Սունդանցիներ

Սունդանցիներ, սունդեր (ինքնանվանումը՝ սունդա), ժողովուրդ։ Բնակվում են Ճավա կղզու արևմտյան լեռնային շրջաններում։ Թիվը՝ 19 միլիոն՝ 1978 թվականի տվյալներով, ներկայումս մոտ 40 միլիոն։ Մարդաբանորեն պատկանում են հարավային մոնղոլոիդներին։ Լեզվով (պատկանում է ինդոնեզական լեզուներին) և նյութական մշակույթով մոտ են ճավացիներին։ Կրոնը մահմեդականությունն է, սակայն պահպանվում են նաև հին շատ հավատալիքներ։ XX դ․ սունդանցիների մոտ զարգացել է կակաոյի, թեյի, սուրճի, կաուչուկի մշակությունը։ Սունդանցիները զբաղվում են նաև անասնապահությամբ, արհեստներով (հատկապես՝ ջուլհակությամբ), աշխատում արդյունաբերության մեջ։ Սունդանցիների մեջ է մտնում բագուի ազգախումբը, որը պահպանել է մշակույթի ու տնտեսության հին գծերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սունդանցիներ» հոդվածին։