «ԽՍՀՄ-ի և Արևմտյան թևի նկատմամբ անվախ մտեցման շնորհիվ»։
1971 Ռիչարդ Նիքսոն1913-1994Նիքսոնը ԱՄՆ նախագահն է եղել 1969 թվականից մինչև 1974 թվականը։
1972 Ռիչարդ Նիքսոն1913-1994Որպես ԱՄՆ նախագահ՝ Նիքսոնը 1972 թվականին այցելեց Չինաստան՝ դառնալով ԱՄՆ առաջին նախագահը, ով այցելություն կատարեց այդ երկիր։ Ավելի ուշ Նիքսոնը պայմանագիր կնքեց ԽՍՀՄ-ի հետ, որը կապված էր ОСВ-I-ի հետ, ինչը տեղի ւնեցավ մինչ նրա վերընտրվելը, որը ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր հաղթանակներից մեկն էր։
Հենրի Քիսինջերծնված 1923Քիսինջերը, ով ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էր, 1972 թվականին Նիքսոնին ուղեկցում էր Չինաստան՝ վերջինիս այցելության ժամանակ։
1973 Ջոն Սիրիկա1904-19921973 թվականին լինելով ԱՄՆ շրջանային դատարանի Կոլումբիայի շրջանի գլխավոր դատավորը՝ Սիրիկան նախագահ Նիքսոնին հրամայեց իրեն տրամադրել Սպիտակ տան ձայնագրությունները, որոնք կապված էին Ուոթերգեյթյան սկանդալի հետ։
1974 Ֆեյսալ իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդ1906-1975Սաուդյան Արաբիայի թագավոր Ֆեյսալի անունը կապվում է 1973-1974 թվականների նավթային ճգնաժամի հետ, երբ Սաուդյան Արաբիան աշխարհի շուկաներից հանում էր իր նավթը։
1975 ԱՄՆ կանայքՆերկայացված են՝ Քեթլին Բայերլին, Սյուզան Բրաունմիլլերը, Էդդի Վայատը, Էլլա Գրասսոնը, Բարբարա Ջորդանը, Բիլլի Ջորդան Քինգը, Ջիլ Քոնուեյը, Քերոլ Սաթոնը, Բեթթի Ֆորդը, Կարլա Հիլզը, Էլիսոն Չիկը և Սյուզի Շարպը։
1976 Ջիմի Քարթերծնված 19241976 թվականին Քարթերն ընտրվեց ԱՄՆ նախագահ՝ հաղթելով գործող նախագահ Ջերալդ Ֆորդին։
1977 Անվար Սադաթ1918-1981Սադաթը, լինելով Եգիպտոսի նախագահը, 1977 թվականին այցելություն կատարեց Իսրայել՝ դառնալով առաջին արաբ առաջնորդը, ով արեց դա՝ եգիպտա-իսրայելական հարաբերությունները կարգավորելու նպատակով։
1978 Դեն Սյաոպին1904-1997Չինաստանի փոխվարչապետ։ Դենը տապալեց Խուա Գո Ֆենին, որպեսզի 1978 թվականին վերցնի Չինաստանի նկատմամբ փաստացի վերահսկողությունը՝ որպես բարձրագույն ղեկավար։
1979 Ռուհոլլա Խոմեինի1902-1989Խոմեինին 1979 թվականին ղեկավարել է իսլամական հեղափոխությունը՝ դառնալով բարձրագույն ղեկավար։
1980 Ռոնալդ Ռեյգան1911-20041980 թվականին Ռեյգանն ընտրվել է ԱՄՆ նախագահ՝ հաղթելով գործող նախագահ Ջիմի Քարթերին։
1981 Լեխ Վալենսածնված 1943«Համերաշխություն» լեհական պրոֆմիության ղեկավարը և Գդանսկի համաձայնագրի հեղինակը՝ մինչ իր ձերբակալումը և 1981 թվականի դեկտեմբերին ռազմական դրություն մտցնելը
1982 Անհատական համակարգիչՀայտարարվել է «Տարվա մեքենա»՝ դառնալով տեղեկատվական դարաշրջանի ծաղկման սկիզբը։
1983 Ռոնալդ Ռեյգան1911-20041983 թվականին լինելով ԱՄՆ նախագահ՝ Ռեյգանը հրամայել է իրականացնել Գրենադա ներխուժումը և պաշտպանել է ռազմավարական պաշտպանության նախաձեռնությունը։
Յուրի Անդրոպով1914-1984Անդրոպովը՝ որպես Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար, ռազմավարական պաշտպանության նախաձեռնության լուրջ քննադատն էր։ 1983 թվականի օգոստոսին Անդրոպովը հոսպիտալացվեց և շուտով՝ 1984 թվականին, մահացավ։
1984 Պիտեր Յուբերոտծնված 19371984 թվականին Յուբերոտը ղեկավարում էր Ամառային օլիմպիական խաղերի կազմակերպությունը։
1985 Դեն Սյաոպին1904-1997Որպես Չինաստանի բարձրագույն ղեկավար՝ Դենը փառքի արժանացավ «ռադիկալ տնտեսական բարեփոխումների համար, որոնք ձեռնոց էին նետում ուղղափառ մարքսիստներին»։
1986 Կորասոն Ակինո1933-20091986 թվականի Դեղին հեղափոխության ժամանակ Ակինոն կարկառուն կերպար էր, ով ընտրվեց Ֆիլիպինների նախագահ։
1987 Միխայիլ Գորբաչովծնված 1931Լինելով Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարը և ԽՍՀՄ առաջնորդը՝ 1987 թվականին Գորբաչովը ղեկավարում էր Վերակառուցումը։
1988 Վտանգի մեջ գտնվող Երկիր մոլորակըՏարվա մոլորակը, որը կապված է մայր բնության հետ։
1989 Միխայիլ Գորբաչովծնված 1931Ճանաչվել է «Տասնամյակի մարդ»։ Գորբաչովը, որպես Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար (խորհրդայի առաջնորդ), 1989 թվականին անցկացրեց առաջին խորհրդային ազատ ընտրությունները։
1990 Ջորջ Հ. Ու. Բուշ1924- 2018Լինելով ԱՄՆ նախագահը՝ Բուշը ղեկավարում էր ԱՄՆ մասնակցությունը Իրաք-քուվեյթյան պատերազմին (1990-1991).
1991 Թեդ Թըրներծնված 1938CNN-ի հիմնադիրը։
1992 Բիլ Քլինթոնծնված 19461992 թվականին Քլինթոնն ընտրվեց ԱՄՆ նախագահի պաշտոնում՝ հաղթելով գործող նախագահ Ջորջ Հ. Ու. Բուշ-ին։
1993 «Խաղաղարարներ»Ներկայացված են՝ Յասեր Արաֆաթ, Ֆրեդերիկ դե Կլերկ, Նելսոն Մանդելա և Իցհակ Ռաբին.

Դե Կլերկը, լինելով ՀԱՀ նախագահը, 1990 թվականին հրահանգեց բանտից բաց թողնել Նելսոն Մանդելային։ Միասին նրանք վերջ դրեցին ապարտհեյդի համակարգին։
Արաֆաթը՝ որպես Պաղեստինի ազգային վարչության նախագահ, և Ռաբինը՝ որպես Իսրայելի վարչապետ, 1993 թվականին ստորագրեցին Օսլոյի համաձայնագիրը, որն առաջին անձնական համաձայնությունն էր պաղեստինյան և իսրայելական իշխանությունների միջև։

1994 Հովհաննես Պողոս II1920-2005Հռոմի պապ 1978 թվականից մինչև 2005 թվականը
1995 Նյութ Գինգրիչծնված 1943ԱՄՆ «Հանրապետական հեղափոխության» առաջնորդը, ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ
1996 Դեյվիդ Հոծնված 1952Գիտնական, ով առաջինը հետազոտություններ իրականացրեց մարդու իմունոդեֆիցիտային վիրուսի բնագավառում։
