Սուրբ Մարկոսի տաճար

Սուրբ Մարկոսի տաճար (իտալ.՝ Basilica di San Marco), Վենետիկի մայր տաճար, որը հանդիսանում է բյուզանդական ճարտարապետության բացառիկ օրինակ Արևմտյան Եվրոպայում։ Տեղակայված է Սուրբ Մարկոսի հրապարակում՝ Դոժերի պալատի հարևանությամբ։Տաճարը զարդարված է բազմաթիվ խճանկարներով, որոնք կատարված են բյուզանդական ոճով։ Այստեղ են պահվում սուրբ Մարկոս առաքյալի մասունքները, ինչպես նաև բազմաթիվ թանկարժեք արվեստի գործեր, որոնք բերվել են Կոստանդնուպոլիսից խաչակրաց արշավանքների ժամանակ։1987 թվականին Վենետիկի այլ հուշարձանների հետ ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգություն։

Սուրբ Մարկոսի տաճար
իտալ.՝ Basilica di San Marco
Տաճարի տեսքը Սուրբ Մարկոսի հրապարակից
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար, փոքր բազիլիկ և տեսարժան վայր
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԻտալիա Վենետիկ,
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՎենետիկի պատրիարքություն
Օծման թվական1094
Հիմնական ամսաթվերը828
Ներկա վիճակԳործող
Կազմված էSt Mark's Campanile?, Pediment St. Mark's Basilica?, Slabs of Christ and the Four Evangelists? և Gate of Flowers?
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
ՆվիրվածՄարկոս Ավետարանիչ
ԱնվանվածՄարկոս Ավետարանիչ
ՃարտարապետDomenico I Contarini?
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճՌոմանական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ829 թ.
Կառուցման ավարտ1094 թ.
Հիմնադրված828
62,5 մետր
Երկարություն76,5 մետր
Լայնություն62,5 մետր
Քարտեզ
Քարտեզ
 St. Mark's Basilica (Venice) Վիքիպահեստում
basilicasanmarco.it

Պատմություն խմբագրել

Առաջին բազիլիկ խմբագրել

Մարկոս առաքյալի մասունքների հափշտակումը Ալեքսանդրիայից
(խճանկար, XI դար)

Բազիլիկը կառուցվել է սուրբ Մարկոսի մասունքների զետեղման համար, որոնք 829 թվականի հունվարի 31-ին բերվել էին Ալեքսանդրիայից։Մասունքները բերվել են վենետիկցի վաճառականներ Բուոնոյի և Ռուստիկոյի կողմից, որոնք, գտնվելով Ալեքսանդրիայում, իմանում են, որ մուսուլմանները ոչնչացնում են քրիստոնեական եկեղեցիները մզկիթներ կառուցելու համար։ Քանի որ քրիստոնեության տարածումը վենետիկյան ծովածոցի քաղաքներում կապված է սուրբ Մարկոս առաքյալի հետ, վաճառականները որոշում են փրկել առաքյալի մասունքները սրբապղծությունից և բերել հարազատ քաղաք։ Մասունքները տեղափոխելիս վաճառականները դիմում են խորամանկության, նրանք ավետարանչի մարմինը դնում են մեծ զամբյուղի մեջ՝ ծածկելով խոզի մսերով, իմանալով, որ անգամ մաքսային ստուգման ժամանակ մուսուլմանները խոզի մսին ձեռք չեն տա։Առավել ապահովության համար զամբյուղը թաքցնում են նավի առագաստի ծալքերում (տեղափոխման իրադարձությանն են նվիրված գլխավոր խորանի խճանկարները և գլխավոր մուտքի լյունետներից մեկը)։ Մասունքների տեղափոխումից հետո սուրբ Մարկոսը համարվեց Վենետիկի երկնային հովանավորը, իսկ նրա նշանը՝ թևավոր առյուծը՝ քաղաքի խորհրդանիշը։Շինարարությունը սկսվել է 829 թվականին դոժ Ջուստինիանո Պարտեչիպացիոյի կողմից և ավարտվել 832 թվականին նրա եղբոր դոժ Ջովանի Պարտեչիպացիոյի կողմից։Քանի որ այս շինությունը չի պահպանվել, նրա տեսքի մասին կարելի է միայն պատկերացում կազմել հնէաբանական պեղումներից, որոնք արվել են տաճարի դամբարանի վերականգնման ժամանակ, երբ գտնվեցին աղյուսե պատերի շարվածքները։ Ենթադրվում է, որ եկեղեցին լատինական բազիլիկի կառուցվածք է ունեցել և զբաղեցրել է այժմյան դամբարանի տարածքը։ Կենտրոնական գմբեթը կառուցվել է այնտեղ, որտեղ թաղված են Մարկոս առաքյալի մասունքներիը։976 թվականին՝ պալատական հեղաշրջման ժամանակ, երբ դոժ Պիետրո Կանդիանոյին փոխարինեց դոժ Պիետրո Օրսելոն, բազիլիկը հրդեհների պատճառով վնասվեց։

