Ստեփան Զաքարյան

հայ քաղաքական գործիչ, քաղաքական գործիչ, գրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ստեփան Հրաչիկի Զաքարյան (հուլիսի 18, 1957(1957-07-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի նախկին տեղակալ։ Բեմադրիչ, արձակագիր, թատերագիր, հրապարակախոս, գրող։

Ստեփան Զաքարյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 18, 1957(1957-07-18) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1981)
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ռեժիսոր, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և գրող
Աշխատավայր«Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիա և Երևանի քաղաքապետարան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայ ժողովրդական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ
ԱնդամությունՀԳՄ
 Stepan Zakaryan Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1978-1979 թթ. - աշխատել է Հրազդանի շրջանային մշակույթի տան ժողթատրոնում որպես բեմադրիչ, ապա՝ Աղավնաձոր գյուղի միջնակարգ դպրոցում ուսուցիչ։
  • 1979-1981 թթ. - աշխատել է հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում որպես բեմադրիչի ընթերակա։
  • 1981-1983 թթ. - աշխատել է «Պիոներ» ամսագրում որպես գրական աշխատող, արձակի բաժնի վարիչ։
  • 1983-1993 թթ. - աշխատել է հեռուստառադիոպետկոմիտեում որպես խմբագիր, բաժնի վարիչ, գլխավոր խմբագիր։
  • 1993-1995 թթ. - Հեռուստառադիոպետվարչության նախագահի տեղակալ։
  • 1995-1996 թթ. - Հայաստանի պետական ռադիոընկերության գլխավոր տնօրեն։
  • 1997-1998 թթ. - Երևանի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ։
  • 2009 թ. փետրվարի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով[1]։
  • 2012 թ. հունիսին ընտրվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ։
  • 2015 թ. մարտի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով[2]։

Ստեղծագործական գործունեությունը խմբագրել

Քաղաքական գործունեությունը խմբագրել

  • 1999-2003 թթ. - ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության, ապա «Ժողովրդի ձայն» պատգամավորական խմբի անդամ։
  • 2003-2007 թթ. - ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ «Արդարություն» խմբակցության անդամ։
  • 1998-2008 թթ. եղել է ՀԺԿ անդամ։ Եղել է ՀԺԿ քարտուղար, քաղխորհրդի անդամ։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի չորս զավակ։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Զաքարյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Զաքարյան» հոդվածին։
Նախորդող
Վահրամ Բաղդասարյան
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ
Ստեփան Զաքարյան

հունիսի 2012 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է