Սոցիալական ցանց (ֆիլմ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոցիալական ցանց (այլ կիրառումներ)

«Սոցիալական ցանց» (անգլ.՝ The Social Network), Դևիդ Ֆինչերի ֆիլմը Ֆեյսբուքի ստեղծման մասին։ Ահարոն Սորկինի գրած սցենարի համար հիմք է հանդիսացել Բեն Մեզրիչի «Ակամա միլիարդատերեր. ինչպես ստեղծվեց Ֆեյսբուքը, պատմություն սեքսի, փողերի, հանճարի և դավաճանության մասին» (2009) գիրքը։

Սոցիալական ցանց
անգլ.՝ The Social Network
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, փորձնական ֆիլմ, գրքերի էկրանավորում և դրամա
ԹեմաՖեյսբուք և Meta Platforms
ՀիմքԱկամա միլիարդատերեր
Թվականսեպտեմբերի 24, 2010[1], հոկտեմբերի 7, 2010[2] և նոյեմբերի 11, 2010[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Ֆինչեր[4][5][6][…]
ՊրոդյուսերՍքոթ Ռուդին, Դանա Բրունետտի, Մայքլ Դե Լուկա, Կին Չեֆին և Քևին Սփեյսի
Սցենարի հեղինակԱարոն Սորկին[7]
ԴերակատարներԺեսի Այզենբերգ[8][4][5][…], Էնդրյու Գարֆիլդ[8][4][6][…], Ջասթին Թիմբերլեյք[8][4][6][…], Արմի Համեր[8][4][9][…], Բրենդա Սոնգ[8][10][9][…], Մառա Ռունի[8][7][10][…], Մաքս Մինգելա[8][6][10][…], Ռաշիդա Ջոնս[8][4][10][…], Ջոզեֆ Մացելո[8][4][7][…], Դակոտա Ջոնսոն[8][11], Մալեզ Ջոու[8][10][11], Թրևոր Ռայթ[8][11], Ուոլես Լենգհեմ[11], Դևիդ Սելբի[11], Ջեսի Հեյման[11], Աարոն Սորկին[11], Քալեբ Լենդրի Ջոնս[11], Ջերարդ Կեյտլին[11], Mariah Bonner?[11], Պամելա Ռոյլենս[11], Սքոթ Լոուրենս[11], Ջոշ Փենս[11], Ռայլի Վոուլկել[11], Shelby Young?[11], Բարի Լիվինգստոն[11], Douglas Urbanski?, Մարկ Սոլ[11], Natalina Maggio?[11], Ադինա Փորտեր[11], Ջոն Գեթց[11], Cherilyn Wilson?[11], Էմմա Ֆիցպատրիկ[11], Dustin Fitzsimons?[11], Jessica Franz?[11], Ջեյմս Շանքլին[11], Ֆելիշա Թերել[11], Nancy Linari?[11], Patrick Mapel?, Steve Sires? և Jared Hillman?
ՕպերատորՋեֆ Քրոնենվեթ
ԵրաժշտությունԹրենթ Ռեզնոր և Աթիքուս Ռոս
ՄոնտաժՔիրք Բաքսթեր
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա և Հարվարդի քոլեջ
Նկարահանման վայրԲալթիմոր, Կալիֆոռնիա և Սանտա Մոնիկա
ԿինոընկերությունRelativity Media, Trigger Street Productions և Columbia Pictures
Տևողություն121 րոպե
Բյուջե40 000 000 $[12]
Շահույթ224 920 315 $[12]
Պաշտոնական կայքէջ
 The Social Network Վիքիպահեստում

Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2010 թվականի հոկտեմբերի 1-ին։ Իսկ պրեմիերայի առաջին երկու շաբաթում ֆիլմը գլխավորել է բոլոր կինոթատրոնների ցանկը։ Ֆիլմի շահույթը տարվա վերջում $40 միլիոնից աճեց 200 միլիոն[13]։