Ժամանակակից բազիլիկ խմբագրել

Երկրորդ բազիլիկի ճակատի վերակառուցումը (ակվարել, XIX դար)

Ժամանակակից բազիլիկի կառուցումը սկսվել է 1063 թվականին դոժ Դոմենիկո Կանտարինիյի կողմից և 1071-1084 թվականներին շարունակվել դոժ Դոմենիկո Սելվիոյի կողմից, երբ կատարվեցին առաջին խճապատման աշխատանքները։ Տաճարի օծումը տեղի է ունեցել է 1094 թվականին դոժ Վիտալի Ֆալյերիի ժամանակ, որը թաղված է ժամանակակից տաճարի գավթում։Խաչաձև հնգագմբեթ եկեղեցին կառուցված է Կոստանդնուպոլսի Առաքյալների տաճարի տեսքով[1]։ Հաջորդ դարերի ընթացքում եկեղեցին անընդմեջ ընդլայնվել և զարդարվել է։ 1159 թվականին կատարվել են մարմարի երեսպատման աշխատանքները, իսկ 12-րդ դարում՝ ստեղծվել կենտրոնական գմբեթի և կամարների խճանկարները։ 1343-1354 թվականներին կառուցվել են մկրտարանը և սուրբ Իսիդորի մատուռը, 15-րդ դարում (1486-1493 թվականներ)՝ Մասկոլի մատուռը և ավանդատունը, 1504-1521 թվականներին՝ Զեն մատուռը։ Արտաքին հարդարման աշխատանքները ավարտվել են 15-րդ դարում, ինչի մասին վկայում է Ջենտիլե Բելինիի «Սուրբ Խաչի մասունքների թափորի երթը սուրբ Մարկոսի հրապարակում» կտավը։

«Սուրբ Խաչի մասունքների թափորի երթը սուրբ Մարկոսի հրապարակում» 1496 թվական, Վենետիկ

Տաճարի գլխավոր շինարարներ հանդիսացել են ճարտարապետներ Յակոպո Սանսովինոն և Բալդասար Լոնգենան[2]։Բազմաթիվ մասունքներ այստեղ հայտնվել են 1204 թվականի դեպի Կոստանդնուպոլիս խաչակրաց արշավանքից հետո։ Այդպիսիք են արևմտյան ճակատի քառաձին (կվադրիգա), ոսկե խորանը, «Նիկոպեա Տիրամոր» պատկերը։Տաճարը մեծ դեր է խաղացել Վենետիկյան հանրապետության պատմության մեջ։ Ըստ ավանդության՝ հանրապետության գլուխը պետք է ներկայանար հանրության առջև տաճարի աջ թևում հատուկ այդ նպատակով կառուցված պատվանդանին և պաշտոնապես հայտարարվեր դոժ։ Չնայած որ տաճարը մինչև 1807 թվականը հանդիսանում էր որպես պալատական մատուռ, այնտեղ կատարվում էին նաև պաշտոնական արարողություններ (զորքի օրհնությունը պատերազմներից առաջ՝ այդ թվում չորրորդ խաչակրաց արշավանքից, թշնամու առգրավված մարտական դրոշների ցուցադրումը)։ Տաճարում է կատարվել Ֆրիդրիխ Բարբարոսայի ապաշխարանքը Ալեքսանդր III պապին։ Տաճարը ամբողջովին գտնվում էր դոժերի իրավասիության տակ և ուներ սեփական թեմը՝ անկախ տեղի եպիսկոպոսությունից։ 1807 թվականին Նապոլեոնի հրամանով Վենետիկի պատրիարքարանը տեղափոխվում է սուրբ Մարկոսի տաճար։

