Սպիտակ մեծ տառեղ

թռչունների տեսակներ

Սպիտակ մեծ տառեղ (լատին․՝ Ardea alba), մեծ ճահճային թռչուն։

Սպիտակ մեծ տառեղ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ԵնթաթագավորությունՈղնաշարավորներ
ԴասԹռչուններ
ԿարգՀավալուսնանմաններ
ԸնտանիքՏառեղներ
ՑեղArdea
ՏեսակՍպիտակ մեծ տառեղ
Լատիներեն անվանում
Ardea alba
(Linnaeus, 1758)
Հոմանիշներ
  • Casmerodius albus
  • Egretta alba
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Թռչնի բույն

     Ամբողջ տարին     Միայն ձմեռը


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 554135
NCBI 110620
EOL 10985092

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Մոլդովայում, Ուկրաինայում, Վոլգայի ափերին, Ղազախստանում, Միջին Ասիայում։ Խոշոր թռչուն է, երկար ոտքերով ու կտուցով։ Աչքն ամբողջությամբ դեղին է, փետրավորումը՝ սպիտակ, ոտքերը և կտուցը սև են։ Ամռանը միայն կտուցի հիմքն է դեղնում, իսկ ձմռանն ամբողջ կտուցը։ Գարնանը մեջքի վրա ունի երկար, նոսր ու կոշտ (30-40 հատ) հովհարաձև փետուրներ, որոնք հասնում են մինչև պոչը։ Քաշը՝ 1-1.5 կգ է։

Թռչնի այս տեսակը միշտ էլ համարվել է հազվագյուտ տեսակ, հանդիպում է գարնանային ու աշնանային ընթացքում՝ Սևանա լճի ավազանում, ավելի հաճախ՝ Արարատյան դաշտի ճահճուտներում։ Ամեն տարի մեծ սպիտակ տառեղի 200-300 անհատ երամներ կազմած ձմեռում են Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների արհեստական լճակներում։

Ձայնը կոշտ է ու սղված։ 19 և 20-րդ դարերում այն անհետացման եզրին էր կանգնած, որի պատճառը նրա գեղեցիկ փետուրներն էին։

Ardea alba melanorhynchos

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ մեծ տառեղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ մեծ տառեղ» հոդվածին։