Սպիտակ դրոշ

Սպիտակ դրոշ (այսինքն առանց նշանների և պատկերների հարթություն, որը բացառապես սպիտակ գույնի է), պատմության տարբեր ժամանակաշրջաններում տարբեր իմաստներ արտահայտող դրոշ։

Սպիտակ դրոշ
Տեսակprotective sign?
Նշան և 🏳
Գույներսպիտակ
Սպիտակ դրաշով գերմանացի բանագնեցները գնում են քննարկելու Բրեսլաուի կապիտուլյացիան

Ժամանակավոր հրադադարի և բանակցությունների նշան խմբագրել

Ներկայումս սպիտակ դրոշ միջազգային հարաբերություններում ընդունված է համարել որպես խնդրանք կամ պահանջ՝ դադարեցնելու ռազմական գործողությունները։ Այն դիտարկվում է որպես հրադադարի և բանակցությունների շարունակման նշան։ Սպիտակ դրոշը նաև կապիտուլյացիայի նշանն է, այսինքն հակառակ կողմի ողորմածությանը հանձնվելը։ Սպիտակ դրոշի կիրառումը նախատեսվում է Ժնևյան կոնվենցիայով։

Օմայաններ խմբագրել

Օմայաններ իսլամական աշխարհի վրա իշխել են ավելի քան 90 տարի (661—750) և օգտագործել են սպիտակ դրոշը որպես նշան, որը խորհրդանշում է Մուհամմադ մարգարեի առաջին հաղթանակը Բադրի ճակատամարտում։ Օմայանների մոտ սպիտակը խորհրդանշել է նաև Աբբասյաններից տարբերակումը, որոնց նշանը սև գույնն էր։ Բացի այդ սպիտակը համաարաբական գույներից մեկն է։

Բուդդիստական երկրներ խմբագրել

Բուդդիզմում սպիտակ գույնը ողբի նշանն է, այդ իսկ պատճառով բուդդիստական երկրներում սպիտակ դրոշները խորհրդանշում են այն, ինչ ուրիշ երկրներում՝ սև դրոշները։

Մինամոտո կլան խմբագրել

Մինամոտո և Տայրա կլանների (տոհմերի) ընդդիմադրության ժամանակ (1180—1185), Մինամոտո կլանը հանդես է եկել սպիտակ դրոշի ներո, իսկ Տայրաները՝ կարմիր դրոշի։ Մինամոտոյի հաղթանակից հետո, նրանց դրոշը դարձավ Ճապոնիայի դրոշի բաղկացուցիչ գույներից մեկը։

Ֆրանսիայի թագավորություն խմբագրել

Ֆրանսիական նավը Մարտինիկայի ճակատամարտում կրում է սպիտակ դրոշ

Այսպես կոչված Հին կարգերի ժամանակ (ֆր.՝ Ancien Régime), սկսած XVII դարից, Ֆրանսիայի թագավորական դրոշը եղել է սպիտակ դրոշը, որի վրա կարող էին պատկերել հերալդիկ նշաններ կամ Սուրբ Հոգու շքանշանը։

Թալիբանյան Աֆղանստան խմբագրել

Աֆղանստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ թալիբները օգտագործել են սպիտակը որպես իրենց նշան և դրոշ։ Երբ գրավվեց Քաբուլը 1996 թվականին Աֆղանստանի պետական դրոշը փոխվեց սպիտակի, որը խորհրդանշում էր հավատի և իշխանության մաքրությունը։ Ավելի ուշ, 1997 թվականին նրա վրա ստորագրվեց շահադան։

Տես նաև խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ դրոշ» հոդվածին։