Ներկայումս տաճարը գործող եկեղեցի է։ Ամենօրյա ժամերգությունները կատարվում են սուրբ Իսիդորի մատուռում։ Բացի սուրբ Մարկոսից այստեղ են հանգրվանում Հակոբ առաքյալի, սուրբ նահատակ Իսիդորի մասունքները[3], ինչպես նաև «Նիկոպեա Տիրամոր» պատկերը, որոնք էլ տաճարը դարձնում են քրիստոնեական ուխտագնացության կենտրոն[4];

Ճարտարապետություն խմբագրել

Ճարտարապետական ոճի բնութագիր խմբագրել

Երկարատև կառուցումը իր հետքն է թողել տաճարի ճարտարապետական ոճի վրա։ Տաճարը, կառուցվելով որպես դասական հունական բազիլիկ, խիստ ռոմանական ճակատով, վերակառուցման տարիների ընթացքում ստացել է այժմյան տեսքը՝ միախառնելով տարբեր ոճեր։ Սա բացատրվում է նաև նրանով, որ հարդարման աշխատանքների ընթացքում օգտագործվել են տարբեր ժամանակներում Վենետիկ բերված արևելյան մարմար, տարբեր օրդերների սյուներ, հունական և ռոմանական խորաքանդակներ, բյուզանդական և իտալական քանդակներ, գոթական մանրաքանդակներ։ Այս ամենը վարպետների կողմից ներդաշնակորեն միախառնված է տաճարի ճարտարապետական կառուցվածքի մեջ։

Տաճարի նախագիծը

Որոշ հետազոտողներ դժվարանում են առանձնացնել տաճարի ճարտարապետական ոճը՝ հետևյալ կերպ ներկայացնելով նրա առանձնահատկությունները․

Ես չգիտեմ, աշխարհում կա ևս մեկ տաճար, որի վրա կարող ես դնել չորս բրոնզե նժույգներ, չվախենալով փչացնել նրա գեղագիտական տեսքը և պղծել շինությունը։ Այսպիսին չէ սուրբ Մարկոսի տաճարը։ Բոլոր ճաշակների, տրամադրությունների, ոճերի և դարերի աներևակայելի միաձուլում։ Նրա ոճը համարվում է բյուզանդական, բայց ինձ թվում է դա միայն գերակշռողն է այն ոճերի ազդեցությունների, որոնցով ստեղծված է տաճարը։

Նրան է պատկանում շինության ընդհանուր ուրվագիծը, գմբեթները և խճանկարները։ Բայց գլխավոր ճակատի աշտարակները՝ հյուսված արձաններով, բազմագույն անտիկ սյուների անտառը, արևելյան ոսկեզօծ ճոխությունը և վերջապես գմբեթներին շուրջբոլորող տանիքը ի՞նչ ոճ է, եթե ոչ վենետիկյան սուրբ Մարկոսի, որը չունի նախատիպ և հետևորդ։

- Պ․ Ն․ Պերցով 1905 թվական[5]

