Սևագլուխ չքչքան

Սևագլուխ չքչքան, (լատին․՝ Saxicola torquata), կեռնեխների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։

Սևագլուխ չքչքան
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ԴասԹռչուններ
ԸնտանիքԿեռնեխներ
Լատիներեն անվանում
Saxicola torquata
Հատուկ պահպանություն

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 12,5 սմ է, թևերի բացվածքը՝ 18-21 սմ։ Բնադրման շրջանում արուի գլուխը և մարմինը վերևից դարչնագույն-մոխրագույն է՝ խայտավոր, հետբնադրման շրջանում՝ շատ ավելի խամրած, փետուրները՝ բաց գույնի երիզով։ Երիտասարդի մարմինը վերևից խամրած մոխրագույն-դարչնագույն է, մարմնի ներքևի փետուրների ծայրերը՝ դարչնագույն։

Կենսակերպ խմբագրել

Պոչը մշտապես տարուբերում է։ Գերադասում է թփուտների և խոտաբույսերի, նույնիսկ եղեգի մացառների առկայությամբ բաց տարածքները՝ ջրերից ոչ հեռու։

Բնադրում խմբագրել

Բնադրագույգերը ձևավորվում են մարտի 2-րդ տասնօրյակից մայիսի 1-ին կեսը։ Բները կառուցում են ապրիլի վերջից մայիսի կեսը։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 11,311,7 սմ)՝ խոտաբույսերից, մագից, բրդից։ Բնադրում է գետնին, ճիմաթմբերի տակ կամ թփուտներում։ Բույնը պատրաստում է էգը՝ 5-7 օրում։ Դնում է 18 մմ տրամագծով, մուգ կապտավուն-կանաչ՝ կարմիր-դարչնագույն պտերով 4-6 ձու։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևագլուխ չքչքան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևագլուխ չքչքան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։