Սյուժե խմբագրել

Գործողությունները կատարվում են 2003 թվականին։ Այն ժամանակ, երբ Հարվարդի համալսարանի ուսանող Մարկ Ցուկերբերգին թողնում է իր ընկերուհին՝ Էրիկա Օլբրայտը, նա խմելով գարեջուր որոշում է վրեժ լուծել աղջկանից և նրա մասին իր բլոգում գրում է անհասկանալի բաներ։ Որոշ ժամանակ անց նա որոշում է ստեղծել մի կայք, որտեղ հնարավորություն է տրվում որոշել ուսանողուհիների ռեյտինգը իրենց գրավիչ լինելու աստիճանով։ Նա կոտրում է տվյալների բազաները տարբեր հանրակացարաններում, քաշում է նկարներ և անուններ՝ օգտագործելով մի ալգորիթմ, որի հեղինակը իր ընկերն էր՝ Էդուարդոն։ Այսպիսով ստեղծում է էջ facemash.com հասցեով, որտեղ ուսանողները կարող էին քվեարկել երկու աղջիկներից նրա օգտին, որին ավելի շատ էին հավանում։ Համալսարանի սերվերը, չդիմանալով ծանրաբեռնվածությանը, սկսում է վատ աշխատել և այդ գիշեր մնում է այդպես անսարք վիճակում։ Իսկ ահա 4 ժամ անց անհանգստության աղբյուրը հայտնաբերված է լինում։ Համալսարանի ղեկավարությունը հետաքննություն է անցկացում և Մարկ Ցուկերբերգին կես տարվա փորձաշրջան է տրվում։

Այն փաստը, որ ստեղծված կայքը շատ արագ հայտնի դարձավ ուսանողների շրջանում և այն, որ ստեղծվել էր ընդամենը մեկ գիշերում և անգամ ոչ սթափ գլխով ստիպում է, որպեսզի երկվորյակ եղբայրներ Քեմերոն և Թայլեր Ուինքլվոսները, ինչպես նաև նրանց ընկեր Դիվյի Նարենդրը ուշադրություն դարձնեն Ցուկերբերգին։ Նրանք փորձում են համալսարանի ներսում ստեղծել սոցիալական ցանց և հրավիրում են Ցուկերբերգին, որպեսզի նա աշխատի որպես ծրագրավորող։ Մարկը և Էդուարդոն երկվորյակներից գաղտնի փորձում են ստեղծել ինտերնետային հաղորդակցության միջոց (որը մասամբ երկվորյակների գաղափարն էր). բացառիկ սոցիալական ցանց ուսանողների համար։ Իրենց տարբերակում ցանցը ստանում է thefacebook.com հասցեն և այն միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար չէր։ Էդուարդոն համաձայնում է օգնել Մարկին և ապահովում է նախնական կապիտալի համար անհրաժեշտ գումար՝ 1000 դոլար։ Երբ ցանցը պատրաստ է լինում, երկվորյակները հայտարարում են, որ Ցուկերբերգը գողացել է իրենց միտքը և երկար տատանումներից հետո Մարկին հասցնում են դատարան։ Էդուարդոն՝ որպես ծրագրի ֆինանսների տնօրեն, փորձում է համոզել Մարկին, որպեսզի վերջինս օգտագործի օրեցօր աճող ցանցը և դրա հիման վրա գովազդ նկարահանի, սակայն Մարկին դա չէր հրապուրում։

