Վաչե Եփրեմյան

հայ գրող, գրականագետ, փիլիսոփա
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եփրեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վաչե Պապիկի Եփրեմյան (հունիսի 11, 1960(1960-06-11), Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 29, 2013(2013-01-29), Կապան, Սյունիքի մարզ, Հայաստան), հայ գրող, գրականագետ, փիլիսոփա, բանասիրական գիտությունների դոկտոր[1], Հայաստանի գրողների միության անդամ։

Վաչե Եփրեմյան
Ծննդյան անունՎաչագան Պապիկի Եփրեմյան
Ծնվել էհունիսի 11, 1960(1960-06-11)
ԾննդավայրԿապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 29, 2013(2013-01-29) (52 տարեկան)
Վախճանի վայրԿապան, Սյունիքի մարզ, Հայաստան
Մասնագիտությունգրող, գրականագետ և փիլիսոփա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1982) և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ (1988)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (2008)
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԿապանի պետական թատրոն
Վաչե Եփրեմյան Վիքիդարանում
 Vache Yepremyan Վիքիպահեստում

Բանաստեղծ Ավագ Եփրեմյանի եղբայրը[2]։

Կենսագրություն խմբագրել

Վաչե Եփրեմյանը ծնվել է 1960 թվականին։ 1982 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, 1987 թվականին՝ նույն համալսարանի բանասիրական ֆակուլտետի ասպիրանտուրան, որից հետո՝ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում ու ստացել գիտության թեկնածուի գիտական աստիճան։ 2008 թվականին ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

1987-1995 թվականներին եղել է Կապանի պետական թատրոնի գրական բաժնի վարիչը։

1994 թվականին հիմնադրել է «Կապան» (հետագայում՝ «Կապանցիներ») շաբաթաթերթը, որի գլխավոր խմբագիրն էր մինչև 2001 թվականը։

1999 թվականից աշխատանքի է անցել ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Կապանի մասնաճյուղում` որպես սոցիալ-քաղաքական առարկաների և լեզուների ամբիոնի վարիչ, 2004 թվականից` ընդհանուր պատրաստականության դեպարտամենտի վարիչ, 2009 թվականից՝ ընդհանուր ճարտարագիտական կրթության ֆակուլտետի դեկան` համատեղությամբ մնալով ամբիոնի վարիչ։

Վաչե Եփրեմյանը 3 մենագրության հեղինակ է՝ 2 գիտական՝ «Չգրված գրքի ծանոթագրություններ»(2008)[3], «20-րդ դարի հայ գրականություն, մշակութաբանական ենթատեքստեր» (2007)[4], 1 գեղարվեստական՝ «Հավելված» (2012) բանաստեղծական ժողովածուի, նաև՝ 2 գիտական թարգմանության ու ավելի քան 50 գիտական հոդվածի և ուսումնասիրության։

2012 թվականին «Անտարես» հրատարակչության կողմից հայտարարված մրցույթում նրա հեղինակած «Կոկտեյլ դեկտեմբերի 21-ով կամ տարօրինակ տարեգրություն» պատմվածքը ճանաչվել է «Տարվա լավագույն պատմվածք»[5][6]։

2013 թվականին «Անտարես» հրատարակչությունը հետմահու լույս է ընծայել Վաչե Եփրեմյանի «Բնագիր և մեկնություն» մենագրությունը։

Հետմահու արժանացել է «Կապան» ոսկե մեդալի[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Operativ.am | Վաչե Եփրեմյան .«Սուտ ու գեղեցիկ, դաժան ու չեղած»». operativ.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
  2. LLC, Helix Consulting. «Մահացել է գրող, գրականագետ Վաչե Եփրեմյանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. Եփրեմյան, Վաչե Պապիկի (2008). Չգրված գրքի ծանոթագրություններ։ Գրականագիտություն, խոհագրություն. Երևան: Աղբյուր. ISBN 9789994185825.
  4. «ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՁԱԿԸ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ / Արքմենիկ Նիկողոսյան». ԳՐԵԹԵՐԹ. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
  5. «Lurer.com | Մի փետուր ընկավ ափերիս մեջ. մահացել է Վաչե Եփրեմյանը». lurer.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
  6. «Մահացել է (2013-1-30)». Armtimes.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
  7. Վաղը մեծ տոնակատարությամբ կնշվի Կապան քաղաքի 75-ամյակը

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաչե Եփրեմյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաչե Եփրեմյան» հոդվածին։