1997 Էնդրյու Սթիվեն Գրոուվ1936-20161997 թվականին եղել է Ինթել ընկերության նախագահն ու գլխավոր տնօրենը, կիսահաղորդչային արդյունաբերության ոլորտի ռահվիրան։
1998 Բիլ Քլինթոնծնված 1946Լինելով ԱՄՆ նախագահը՝ Քլինթոնը 1998 թվականին իմպիչմենտ գործընթացի ենթարկվեց, ինչը տեղի ունեցավ Լևինսկու հետ սկանդալից հետո։ Սենատը նրան ուղղված մեղադրանքները հանեց։
Քեննեթ Սթարծնված 1946Սթարը իրավաբան է, ով ուսումնասիրել է Քլինթոնի վարչակազմի տարբեր ներկայացուցիչների գործունեությունը, 1998 թվականին ներկայացրել է հաշվետվություն, որը հիմք դարձավ Բիլ Քլինթոնի իմպիչմենտի համար։
1999 Ջեֆ Բեզոսծնված 1964Բեզոսը հանդիսանում է Ամազոն ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենը։
2000 Ջորջ Ու. Բուշծնված 19462000 թվականին Բուշը ընտրվել է ԱՄՆ նախագահ՝ հաղթելով գործող նախագահ Ալբերտ Գոռին։
2001 Ռուդոլֆ Ջուլիանիծնված 19442001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների ժամանակ Ջուլիանին եղել է Նյու-Յորքի քաղաքապետը, ով դարձավ ԱՄՆ՝ հարձակմանն արձագանքելու խորհրդանիշը։
2002 «Մերկացումներ կատարող անձինք»Ներկայացված են՝ Սինտիա Կուպերը, Քոլին Ռոուլին և Շերոն Ուոտքինսը։ 2001 թվականին Ուոտքինսը բացահայտեց Էնրոն-ի ֆինանսական հաշվետվությունների սխալները՝ այդ մասին վկայությամբ հաջորդ տարում հանդես գալով Կոնգրեսի կոմիտեի առջև։ 2002 թվականին Կուպերը բացահայտեց WorldCom-ի խարդախությունը, որը կազմում էր 3,8 մլրդ ԱՄՆ դոլար։ Այդ ժամանակ դա ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ խարդախությունն էր։ 2002 թվականին Ռոուլին, ով Հետաքննությունների դաշնային բյուրոյի լրտես էր, ցուցմունք տվեց այն մասին, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակման հետ կապված տեղեկատվությունը սխալ է կիրառվում։
2003border|80px Ամերիկացի զինվորՆերկայացնում է ԱՄՆ զորքն ամբողջ աշխարհում, հատկապես՝ Իրաքյան պատերազմում (2003-2011).
2004 Ջորջ Ու. Բուշծնված 19462004 թվականին Բուշը վերընտրվեց ԱՄՆ նախագահի պաշտոնում, ղեկավարում էր ԱՄՆ մասնակցությունը Իրաքյան պատերազմին։
2005
«Բարի սամարացիներ»Ներկայացված են Բոնոն, Բիլ Գեյթսը և Մելինդա Գեյթսը։

Բոնոն, ով ֆիլանտրոպ էր և U2 ռոք խմբի անդամ, 2005 թվականին օգնեց կազմակերպել Live 8 համերգները։ Բիլ Գեյթսը՝ Մայքրոսոֆթի հիմնադիրը և աշխարհի ամենահարուստ մարդը, և նրա կինը՝ Մելինդան, հիմնեցին Բիլի և Մելինդայի բարեգործական հիմնադրամը։

2006Պատկեր:Time youcover01.jpg[[Դու]]Ներկայացնում է համացանցի օգտատերերին։
2007 Վլադիմիր Պուտինծնված 19522007 թվականին Պուտինը ՌԴ նախագահն էր։.