Ընդհանուր նկարագրություն խմբագրել

Տաճարը կառուցված է հունական խաչի տեսքով և հանդիսանում է բյուզանդական խաչագմբեթ բազիլիկ՝ կառուցված Կոստանդնուպոլսի Սուրբ Առաքյալների եկեղեցու տեսքով[6][Ն 1], սակայն չի հանդիսանում նրա պատճենը։12-րդ դարում տաճարին ավելացվել է գավիթ, իսկ հետագա դարերում՝ ևս մի շարք շինություններ (մի քանի մատուռ, մկրտարան, ավանդատուն)։ Բացի ավագ խորանից, որը ավարտվում է կիսաշրջան ապսիդով, խաչի թևերը բաժանված են կամարակապ եռանավ սրահներով, վերնահարկով (կողքերի եռանավ սրահները վերնահարկ չունեն)[7]։ Տաճարի երկարությունը 76,5 մետր է, լայնությունը՝ 62,5 մետր, կենտրոնական գմբեթի բարձրությունը՝ 43 մետր։

Խորանի միջնորմ

Ավագ խորանը կենտրոնական աղոթասրահից բաժանված է միջնորմով՝ կառուցված 1394 թվականին վարպետներ Պիետրո Պաոլոյի և Յակոբելո Մասենյեի կողմից։ Այն գունավոր մարմարից է՝ զարդարված մեծ խաչով, որի երկու կողմերում կանգնեցված են Մարիամ Աստվածածնի, Մարկոս առաքյալի և 12 առաքյալների քանդակները։Գլխավոր սեղանը, որի տակ թաղված են սուրբ Մարկոսի մասունքները, ծածկված է գմբեթարդով (5-րդ դար), որը կերտված է մեկ ամբողջական արևելյան կանաչ մարմարից՝ հենված չորս ալեբաստրե սյուների վրա (13-րդ դար)։ Յուրաքանչյուր սյան վրա ինը շարքով քանդակապատկերներ են՝ Կույս Մարիամի և Հիսուսի կանոնիկ պատմություններով։

Արծվառյուծ (խճանկար)

Բազիլիկի մարմարե հատակը կառուցվել է 12-րդ դարում, որը ներդաշնակ է մարմարե ներքին և արտաքին հարդարանքին։ Այն հավաքված է մարմարե սալիկներից և զարդարված խճանկարներով, որոնք նույնպես հավաքված են տարբեր ձևի և չափսի փոքրիկ մարմարե կտորներից (XV դար)։ Հատակի խճանկարներում առկա են ինչպես երկրաչափական պատկերներով դրվագներ (շրջաններ, քառակուսիներ, ութանկյուններ), այնպես էլ կենդանիների և բույսերի պատկերներով զարդապատկերներ։ Սրանց մի մասը ստեղծված են 1425 թվականին ֆլորենտացի նկարիչ Պաոլո Ուչելլոյի կողմից։Տաճարը ունի առանձին կանգնած զանգակատուն 100 մետր բարձրությամբ, որը կառուցվել է 1514 թվականին։ Այն բացի եկեղեցական նշանակության ծառայել է նաև, որպես փարոս ծովախորշ մտած նավերի համար։ Զանգակատունը 1902 թվականին լիովին փլուզվել է և 1912 թվականին վերականգվել իր նախնական տեսքով։

Ճակատներ խմբագրել

Տաճարի նախնական տեսքը համապատասխան է եղել ռոմանական ոճի խիստ կանոններին[Ն 2]: Առավել շքեղ մարմարյա երեսպատումը կատարվել է 13-րդ դարում։ Տաճարի ճոխ հարդարման գաղափարը ծագել է չորրորդ խաչակրաց արշավանքից հետո, երբ պոլսյան վանքերից և պալատներից Վենետիկ բերվեցին սյուներ և խոյակներ։

