Վերին Շորժա

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում

Վերին Շորժա, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։

Գյուղ
Վերին Շորժա
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Համայնք Վարդենիս համայնք[1]
Մակերես22 կմ²
ԲԾՄ2350 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն23 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Վերին Շորժա (Հայաստան)##
Վերին Շորժա (Հայաստան)
Վերին Շորժա (Գեղարքունիքի մարզ)##
Վերին Շորժա (Գեղարքունիքի մարզ)

Գտնվում է Վարդենիս քաղաքից մոտ 12 կմ հարավ-արևելք։

Աշխարհագրություն խմբագրել

Վերին Շորժա բնակավայրը տեղակայված է տեղակայված է Գեղարքունիքի մարզի հարավ-արևելքում։ Հարավից և ալևելքից սահմանակից է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին[Ն 1]։ Բնակավայրի հյուսիս-արևմուտքում է գտնվում Գեղարքունիքի մարզի Այրք, հյուսիսում՝ Նորաբակ գյուղերը։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վերին Շորժայի բնակչությունը կազմել է 23 մարդ[3]։ Մինչև 1989 թ. բնիկ հայկական այդ տարածքում վխտացել են անասնապահությամբ այդ տարածքները զավթած թուրքալեզու ցեղեր[4][5]:։ Վերին Շորժայի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

ՏարիԲնակչություն
183175 մարդ[6]
1873123 մարդ[7]
1897218 մարդ[6]
1926253 մարդ[6]
1939402 մարդ[6]
1959390 մարդ[6]
1970592 մարդ[6]
1979710 մարդ[6]
19890 մարդ[8]
200131 մարդ[6]
201123 մարդ[2]


Նշումներ խմբագրել

  1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի ընթացքում՝ նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրով նոյեմբերի 25-ին Շահումյանի շրջանը հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել