Վոլոս (հուն․՝ Βόλος), քաղաք Հունաստանի մայրցամաքային հատվածի կենտրոնում՝ Աթենքից 326 կմ դեպի հյուսիս։ Քաղաքը տեղակայված է Թեսալիայում՝ Սալոնիկից 215 կմ դեպի հարավ և Լարիսա քաղաքից 60 կմ դեպի հարավ-արևելք՝ կենտավրոսների լեռան՝ Պելիոնի ստորոտին։ Բնակչությունը կազմում է 144 420 մարդ (2011

Քաղաք
Վոլոս
հուն․՝ Βόλος
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՊերիֆերիաԹեսալիա
ՆոմՄագնեսիա (տարածաշրջանային միավոր)
Մակերես27,678 կմ²
ԲԾՄ7±1 մետր
Խոսվող լեզուներհունարեն
Բնակչություն144 420 մարդ (2011)
Խտություն370 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ+30 2421
Փոստային դասիչ38x
Ավտոմոբիլային կոդBB, BO
Պաշտոնական կայքvolos-city.gr
Վոլոս (Հունաստան)##
Վոլոս (Հունաստան)
«Վոլոսի նավահանգիստ», Կոնստանտինոս Վոլանակիս (շուրջ 1875 թվական)

Վոլոս քաղաքը Մագնիսի նոմի վարչական կենտրոնն է։

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է XIX դարում որպես նավահանգիստ Թեսալիայում արտադրված ապրանքներն արտահանելու համար։ 1821-1829 թվականներին հույների ազատագրական պատերազմի սկզբում՝ 1821 թվականի մայիսին, Պելիոնի բոլոր գյուղերն ապստամբեցին ու տեղի ռազմական հրամանատար Կոնստանտինոս Բասդեկիսի գլխավորությամբ պաշարեցին Վոլոսի բերդը։

1828 թվականի ապրիլին ապստամբած Հունաստանի նավատորմը Վոլոսի մոտ տեղի ունեցած երկօրյա ճակատամարտի ընթացքում խորտակեց 7 և գրավեց 4 թուրքական նավեր, սակայն միջազգային պայմանագրերի համաձայն Թեսալիան մնաց վերակազմավորված հունական պետության սահմաններից դուրս։

Թեսալիան ու Վոլոսը Հունաստանին միացան միայն 1881 թվականին։

Քաղաքի ծայրամասում տեղի են ունենում Իոլկոսի հնագույն քաղաքի պեղումները։ Այնտեղից, ըստ հունական առասպելաբանության, Յասոնն ու մյուս արգոնավորդները սկսել են իրենց արշավը դեպի Կոլխիդա։ Վոլոսից մոտ 8 կմ հեռավորության վրա տեղի են ունենում ևս երկու հնագույն քաղաքների՝ Դիմինիի ու Սոսկլոյի պեղումները։

Տեսարժան վայրեր խմբագրել

Վոլոսում գործում է թատրոն, որն ունի սիմֆոնիկ նվագախումբ, համալսարան։ Քաղաքի տեսարժան վայրերից է առափնյա փողոցը, որը մասամբ ազատվել է մեքենաների երթևեկությունից և դարձել հետիոտնային։ Այստեղ գործում է նաև Վոլոսի հնագիտական թանգարանը, որ գտնվում է Athanasaki փողոց, տուն № 1 հասցեում։ Այս թանգարանը Հունաստանի 10 լավագույն թանգարաններից մեկն է։ Քաղաքում գործում է նաև Ժողովրդական արվեստի Կիցոս Մարկիսի անվան կենտրոնը, որ գտնվում է Kitsos Markis փողոց, տուն № 38 հասցեում։

Քաղաքում տեղակայված է Հունաստանի նավատորմի 32-րդ բրիգադը, որ Հունաստանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներից մեկն է։

Հայտնի բնակիչներ խմբագրել

  • Ջորջիո դը Կիրիկո (1888–1978) – իտալացի նկարիչ,
  • Իոաննիս Ն. Արգիրիս (1913–2004) – հույն հայտնի գիտնական, ՆԱՍԱ-ի հետ աշխատելու ընթացքում մշակել է ջերմային պաշտպանություն «Ապոլոն» տիեզերանավի համար, իսկ Եվրոպական տիեզերական գործակալության հետ աշխատելիս՝ «Հերմես» տիեզերանավի համար,
  • Վանգելի-Էվանգելոս Պապատանասիու (1943) – համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր-երաժիշտ, որ արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Օսկար ֆիլմի համար գրած երաժշտության համար։ Նրա անվամբ է կոչվել 6354 Վանգելիս փոքր մոլորակը,
  • Վասիլիոս Պոլիմերիս (ծնվ.՝ 1976) – թիավարում, 2004 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե, 2008 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2005 թվականի աշխարհի և 2009 թվականի Եվրոպայի չեմպիոն, Միջերկրածովյան խաղերի 2005 թվականի չեմպիոն,
  • Պարասկևի Ցիամիտա – եռացատկի աշխարհի առաջնության 1999 թվականի չեմպիոն,
  • Օլգա Վասդեկի (ծնվ.՝ 1973) – Միջերկրածովյան խաղերի 1997 թվականի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի գավաթի առաջնության մրցանակակիր )1998 թվական) եռացատկ մարզաձևում,
  • Լավրենտիոս Մախերիցաս (ծնվ.՝ 1956) – հույն երգիչ և կոմպոզիտոր,
  • Կատերինա Տանու (ծնվ.՝ 1975) – 2000 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 2001 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր վազք 100 մետր մարզաձևում,
  • Նիկոս Պորտոկալոգլու – հույն երգիչ,
  • Նիկոլաոս Պավլոպուլոս, առավել հայտնի որպես Նիկոլաս (1909–1990) – 20-րդ դարի հույն հայտնի քանդակագործ։

Տրանսպորտ խմբագրել

Վոլոս կարելի է հասնել ավտոբուսով կամ գնացքով։ Կայարանը գտնվում է Pl.Riga Fereou-ից դեպի արևմուտք։ Այստեղից ավտոբուսներ են մեկնում դեպի Աթենք, Լարիսա ու Սալոնիկ։ Ավտոկայանը գտնվում է երկաթուղային կայարանից ոչ հեռու՝ Grigoriou Lambraki-ում։ Այստեղից ավտոբուսներ են մեկնում դեպի Աթենք, Լարիսա ու Սալոնիկ և Թեսալիայի ոչ մեծ քաղաքներ ու Վոլոսի արվարձաններ։ Վոլոսից նավեր են մեկնում դեպի մոտակա կղզիներ՝ Սկոպելոս, Սկիատոս և այլն։

Սպորտ խմբագրել

Քաղաքը Հունաստանի սուպերլիգայի առաջնությանը ներկայանում է «Նիկի Վոլոս» ակումբով, ինչպես նաև «Օլիմպիակոս» ակումբով, որ երկրի ֆուտբոլային լիգայում երկրորդն է իր նշանակությամբ։

Քույր քաղաքներ խմբագրել

Վոլոսի համայնապատկերը


Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Twinnings» (PDF). Central Union of Municipalities & Communities of Greece. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  2. «Batumi - Twin Towns & Sister Cities». Batumi City Hall. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլոս» հոդվածին։