Գլխավոր ճակատ (արևմտյան) խմբագրել

Գլխավոր ճակատը երեսպատված է մարմարյա սալիկներով, ձևավորված է սյուներով՝ պսակված կորնթոսյան օրդերների խոյակներով։ Ունի հինգ մուտք՝ ձևավորված պորտալ ոճով, երկհարկ սյուներով։Կենտրոնական մուտքի արխիտրավը ձևավորված է արվեստի այլաբանական կերպարներով և կոմպոզիցիաներով։ Պորտալների կամարները և լյունետները ձևավորված են խճանկարներով։14-15-րդ դարերում տոսկանական վարպետների կողմից լյունետները զարդարվել են գոթական պսակներով։ Կամարների միջև տեղադրված են աշտարակներ՝ սրբերի արձաններով։ Կողային աշտարակներին կանգնեցված են Գաբրիել հրեշտակի և Կույս Մարիամի արձանները, նրանց միջև՝ չորս ավետարանիչների՝ իրենց համապատասխան նշաններով։

Կենտրոնական մուտք

Լյունետների խճանկարները
(կատարված են 1617-1618 թվականներին Լուիջի Գաետանոյի կաղմից Մաֆեո Վերոնայի էսքիզներով)
«Խաչից իջեցումը»
«Հիսուս Քրիստոսի այցը դժոխք»
Վիտրաժ և լոջիա կվադրիգայով
«Քրիստոսի հարությունը»
«Քրիստոսի համբարձումը»
Պորտալի կամարների խճանկարները
«Սուրբ Մարկոսի մասունքների տեղափոխման արարողությունը տաճար»

Ճակատի ամենահին խճանկարը

«Դոժերը և վենետիկյան սինյորները դիմավորում են սուրբ Մարկոսի աճյունը»
«Քրիստոսի հայտնությունը Դատին»
«Մարկոս առաքյալի ժամանումը Վենետիկ»
«Սուրբ Մարկոսի աճյունի տեղափոխումը նավի վրա»

Չնայած նրան, որ խճանկարների մեծ մասը ստեղծված են 17-18-րդ դարերում, հարդարման ընդհանուր ճարտարապետական ձևավորումը կատարվել է 15-րդ դարում, ինչի մասին վկայում է Ջենտիլե Բելինիի «Սուրբ Խաչի մասունքների թափորի երթը սուրբ Մարկոսի հրապարակում» կտավը (1493 թվական)։Տաճարի բրոնզե դռները (բացի կենտրոնականից) ստեղծված են 12-14 դարերում։ Դրանց հեղինակը վենետիկյան ոսկերիչ Բերտուչոն է, որը 1300 թվականին դռներից մեկի վրա գրություն է թողել։ Կենտրոնական մուտքը տեղադրվել է 6-րդ դարում, որը ինչպես շատ այլ տարրեր բերված է Կոստանդնուպոլսից։

Հարավային ճակատ խմբագրել

Չորրորդապետերը

Հարավային ճակատը նույնպես մարմարապատ է՝ զարդարված խճանկարներով և սրբերի արձաններով։ Այն նույնպես զարդարված է դեկորատիվ տարրերով, որոնք բերված են Կոստանդնուպոլսից։ Այստեղ առավել հետաքրքրություն է ներկայացնում չորս չորրորդապետերի քանդակը պատրաստված պորֆիրից։ Քանդակը տեղադրված է գանձարանի անկյունում։

Հյուսիսային ճակատ խմբագրել

Հյուսիսային ճակատը զարդարված է բազմապիսի մարմարյա քանդակներով։ Այստեղ է գտնվում գավիթ տանող միակ մուտքը, որը կառուցված է պորտալ տեսքով՝ զարդարված Քրիստոսի ծնունդը պատկերող քանդակներով։ Սա կառուցված է 13-րդ դարում բյուզանդական ոճով՝ վենետիկյան վարպետների կողմից։ Պորտալի դրվագներում օգտագործված ծաղկազարդ ձևավորման համար մուտքը անվանվել է «Ծաղիկների դարպաս» (իտալ.՝ Porta dei Fiori

