Վիքիպեդիա:Հղում աղբյուրներին

↱
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերից և ուղեցույցներից մեկն է, որի նպատակն է օգնել Վիքիպեդիայի համայնքին գործելու համաձայնեցված կերպով՝ ըստ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ուստի կարևոր է էջում փոփոխություն անելուց առաջ խորհրդակցել քննարկման էջում կամ Խորհրդարանում։

Վիքիպեդիայի հոդվածները պետք է ունենան հղումներ աղբյուրներին։ Ցանկացած նյութ, որը կասկած է հարուցում և հաստատված չէ հավաստի աղբյուրների տեղեկություններով, կարող է հեռացվել: Հատկապես կարևոր է այս պայմանները կիրառել քաղվածքների, վիճելի կամ սուբյեկտիվ հայտարարությունների (օրինակ, «լավագույն», «առաջին», «իր տեսակի մեջ միակը») համար։

Եթե չգիտեք, թե ինչպես ձևավորել հղումները, ապա որևէ ձևով տրամադրեք տեղեկությունը և այլ մասնակիցները Ձեզ կօգնեն։

Հղման ձևեր

խմբագրել
  • Տողատակի հղում, դրվում է այն նախադասության կամ պարբերության վերջում, որին որ հղվում է։
    • Վստահելի աղբյուրը նույնականացնող ամբողջական հղում ընդհուպ նշող աղբյուրի կոնկրետ տեղը, էջը։ Օրինակ՝ Լյուսի Թարգյուլ, Կոմիտաս, Երևան, Հայպետհրատ, 1956, 402 էջ։ Այս տիպի արտաքին հղումը սովորաբար տրվում է ծանոթագրությունների մեջ և ամենաշատ կիրառվողն է։
  • Ընդհանուր հղում կամ մեջբերում, որը աջակցում է ողջ բովանդակությանը, բայց կապված չէ հոդվածի կոնկրետ մի մասի։ Սա սովորաբար դրվում է, երբ հոդվածի բովանդակությունը քաղված է մեկ աղբյուրից։ Կարող է օգտագործվել նաև բազմաթիվ տողատակի հղումներ ունեցող հոդվածում, որպես հավելյալ աղբյուր։ Դրվում է հոդվածի ներքևում «Աղբյուրներ» ենթավերնագրի տակ։

Հղումը տեղադրելու ձևերը

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Օգտագործված աղբյուրները և հավելյալ բացատրություննրը կարելի է ներկայացնել ծանոթագրությունների միջոցով։ Հղումները դրվում են մեջբերվող նախադասության կամ պարբերության վերջում, վերջակետից կամ ստորակետից առաջ <ref> և </ref> տեգերի միջև։

Օրինակ

Գրում ենք այսպես՝

  • Կոմիտասը ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրն է<ref>Լյուսի Թարգյուլ, Կոմիտաս, Երևան, Հայպետհրատ, 1956, 402 էջ</ref>։ Այսպիսով․․․

Արդյունքում մեր գրածը կերևա այսպես՝

  • Կոմիտասը ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրն է[1]։ Այսպիսով․․․

«Ծանոթագրություններ» բաժնում ավելացվում է {{ծանցանկ}} կաղապարը։ Այստեղ ավտոմատ ավելանում են բոլոր հղումները։

Կրկնվող ծանոթագրություններ

խմբագրել

Նույն աղբյուրը մի քանի անգամ օգտագործելու դեպքում օգտագործվում են կարճ հղման տեգերը։

  • Առաջին հղումը տեղադրվում է <ref name=""> և </ref> տեգերի միջև։ Կոնկրետ աղբյուրի համար առաջին տեգի անվան համար նախատեսված տարածքում պայմանական անուն է դրվում։
  • <ref name="որևէ անուն">[http://example.org Հղման անունը]</ref>
  • Նույն աղբյուրին հղվող եկրորդ և հաջորդող այլ տողերից հետո դրվում է <ref name="" /> տեգը, համապատասխան անվան տարածքում դնելով պայմանական անունը։
  • <ref name="որևէ անուն" /></ref>

Քաղվածքի հղում

խմբագրել
  • Եթե քաղվածքը տեքստի մեջ է և հեղինակի անունը կամ աղբյուրը դրվում է անմիջապես տեքստից հետո, ապա այն դրվում է փակագծերի մեջ։ Ավելի մանրամասն հղումը (գրքի վերնագիր, կայքի անուն և այլն) դրվում է ծանոթագրության մեջ։
    • <nowiki>«…Քաղվածք…» (քաղվածքի հեղինակը կամ աղբյուրը<ref>Աղբյուրի մանրամասն հղում</ref>)
  • Քաղվածքի կաղապարը {{Քաղվածք}} օգտագործելիս հարկավոր է կաղապարի երկրորդ բաժնում տեղադրել հեղինակի անունը կամ աղբյուրը, որը կհայտնվի քաղվածքից ներքև, առանձին տողով։
    • {{Քաղվածք|Քաղվածքի տեքստը|հեղինակի անունը կամ աղբյուրը}}

Օրինակ՝

Սա Վիքիպեդիա:Հղում աղբյուրներին էջում քաղվածքի տեքստի օրինակ է
- հեղինակի անունը կամ աղբյուրը

Հղում գրքերին

խմբագրել

Առաջին տարբերակ

խմբագրել

Գրքերին հղում տալու համար պետք է գրել հեղինակի սկզբնատառերը` տառերից հետո կետեր և իրարից բացատով անջատված, հեղինակի ազգանունը, գրքի անունը, հրատարակչության անունը, հրատարակչության վայրը, տարեթիվը, էջերը (ըստ անհրաժեշտության), գրքի միջազգային ստանդարտ համարը (ISBN անգլ.՝ International Standard Book Number)։ Օտար գրականության դեպքում լեզվի {{ref-լեզվի կոդ}} կաղապարը։

ԳրառումԱրդյունք
Շմադել Լուց, ''Փոքր մոլորակների անունների բառարան'', Սպրինգեր, Դրեզդեն, 1991, էջ՝ 154 ISBN 5-09-002630-0 {{ref-en}}Շմադել Լուց, Փոքր մոլորակների անունների բառարան, Սպրինգեր, Դրեզդեն, 1991, էջ՝ 154 ISBN 5-09-002630-0 (անգլ.)

Լրացնելու օրինակ

խմբագրել
  • Լրացնել Հայտնաբերվել է 1977 թվականի մարտի 9-ին<ref>[http://media.guardian.co.uk/site/story/0,14173,1601858,00.html Հղման վերնագիր]</ref>։
    • Արդյունք

Հայտնաբերվել է 1977 թվականի մարտի 9-ին[1]։

Ծանոթագրություններ


  • ^ Շմադել Լուց, Փոքր մոլորակների անունների բառարան, Սպրինգեր, Դրեզդեն, 1991, էջ՝ 154 ISBN 5-09-002630-0 (անգլ.).

  • Երկրորդ տարբերակ

    խմբագրել

    Գրքի համար կարելի է լրացնել {{Գիրք}} կաղապարը։

    Լրացնում ենք այսպես՝

    • {{cite book | last=Շմադել | first=Լուց | title=Փոքր մոլորակների անունների բառարան| url= | edition=5-րդ հրատարակություն | year=1991 | publisher=Սփրինգեր | location=Դրեզդեն | isbn=978-3-540-00238-3}} {{ref-en}}

    Արդյունքում կարդացվում է այսպես՝

    • Շմադել, Լուց (1991). Փոքր մոլորակների անունների բառարան. Դրեզդեն: Սփրինգեր. ISBN 978-3-540-00238-3. (անգլ.)

    Հղում կայքերին

    խմբագրել

    Կայքերի միջտողային հղումները տեքստի տողի մաս չպետք է կազմեն։ Պետք է դրվեն մեջբերվող նախադասության կամ պարբերության վերջում, վերջակետից կամ ստորակետից առաջ<ref>[http://media.guardian.co.uk/site/story/0,14173,1601858,00.html]</ref>, որը կերևա այսպես [1], իսկ հղումը կհայտնվի հոդվածի ներքևում ծանոթագրությունների մեջ։ Որպեսի չերևա հղման հում վերնագիրը, ապա կայքի վերնագրից հետո, բայց ուղիղ փակգծից առաջ, բացատ է պետք թողնել և գրել հղման անունը։

    Լրացնելու օրինակ

    խմբագրել
    • Լրացնել Հայտնաբերվել է 1977 թվականի մարտի 9-ին<ref>[http://ssd.jpl.nasa.gov/sbdb.cgi?sstr=5990;orb=1 ՆԱՍԱ-ի ՌՇԼ Փոքր-մարմինների տվյալների բազա]</ref>։
      • Արդյունք

    Հայտնաբերվել է 1977 թվականի մարտի 9-ին[1]։

    Ծանոթագրություններ


  • ^ Փոքր-մարմինների տվյալների բազա
  • Տես նաև

    խմբագրել