Սպիտակ շարժում

Սպիտակ շարժում` Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ձևավորված, խորհրդային կարգերի դեմ պայքարող ռազմա-քաղաքական շարժում։ Իր մեջ էր ներառում բոլշևիզմի դեմ միավորված` հայրենասեր զինվորականների, բոլշևիկների բռնատիրությունը չհանդուրժած սոցիալիստների և դեմոկրատների, մոնարխիստների, շարժումը գործում էր «Անբաժանելի և միասնական Ռուսաստան» գաղափարախոսությամբ։ Սպիտակ շարժումը, ազգայնամոլ-անջատողականներ` բասմաչների, մախնոցիների և կանաչ ապստամբների հետ մեկտեղ խոշորագույն հակաբոլշևիկյան շարժումն էր քաղաքացիական պատերազմի ժամանակ։ «Սպիտակ շարժում» տերմինը ծագել է Խորհրդային Ռուսաստանում 1920-ականներին և լայն տարածում է գտել Ռուսական էմիգրացիայում[1]։ Սպիտակ շարժումը Քաղաքացիական պատերազմին մասնակցած մյուս հակաբոլշևիկյան ուժերից տարբերվում էին հետևյալ սկզբունքներով`

  1. Սպիտակ շարժումը եղել է խորհրդային իշխանություններին դեմ ուղղվածություն ունեցող կազմակերպված ռազմաքաղաքական շարժում, որի վերաբերմունքը խորհրդային իշխանությունների նկատմամբ մերժել է Քաղաքացիական պատերազմի խաղաղ լուծումը։
  2. Սպիտակ շարժումը փորձում էր օրինականացնել իրեն ողջ երկրի մասշտաբով, իրեն հռրակելով մինչփետրվարյան և մինչհոկտեմբերյան Ռուսաստանի իրավահաջորդ։
  3. Սպիտակ շարժումը ձգտում էր տարածաշրջանային սպիտակներին համախմբել ծովակալ Ալեքսանդր Կոլչակի կառավարության ներքո, ինչը թույլ կտար կոորդինացնել ռազմական, քաղաքական, գյուղատնտեսական, ազգային խնդիրները։
  4. Սպիտակ շարժումը ուներ ընդհանուր խորհրդանիշներ` եռագույն սպիտակ, կապույտ, կարմիր դրոշ, զինանշան և օրհներգ[2]
Միասնական ռուսաստանի համար 1919 թվական
«Ժամապահ» ամսագրիշապիկը

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Цветков В. Ж. Белое движение // Большая российская энциклопедия: В 30 т. Т. 3 : «Банкетная кампания» 1904 - Большой Иргиз / Председатель Науч.-ред. совета Ю. С. Осипов, отв. ред. С. Л. Кравец. — М.: Большая Российская энциклопедия, 2005.
  2. Цветков В. Ж., 2008, էջ 33−35

Գրականություն խմբագրել

Միխայիլ Բուլգակով Սպասվող հեռանկարներ (ռուս.)