Քառաձի (կվադրիգա) խմբագրել

Քառաձի

Քառաձին տեղադրված է տաճարի լոջիայում։ Այն պատրաստված է բրոնզից, ոսկեզօծ է, և միակ պահպանված անտիկ նժույգների բազմաֆիգուր քանդակներից է։ Ենթադրվում է, ստեղծվել է մ․թ․ա․ IV դարում՝ քանդակագործ Լիսիպիի կողմից։Այն զարդարել է կոստանդինապոլսյան ձիարշավարանը և Վենետիկ է տեղափոխվել 1204 թվականին, չորրորդ խաչակրած արշավանքի ժամանակ, Կոստանդնուպոլսի թալանից հետո՝ դոժ Էնրիկո Դանդոլոյի կողմից։ Քառաձին տաճարի լոջիայում տեղադրվել է դոժ Ռանիերո Զենոյի կառավարման ժամանակ։1970 թվականին, տաճարի վերանորոգման ժամանակ, որոշում է ընդունվել քառաձին փոխարինել կրկնօրինակով։ 1982 թվականին բնօրինակը տեղափոխվել է տաճարի թանգարան և տեղադրվել տաճարի գավթի վերին սենյակներում։

Գմբեթներ խմբագրել

Տաճարի գմբեթները

Տաճարը կառուցված է հունական խաչի տեսքով, ունի հինգ գմբեթ։ Չորսը կառուցված են խաչի թևերի վրա, հինգերերդը՝ կենտրոնում։ Գմբեթները կառուցվել են 13-րդ դարում՝ դոժ Սեբաստիանո Զիանիի կառավարման օրոք։ Նրանց ճարտարապետական ոճի վրա մեծ ազդեցություն են ունեցել արևելյան եկեղեցիները և մզկիթները, որոնք լավ ծանոթ էին վենետիկյան վաճառականներին և խաչակրաց արշավանքների մասնակիցներին։Գմբեթները շարված են աղյուսից և տեղադրված են ոչ այնքան բարձր գլանաձև թմբուկների վրա, որոնք ունեն պատուհաններ։Արտաքինից ծածկված են փայտյա կարկասով՝ երեսպատված կապարի թիթեղներով։ Տաճարի գմբեթները պսակված է խաչով, որոնք ուղղված են աշխարհի տարբեր կողմերը։ Կենտրոնական գմբեթի տրամագիծը 13 մետր է և հատակից ունի 28,15 մետր բարձրություն։

Տապանատուն խմբագրել

Տապանատունը տեղակայված է ավանդատների և կողային մատուռների տակ։ Այստեղ պահպանված են այնպիսի ճարտարապետական տարրեր, որոնք մնացել են դեռ առաջին բազիլիկից։ Վերջիններս ի հայտ են եկել 20-րդ դարում, վերականգնողական աշխատանքների ընթացքում։ Տապանատան կենտրոնում կառուցված է մատուռ, զարդարված բյուզանդական նախշազարդ մարմարով, որի տակ էլ ամփոփված էին սուրբ Մարկոսի մասունքները, մինչև գլխավոր խորանի տակ տեղափոխվելը (1835 թվական

Ներքին հարդարանք խմբագրել

Սուրբ Մարկոս տաճարի ներքին տեսքը․ նկար, Գ․ Չերնեցով և Ն․ Գրիգորևիչ, 1846 թվական

Որմնախորշերը և գմբեթարդը պատված են ընդհանուր առմամբ 4000 քառակուսի մետր խճանկարներով։ Խճանկարապատումը սկսվել է 1071 թվականից և շարունակվել մոտ 200 տարի։ Գավթի խճանկարների աշխատանքները ավարտվել են 1080 թվականին։ Խճանկարների ստեղծման աշխատանքներին մասնակցել են այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Յակոպո Բելինին, Պաոլո Ուչելոն, Մանտենյանը, Տիցիանը և Տինտորենտոն։ Խճանկարի համար նյութ օգտագործվել է ապակի, որը պատրաստվել է Մուրանո կղզում։ Բազմագույն ապակյա կտորները դասավորվում էր ոսկյա թիթեղի վրա՝ ապահովելով փայլ, չնայած տաճարի աղքատիկ լուսավորությանը։Խճանկարները պատկերում են տեսարաններ հին և նոր կտակարաններից, Մարիամ աստվածածնի, Սուրբ Մարկոսի, Հովհաննես Մկրտչի և այլոց կյանքից։

