Սֆինքս (կատու)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սֆինքս (այլ կիրառումներ)

Սֆինքս, կատվի տեսակ, որը բազմացվել է 1960-ական թվականներին։ Կատուները իրենց մարմնի վրա չունեն մորթի, սակայն այնպես չէ, որ բացարձակ մազ չունեն։ Նրանց մաշկը քարայծի մաշկին շատ նման է։ Բեղեր կարող են և լինել, և չլինել, կամ էլ կարող են լինել կոտրված։ Նրանց մաշկի գույները իրենց մորթու գույները կլինեին (եթե իհարկե ունենային այն)։ Քանի որ նրանք չունեն մորթի, ավելի շուտ են մրսում, քան սովորական կատուները։ Չնայած այն փաստին, որ առանց մազ կատուները շատ հին ժամանակներից կան, նրանք սկսել են զարգանալ Եվրոպայում 1960ական թվականներին։ Երկու տարբեր առանց մազ Ֆիլայն կատուների խմբեր հայտնաբերվեցին Հարավային Ամերիկայում, որն էլ 1970ական թվականներին ստիպեց նրանց ցեղին անվանել՝Սֆինքս։

Ցեղատեսակի ստանդարտները խմբագրել

  • Սեպի նման գլուխ, դուրս ընկած այտոսկրերով
  • Մեծ՝ լիմոնի նման աչքեր
  • Շատ մեծ ականջներով. առանց մազերի, սակայն շատ փափուկ
  • Լավ մկանոտ, միջին չափի պարանոց
  • Միջին չափի իրան, գլանաձև կրծքավանդակ
  • Թաթի բարձիկները մյուս կատուներինից հաստ է, որն էլ բարձի վրա քայլելու տպավորություն է թողնում
  • Մկանոտ մարմին[1]

Խնամք խմբագրել

Չնայած նրան, որ Սֆինկսերը մորթի չունեն չի նշանակում, որ նրանց խնամք պետք չէ։ Նրանց մաշկի յուղերը, որոնց ներծծում էր մորթին մնում է իրենց մաշկի վրա և սկսում է չորանալ։ Հաճախակի լողացնելը պարտադիր է ամենաքիչը ամեն շաբաթը մեկ։ Սֆինքսներին շատ արևի տակ թողնել չի կարելի, քանի որ նրանց մաշկը մարդկանց մաշկի նման կարող է վառվել։ Հիմնականում կատուներին ընդհանրապես չի կարելի դուրս թողնել, քանի որ նրանք մորթի չունեն, ցրտին դիմադրել չեն կարող։ Որոշ կլիմայական պայմաններում, տերերը հագուստ են հագցնում իրենց կատուներին, որպեսզի չմրսեն[2]։ Չնայած նրան, որ Սֆինքսերը մորթի չունեն, նրանք նույնպես հիպոալերգիկ են։ Այն մարդիկ, ովքեր կատուներից ալերգիա ունեն, պետք է ընդհանրապես չշփվեն Սֆինքսերի հետ, որովհետև նրանք ավելի շատ են նպաստում ալերգիայի բռնկմանը։ Սֆինկսերի ականջները սովորական կատուների ականջներից ավելի արագ են կեղտոտվում, որովհետև նրանք մազ չունեն այդ կեղտը հավաքելու համար։ Սֆինկսերի ականջները պեսք է լվանալ[3] շաբաթական, ցանկանալի է լոգանքից առաջ։ Սֆինկսերը շատ են յուղոտվում, և իրենց եղունգների տակ, հաճախ կեղտոտվում է։ Նրանց ականջները նույնպես, հաճախակի են կեղտոտվում, և դրա պատճառով էլ հատուկ խնամք է պետք հատկացնել իրենց։

Ցեղատեսակի պատմությունը խմբագրել

Այսօրվա Ամերիկյան և Եվրոպական Սֆինկսերը՝ մուտացիայի արդյունք են։ Կանադական Սֆինքսերի ցեղատեսակը ծնունդ է առել 1966 թվականին Տորոնտոյի, Ռոնցեսվալես քաղաքում, երբ մի մազ չունեցող, Պրուն անունով փիսիկ ծնվեց՝ Էլիզաբեթ թագուհու մոտ։

Պահվածք խմբագրել

Սֆինքս կատուները ճանաչված են իրենց ընկերասիրությամբ։ Նրանք շատ աշխույժ, խելացի, հետաքրքրասեր են։ Նրանք շատ նման են շներին։ Սֆինքսները անընդհատ դիմավորում են իրենց տերերին դռան դիմաց, և շատ են սիրում նոր մարդկանց հանդիպել[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «TICA Sphynx breed standards» (PDF). tica.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  2. Sphynx Cat Wear – clothes for Sphynx cats
  3. «Cleaning Sphynx Cat's ears». Sphynxlair.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 26–ին-ին.
  4. «Animal Planet :: Cat Breed Profile :: Sphynx». Animal.discovery.com. 2008 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 26–ին-ին.