Ցանցի հաջողակ ստեղծողների հետ է ծանոթանում Շոն Փարքերը՝ սկանդալային Napster ցանցի ստեղծողը։ Փարքերը ասում էր տղաներին, որ նրանք պետք է ձգտեն ու հասնեն միլիարդ դոլարի։ Դրա հետ մեկտեղ նա Մարկի պես նույնպես չի ցանկանում գովազդ նկարահանել։ Հենց այստեղ էլ նա Էդուարդոյի աչքերում տարբերվում է մնացածից։ Մինչ Էդուարդոն Նյու Յորքում փնտրում էր գովազդ նկարահանողի, Մարկը իր անձնակազմի հետ տեղափոխվում է Շոնի խորհուրդ տված թաղամասը, որտեղ պարզվում է, որ նրանք հարևաններ են։ Շոնին հաջողվում է գտնել խոշոր ներդրողի Պիտեր Տիլին, ով ֆեյսբուքի աշխատանքների մեջ ներդրում կկատարեր կես միլիոն դոլարի չափով։ Էդուարդոն ստորագրում է բոլոր փաստաթղթերը կապված ընեկրության առաջընթացի և նոր պայմանագրերի հետ, սակայն այս ժամանակ նկատում է, որ իր եկամուտը 34%-ից իջել է 1%։ Նա դադարեցնում է շփումը Մարկի և Շոնի հետ և Մարկին սպառնում է դատարանով։ Շուտով Շոնին ձերբակալում են, ինչ որ խնջույքի ժամանակ կոկաինի օգտագործման համար։Այս բոլոր իրադարձությունների հետ միաժամանակ ֆիլմում նկարագրվում են Էդուարդոյի և երկվորյակների դատարաններում ընթացող գործողությունները։ Մեկում Էդուարդոն էր մեղադրում Մարկին իրեն ընկերությունից հեռացնելու համար, իսկ մյուս տեսարանում՝ Ուինկլուոս եղյբայրները, ովքեր մեղադրում էին իրենց մտահղացումը սեփականացնելու մեջ։

Ֆիլմի վերջում Մարկը, մնալով միայնակ, հիշում է Էրիկայի՝ իր ընկերուհու հետ կռիվը, ինչից էլ ամեն ինչ սկսվեց։ Նա Ֆեյսբուքով ընկերության հարցում է ուղարկում աղջկան և անվերջ թարմացնում է էջը՝ սպասելով աղջկանից պատասխանի։ Եզրափակիչ տեսարանում Մարկ Ցուկերբերգը հայտնվում է «ինտերնետի գերու իրավիճակում, ով մնացել էր մի էջում, այն էջում, որը նրա իրական կյանքի անցյալն էր, և որը նա պետք է վաղուց փոխեր»[14]։ Ֆիլմի վերջնական գրություններում ասվում է, որ Էդուարդոն և Ուինքլվոս եղբայները ստացել են փոխհատուցում և համաձայնել են չհրապարակել գործի հանգամանքները։ Մարկ Ցուկերբերգը դարձավ աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը։

Դերերում խմբագրել

ԴերակատարԴեր
 ԱՄՆ, Ջեսսի ԱյզենբերգՄարկ Ցուկերբերգ Մարկ Ցուկերբերգ
 Միացյալ Թագավորություն, Էնդրյու ԳարֆիլդԷդուարդո Սավերին Էդուարդո Սավերին
 ԱՄՆ, Ջասթին ԹիմբերլեյքՇոն Փարքեր Շոն Փարքեր
 ԱՄՆ, Արմի ՀամերՔեմերոն և Թայլեր Ուինքլվոսներ Քեմերոն և Թայլեր Ուինքլվոսներ
 ԱՄՆ, Բրենդա ՍոնգՔրիստի Լի Քրիստի Լի
 ԱՄՆ, Ռաշիդա ՋոնսՄերիլին Դելի Մերիլին Դելի
 ԱՄՆ, Ջոզեֆ ՄացելոԴասթին Մոսկովից Դասթին Մոսկովից
 Միացյալ Թագավորություն, Մաքս ՄինգելաԴիվյա Նարենդրա Դիվյա Նարենդրա
 ԱՄՆ, Ռունի ՄարաԷրիկա Օլբրայթ Էրիկա Օլբրայթ
 ԱՄՆ, Թրևոր ՐայթՋոշ Տոմպսոն Ջոշ Տոմպսոն
 ԱՄՆ, Դակոտա ՋոնսոնԱմելիա Ռիտեր Ամելիա Ռիտեր
 ԱՄՆ, ՋոուԷլիս Կանտվել Էլիս Կանտվել