Գավթի խճանկարներ խմբագրել

Տաճարի գավիթը կառուցվել է XII-XIII դարերում և զարդարվել վենետիկյան վարպետների ձեռքերով[8]։ Խճանկարների շարքը նվիրված է Նոր կտակարանի թեմաների լուսաբանմանը։ Որպես օրինակ հանդիսացել է Վենետիկում պահվող վաղ բյուզանդական ձեռագիր մանրանկարների հավաքածուն (VI դար)։

Գմբեթ «Աշխարհի ստեղծումը» խմբագրել

Գմբեթ «Աշխարհի ստեղծումը» և կամարների խճանկարները

Գմբեթը բաժանված է երեք շրջանաձև շերտերի, որոնք դասավորված են կենտրոնի շուրջ։ Պարունակում է տեսարաններ «Ծննդոց» գրքից և ուղեկցվում լատիներեն տեքստով․ «Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ»[9]։Արարման վեց օրերին նվիրված կա առանձին տեսարաններ, որտեղ համաձայն արևելյան սրբապատկերագրության կանոնների Արարչի կերպարը ստեղծված է երիտասարդ Փրկչի տեսքով՝ պսակը գլխին և երկար խաչը ձեռքին, հրեշտակների ուղեկցությամբ։ Կան տեսարաններ նվիրված Ադամի և Եվայի ստեղծմանը, նրանց մեղքին, դրախտից արտաքսմանը։

Դռների լյունետներ (ճակատակալ քար) խմբագրել

Մուտքի դռների ճակատակալ քարերի և կամարների խճանկարները պատմում են նախամարդու երեխաների ծննդյան, Կայենի կողմից Աբելի սպանության, Մեծ ջրհեղեղի և Նոյի փրկությամշն մասին։ Սրանց շարունակում են տեսարանները բաբելոնյան աշտարակի կառուցման և Աբրահամի կյանքի մասին։

Հովսեփի գմբեթ խմբագրել

Հովսեփի գմբեթ

Հովսեփին են նվիրված գավթի հյուսիսային մասի երեք փոքր գմբեթների խճանկարները (29 տեսարան)։ Այստեղ ներկայացված են ավետարանական պատմություններ, ուղեկցված աստվածաշնչյան լատինատառ մեջբերումներով։ Այստեղ կան նաև խճանկարներ ավետարանիչների պատկերներով՝ ձեռքերին Հիսուսի գալուստն ավետող ձեռագրերով։

Մովսեսի գմբեթ խմբագրել

Գմբեթի խճանկարները ներկայացնում են որ հիմնական տեսարաններ Մովսեսի կյանքից, սկսած նրա փրկվելը Նողոսի ջրերից, վերջացրած հրեաների դուրս գալը Եգիպտոսից։ Այստեղ տեսարանները առանձնացված չեն ոսկյա ֆոնով, ինչպես մնացած խճանկարներում, այլ շարունակում են մեկը մյուսին լրացնելով միմյանց։

Գլխավոր մուտք խմբագրել

Գլխավոր մուտքի կողքի չորս որմնախորշերում պատկերված են չորս ավետարանիչներին պատկերող խճանկարները։ Այն թվագրվում է XI դարի վերջին, ավելի վաղ քան կառուցվել է գավիթը։ Խճանկարները ուղեկցվում են հունատառ արձանագրություններով ուղղված ավետարանիչներին։