2008 Բարաք Օբամածնված 19612008 թվականին Օբաման ընտրվեց ԱՄՆ նախագահ՝ հաղթելով Ջոն Մաքքեյնին։
2009 Բեն Բերնանկեծնված 1953Դաշնային պահուստների համակարգի նախագահն է եղել 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամի ժամանակ։
2010 Մարկ Ցուկերբերգծնված 1984Facebook սոցիալական ցանցի հիմնադիրն է։
2011 ՑուցարարՆերկայացնում է մեծաթիվ գլոբալ բողոքի ակցիաներ, օրինակ՝ Представляет множество глобальных протестных движений - например, Արաբական գարունը։
2012 Բարաք Օբամածնված 19612012 թվականին Օբաման վերընտրվեց ԱՄՆ նախագահի պաշտոնում՝ հաղթելով Միթ Ռոմնիին։
2013 Ֆրանցիսկոսծնված 19362013 թվականին՝ Բենեդիկտոս XVI-ից հետո, ընտրվել է Հռոմեա-կաթոլիկական եկեղեցու պապ։
2014 Էբոլա համաճարակի դեմ պայքարողները[3]Այս վարակի դեմ պայքարողները առողջապահության ոլորտի աշխատակիցներ են, ովքեր օգնել են կանխարգելելու վարակի տարածումը։
2015 Անգելա Մերկել[4]ծնված 19542005 թվականից Գերմանիայի կանցլերը մեծ ճանաչում է ձեռք բերել, ինչը կապված է Հունաստանի պարտքային քաղաքականության և եվրոպական միգրացիոն ճգնաժամի պայմաներում իր առաջնորդական հատկանիշների հետ։
2016 Դոնալդ Թրամփ[5]ծնված 19462016 թվականին Թրամփն ընտրվել է ԱՄՆ նախագահ՝ հաղթելով Հիլարի Քլինթոնին։
2017 «Լռությունը խախտողները»Մարդիկ, ովքեր հանդես եկան սեռական հետապնդումների դեմ, այդ թվում՝ շարժման վարող մասնակիցներ #MeTooն։ Կազմի վրա ներկայացված են ելակ հավաքող Իսաբել Պասկուալը (կեղծանուն), լոբբիստ Ադամա Այվուն, դերասանուհի Էշլի Ջադը, ինժեներ-ծրագրավորող Սյուզան Ֆաուլերը, հեղինակ-կատարող Թեյլոր Սվիֆթը և վեցերորդ կինը՝ հիվանդանոցի աշխատակցուհի է, ով ցանկացել է անանուն մնալ, և ում դեմքը թաքցվել է։ Նաև հիշատակվում են՝ դերասանուհի Ալիսա Միլանոն, ակտիվիստուհի Թարանա Բյորքը, դերասանուհի Սելմա Բլերը, դատական գործընթացում 7 հայցվորներ՝ «Պլազա» հյուրանոցի դեմ, քաղաքագետ Սառա Գելզեր, ձեռնարկատեր Լինդսեյ Մեյեր, ափսե լվացող Սանդրա Պեկադան, դերասանուհի Ռոուզ Մակհոուենը, հոգեթերապևտ և գրող Բենդի Ուոլշ, բլոգեր Լինդսի Ռեյնոլդս, տնտեսագետ Խուանա Մելարա. լրագրողուհի Սանդրա Մյուլեր, դերասան Թերի Քրուզ, Ռոչեսթերի համալսարանի պրոֆեսորներ Սելեստա Քիդ և Ջեսիկա Քենթոն, լրագրողուհի Մեգին Քելլի, լրագրողուհի Ջեյն Մերիկ, պրոդյուսեր Զելդա Պերկինս, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թերի Ռեյնտկե, բարեգործական աշխատանքներ իրականացնող Բեք Բեյլի, գեղարվեստական ծրագրերի հոգաբարձու Ամանդա Շմիտ, կինոռեժիսոր Բլեյզ Լիպման և գրասենյակի նախկին անանուն աշխատակից։
2018

«Պահակներ» (կամ «պահապաններ»)
  • Լրագրողներ, ովքեր հալածանքի են ենթարկվել իրենց հայացքների և ճշմարտությունը փնտրելու պատճառով։ Տիտղոսը շնորհվել է ողջ աշխարհից մի քանի լրագրողների։ Ցուցակը գլխավորում է սպանված սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգջին։ Խմբագրությունը նշել է, որ նրա սպանությունն այդչափ ռեզոնանսային չէր լինի, եթե չլիներ Խաշոգջիի ողջ կյանքի ընթացքում դրսևորած ինքնամերժման խմբագրական աշխատանքը։ Բացի Խաշոգջիից, «պահակների» ցանկում ներառված է նաև Rappler-ի գլխավոր խմբագիր Մարիա Ռեսսան։ Պորտալը վարում է նախագահ Ռոդրիգո Դուտերտեի օրոք ֆիլիպինցիների կյանքի քրոնիկան՝ նկարագրելով քաղաքացիների կյանքի անցանկալի ռեժիմի դեմ կոշտ պայքարը։ «Տարվա մարդկանց» ցանկում ներառված է նաև ամերիկյան Աննապոլիս քաղաքի The Capital հրատարակությունը։ 2018 թվականի հունիսին որսորդական հրացանով զինված անձը կրակ է բացթողել հրատարակության աշխատասենյակի վրա։ Աշխատակիցներից 5-ը տեղում մահացավ։ Ըստ Time-ի՝ ևս երկու «պահապան» էլ տուժել է «Ռոյթերս» գործակալությունից։ Մուսուլման-ռոհինջաների հալածանքների համար նրանք ստացան 7-ամյա բանտարկություն։ Հրատարակությունը նաև նշել է «Эхо Москвы» ռադիոյի հաղորդավար Տատյանա Ֆելհենհաուերին, ով հարձակման է ենթարկվել խմբագրությունում, և այլ լրագրողների՝ տարբեր երկրներից[6]։