Գրական աղբյուր խմբագրել

Դուք մի մոռացեք, որ այս տղաները եղել են «գիրք կրծողներ» և չեն կարողացել շփվել աղջիկների հետ, և ընդհանրապես մարդկանց հետ։ Դեմքով մոտենալով ապակուն՝ նրանք տեսնում էին ուսանողական եռուզեռը՝ ինչպես են ուրախանում ուսանողները խնջույքներում, ժամադրություններում և այլ հարաբերություններում։ Սոցիալական ցանցը փորձ էր հարաբերությունները վիրտուալ դարձնելու, այնտեղ ուր նրանք իրենց ազատ կզգային։

Մեզրիչի գիրքը հրատարակվել է 2009 թվականի ամռանը, այն չէր հայտնում հայտնի սոցիալական ցանցի ստեղծման իրական հանգամանքները[15]։ Չնայած նրան, որ գիրքը համարվում է փաստագրական, այնուամենայնիվ նրա մեջ հնարավոր է, որ մի քանի մարդկանց փոխարեն հանդես գա մեկը[16]։ Հեղինակը բազմաթիվ անգամ բախվել է քննադատներին՝ գրքի ոչ ճիշտ լինելու համար, այդ իսկ պատճառով հեղինակը գիրքը սկսում է 285 բառերով, այն մասին, որ հնարավոր է գրքում հանդիպեն դետալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Գրքի աշխատանքները սկսվեցին այն բանցի հետո, երբ Մեզրիչը ծանոթացավ Էդուարդո Սավերինի հետ, ով հենց այդ ժամանակ խզեց իր հարաբերությունները Ցուկերբերգի հետ։ Հենց այս ժամանակ էր, որ Էդուարդոն պատրաստ էր կիսվել գրողի հետ իր բոլոր խնդիրներով։ Մեզրիչը փորձեց հանդիպել Ցուկերբերգի հետ և իմանալ նրա տեսակետը այս հարցի շուրջ, սակայն Ցուկերբերգին այս առաջարկը չհետաքրքրեց։ Մեզրիչը Ցուկերբերգի մասին գրեց հետևյալը.«Մարկը դարձավ ամենաերիտասարդ միլիարդատերը մոլորակում, սակայն նա իր հաջողության հետ մեկտեղ միշտ էլ անտարբեր է եղել նյութական հաջողություններին։ Նա չունի «ֆերարի», սեփական ինքնաթիռներ կամ տուն 15 ննջասենյակով»։Նա համարում է, որ ֆիլմում «նրան դրել են ավելի մեծ այծի տեղ, քան նա նկարագրված է գրքում»։

Սաունդրեք խմբագրել

Ֆիլմի երաժշտությունը գրել են Տրենտ Ռեզնորը և Ատիկուս Ռոսը։ Սա առաջին համագործակցությունը չէ Ֆինչերի և Ռեզնորի միջև. «Յոթ» ֆիլմը սկսվում է մի երաժշտությամբ, որի կոմպոզիցիայով զբաղվել է Ռեզնորը 2005 թվականին[17]։ Ֆինչերը ամենասկզբում առաջարկեց Ռենզորին զբաղվել ֆիլմի սաունդրեքով, սակայն վերջինս մերժեց, պատճառաբանելով, որ նոր է ամուսնացել և հիմա հանգստանում է։ Մի քանի ամիս Ռենզորին թվում էր, որ նա իր հին ընկերոջը խաբել է։ Վերջապես նա որոշեց զանգահարել Ֆինչերին և առաջարկել իր պայմանները հաջորդ ֆիլմի համար։ Ֆինչերը պատասխանեց, որ առաջվա պես սպասում է «Սոցիալական ցանց» ֆիլմի երաժշտությանը։ Այն բանից հետո, երբ Ռեզնորը և Ռոսը միացան ստեղծման աշխատանքներին, երաժշտությունը ստացավ ավելի տխուր տոն։