Գանձարան և թանգարան խմբագրել

Գանձարանը տեղակայված է տաճարը դոժերի պալատին միացնող շինությունում։ Գանձարանի հավաքածուն իրենից ներկայացնում է բազմաթիվ մասունքների տուփեր, սափորներ և այլ եկեղեցական պարագաներ, որոնք բերվել են արևելքից կամ նվիրվել են Հռոմի պապերի կողմից։ Առավել թանկարժեք են համարվում այն առարկաները որորնք բերվել են Կոստանդնուպոլսից, խաչակրած արշավանքի ժամանակ, 1204 թվականին։Այժմ գանձարանում պահվում է 283 առարկա.[10]: Սա մի փոքր մասն է այն հսկայական հավաքածուից, որը տուժել է 1797 թվականի Վենետիկյան հանրապետության անկումից և տաճարի կողոպուտից հետո, ինչպես նաև 1815-1819 թվականներին տաճարի վերականգնման համար մարգարտի և այլ թանկարժեք քարերի հարկադրված վաճառքից հետո։

Թանգարանը հիմնադրվել է XIX դարի վերջին, Պիետրո Սակարդոյի կողմից տաճարի պատմության վերաբերյալ առարկաներ պահպանելու համար[11]։Իր գոյության ընթացքում նա մեկ անգամ չէ, որ փոխել է իր տեղը, կապված հավաքածուի ավելացման հետ։ 2003 թվականից թանգարանը զբաղեցնում է տաճարի գավթի վերին սենյակները։

Գրադարան խմբագրել

Մինչև XVI դար, երբ սկսվեց առանձին շենքի շինարարությունը, գրադարանը պահվում էր տաճարի պատերի մեջ։ Գրադարանի սրահի ձևավորման վրա աշխատել են Պաոլո Վերոնեզեն, Ֆրանչեսկո Սալվիատին, Անդրեա Մելդոլան և շատ ուրիշ հայտնի վարպետներ[12]։ Գրադարանի հավաքածուն հարստացել է Ֆրանչեսկո Պետրարկայի նվիրաբերությունից հետո[13]։

Նշումներ խմբագրել

  1. Սուրբ առաքյալների ուղղափառ եկեղեցի Կոստանդնուպոլսում (հուն. ναός τῶν Ἅγίων Αποστόλων), որը 1461 թվականին ավերվել է և նրա տեղը կառուցվել մզկիթ։
  2. Սա հաստատվել է ճակատի մարմարյա սալիկների վերանորոգման ժամանակ XIX դարում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «°°°°° Basilica di San Marco». www.basilicasanmarco.it. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  2. Մարիա Դա Վիլա Ուրբանի «Սուրբ Մարկոսի տաճար», Վենետիկ 2006. ISBN 88-7666-590-0. С. 5(ռուս.)
  3. «В день памяти преподобного Павла Фивейского в Венеции у его мощей был отслужен православный молебен». Церковно-Научный Центр "Православная Энциклопедия". Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  4. «www.synaxaristis - ΜΕΓΑΣ ΣΥΝΑΞΑΡΙΣΤΗΣ». www.synaxarion.gr. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  5. «Венеция в русской литературе». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  6. «°°°°° Basilica di San Marco». www.basilicasanmarco.it. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  7. «Электронные книги по искусству и культуре». www.artprojekt.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.(չաշխատող հղում)
  8. Мария Да Вилла Урбани. Собор Сан Марко. Венеция, 2006. ISBN 88-7666-590-0. С. 39
  9. «ԾՆՆԴՈՑ». www.armenianchurchlibrary.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  10. «°°°°° Basilica di San Marco». www.basilicasanmarco.it. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  11. «°°°°° Basilica di San Marco». www.basilicasanmarco.it. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  12. «Паоло Веронезе». www.smr.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  13. «БИБЛИОТЕКИ В XV–XVII ВЕКАХ». library.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.

Գրականություն խմբագրել

  • Мария Да Вилла Урбани Собор Сан Марко. — Венеция: Storti Edizioni, 2006. — ISBN 88-7666-590-0
  • Талалай М. Венеция. — Флоренция: Edizioni Kina Italia, 2005. — ISBN 88-8180-040-3
  • Ивинская А. Мозаичные иконы базилики Сан Марко. — М., 2006. — ISBN 5-902662-02-8

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Մարկոսի տաճար» հոդվածին։