Վարդենիսի լեռներ

(Վերահղված է Վարդենիսի լեռնաշղթաից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդենիս (այլ կիրառումներ)

Վարդենիսի լեռներ, լեռներ Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի և Արցախի Հանրապետության սահամանագլխին, Սևանի ավազանի հարավային եզրին։ Ձգվում են Գեղամա լեռների Գնդասար գագաթից մինչև Մեծ Ծարասարի լեռնահանգույցը։ Երկարությունը շուրջ 60 կմ է։ Առավելագույն բարձրությունը Վարդենիս լեռն է, որը ունի 3522 մ բարձրություն[1]։ Հյուսիսային լանջերը մեղմաթեք ձուլվում են Սևանա լճի հարավային եզրին։ 3200-3300 մ բարձրության վրա կան հրաբխային կոներ։ Հարավային լանջերը գառիթտփ են, որոնք զոյացնում են առանձին լեռնաբազակներ։ Տարածքում կան աղբյուրներ։ Ունի բարեխառն կլիմա, բարձր լեռնայ|ւն գոտիները հարուստ են ալպյան բուսականությաճք, տեղ-տեղ պատահում են բազալտի, անդեգիտի և այլ շինաքարերի ու ավազների պաշարներ։ Լեռնաշղթայի տարածքում են գտնվում Վարդենյաց լեռնանցքը և Արփա–Սևան ջրատար թունելը[2]։

Վարդենիսի լեռներ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԳեղարքունիքի մարզ և Վայոց Ձորի մարզ
ԼեռնաշղթաՀայկական լեռնաշխարհ
Բարձրություն (ԲԾՄ)3522 մետր
Երկարությունմոտ 60 կմ

Վարդենիսի լեռները թուրքերի կողմից կոչվել են Ալազյոլլու, Գյոզալդարա, Հարավային Գյոգչա անուններով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 118 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 782 — 804 էջ։