Ֆիլմի տարածումը խմբագրել

Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվեց Նյու Յորքում 2010 թվականի սեպտեմբերի 24-ին՝ մինչ մեծ պրեմիերայի սկիզբը[18]։ Հյուսիսային Ամերիկայում ֆիլմի ցուցադրությունների ընդհանուր գումարն արժեցավ $ 23 միլիոն, ցուցադրվելով 2771 կինոթատրոններում։ Հաջորդ շաբաթ շահույթը ընկավ ընդամենը 31,2 %[19]։ Ըստ տվյալների ֆիլմը ԱՄՆ-ում 2011 թվականի հունվարի 2-ին հավաքել էր 93,2 միլիոն, իսկ մյուս երկրներում 100,4 միլիոն։ Սրա արդյունքում շահույթ բերեցին Մեծ Բրիտանիայի (16,4 միլիոն), Ֆրանսիայի (12,9 միլիոն) և Ավստրալիայի (11,3 միլիոն) ցուցադրությունները։ Ռուսաստանում հանդիսատեսը Ֆինչերի աշխատանքն այնքան էլ չընդունեց (4,6 միլիոն)։ DVD տարբերակով ֆիլմը թողարկվեց 2011 թվականի հունվարի 11-ին[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 http://www.bbfc.co.uk/releases/social-network-film
  5. 5,0 5,1 https://www.filmaffinity.com/en/film577699.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=147912.html
  7. 7,0 7,1 7,2 https://www.siamzone.com/movie/m/5933
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 http://www.imdb.com/title/tt1285016/fullcredits
  9. 9,0 9,1 http://www.ofdb.de/film/198935,The-Social-Network
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 http://www.cinematografo.it/cinedatabase/film/the-social-network/53235/
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 11,22 11,23 11,24 11,25 11,26 ČSFD (չեխերեն) — 2001.
  12. 12,0 12,1 http://www.boxofficemojo.com/movies/?page=main&id=socialnetwork.htm
  13. The Social Network (англ.). Box Office Mojo. IMDb.com, Inc.. Проверено 1 ноября 2010. Архивировано из первоисточника 14 августа 2011.
  14. Маслова Л. С. Кого за сетью посылать (рус.) // «Коммерсантъ» : Общественная общенациональная газета / Михайлин М.. - ЗАО «Коммерсантъ. Издательский Дом»., 2010. - № 200 от 27.10.2010.
  15. Michael Cieply; Miguel Helft. Facebook Feels Unfriendly Toward Film It Inspired (англ.). Нью-Йорк Таймс. New York Times Company (20 августа 2010). Проверено 22 декабря 2010. Архивировано из первоисточника 14 августа 2011.
  16. Paul Harris. A sexy saga of Facebook's birth - but is it fantasy? (англ.). The Guardian (5 июля 2009). Проверено 6 января 2011. Архивировано из первоисточника 14 августа 2011.
  17. Ryan Dombal. Trent Reznor and David Fincher (англ.). Pitchfork.com. Pitchfork Media Inc. (27 сентября 2010). Проверено 22 декабря 2010. Архивировано из первоисточника 14 августа 2011.
  18. Fincher Movie About Facebook Will Open New York Film Festival (англ.). New York Times (8 July 2010). Проверено 11 января 2011. Архивировано из первоисточника 14 августа 2011.
  19. Weekend Report: 'Social Network' Saves Face in Second Weekend (англ.). Box Office Mojo. IMDb.com, Inc.. Проверено 6 января 2011. Архивировано из первоисточника 14 августа 2011.
  20. «Social Network» gets re-release in movie theaters (англ.). Reuters (5 January 2001). Проверено 6 января 2011. Архивировано из первоисточника 14 августа 2011.

Աղբյուրներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոցիալական ցանց (ֆիլմ)» հոդվածին։