2019 Թունբերգ, ԳրետաԳրետա Թունբերգծնված 2003Շվեդ բնապահպան ակտիվիստ և «Դպրոցական գործադուլ հանուն կլիմայի» արշավի հիմնադիրը[7]
2020 Բայդեն, ՋոՋո Բայդեն[8]ծնված 19422020 թվականին Բայդենը և Հարիսը ընտրվել են համապատասխանաբար Միացյալ Նահանգների նախագահ և փոխնախագահ՝ հաղթելով գործող նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Մայք Փենսին։ 2021 թվականի հունվարին Հարրիսը դարձել է առաջին կին, առաջին աֆրոամերիկացի և առաջին ասիացի ամերիկացի փոխնախագահը։
Հարիս, ՔամալաՔամալա Հարիս[8]ծնված 1964
2021 Մասկ, ԷլոնԷլոն Մասկ[9]ծնված 1971Tesla, Inc.-ի գործադիր տնօրեն, SpaceX-ի հիմնադիր և գործադիր տնօրեն և 2021թվականի աշխարհի ամենահարուստ մարդը
2022 Զելենսկի, ՎոլոդիմիրՎոլոդիմիր Զելենսկի[10]ծնված 1978Ուկրաինայի նախագահը 2019 թվականից, գերագույն գլխավոր հրամանատարը 2022 թվականին Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ
Ուկրաինայի ոգին[11]«Ուկրաինայի ոգին» ներկայացնում է «ուկրաինացի ժողովրդի տոկունությունը և ուկրաինական դիմադրությունը, ինչպես նաև արտաքին օգնությունն Ուկրաինային»։
2023 Թեյլոր Սվօֆթծնված 1989Երգիչ-երգահան, ում 2023–2024 թվականների Eras Tour-ը դարձել է բոլոր ժամանակների ամենաբարձր եկամուտ ունեցող համերգային շրջագայությունը։ Շրջագայությունը զգալի մշակութային և տնտեսական ազդեցություն է ունեցել 2023 թվականին։ Թայմ Սվիֆթին նկարագրել է որպես տարվա առաջին մարդ, ով ճանաչվել է «արվեստում ունեցած ձեռքբերումների համար»։ Սվիֆթը նաև 2017 թվականի Տարվա մարդ էր, որը կոչվում էր «Լռություն խախտողներ»։ Նա ամսագրի կողմից նշվել է որպես առաջին կինը, ով ճանաչվել է մեկից ավելի անգամ և առաջին կինը, ով երկու անգամ հայտնվել է «Տարվա մարդ» շապիկին[12];

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Richard Stengel Person of the Year 2007 - TIME // Time. — 2007-12-19. — ISSN 0040-718X.
  2. «Статья с рассуждениями». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. The ebola fighters.(անգլ.)
  4. Гиббс, Нэнси (9 декабря 2015). «The Choice: Why Angela Merkel Is TIME's Person of the Year 2015» (անգլերեն). TIME. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  5. Шерер, Майкл (7 декабря 2016). «Donald Trump: TIME Person of the Year 2016» (անգլերեն). TIME. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. Kim, Eun Kyung (2018 թ․ դեկտեմբերի 11). «Time's 2018 Person of the Year: 'The Guardians and the War on Truth'». Today Show. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  7. Alter, Charlotte; Haynes, Suyin; Worland, Justin. «Greta Thunberg: Time's Person of the Year 2019». Time. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
  8. 8,0 8,1 Alter, Charlotte (2020 թ․ դեկտեմբերի 11). «2020 Person of the Year - Joe Biden and Kamala Harris». Time. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  9. «Elon Musk Is Time's 2021 Person of the Year». Time. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 13-ին.
  10. «Volodymyr Zelensky Is Time's 2022 Person of the Year». Time. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  11. «The Spirit of Ukraine and Time's 2022 Person of the Year». Time. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
  12. Shah, Simmone (2023 թ․ դեկտեմբերի 6). «Taylor Swift Makes History as Person of the Year». TIME (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել