Սովորական դրախտապան

Սովորական դրախտապան (լատին․՝ Emberiza citrinella), դրախտապանների ընտանիքի թռչուն։ Ձմեռող է, տարածված։

Սովորական դրախտապան
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասԿաթնասուններ
ԸնտանիքԴրախտապաններ
ՑեղՍովորական դրախտապան
Լատիներեն անվանում
Emberiza citrinella
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 621845
NCBI 9646

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 16-16,5 սմ է, թևերի բացվածքը՝ 23-29,5 սմ։ Արուի գլուխը դեղին է՝ մուգ շերտերով, գոտկատեղը, կուրծքը և մարմնի կողքերը՝ դարչնագույն-շիկակարմիր, մարմինը ներքևից՝ դեղնավուն։ Էգը շատ ավելի խամրած է, մարմինը ներքևից ու վերևից՝ ավելի խայտավոր։

Կենսակերպ խմբագրել

Հաճախ սերինոսների հետ սովորական դրախտապանները կազմում են խառը երամներ։Բնակվում է թփուտածածկ, չոր, բաց տարածություններում։ Սնվում է սերմերով, անողնաշարավորներով։ Տարածված է Հայաստանի կիսաանապատներից անտառային գոտի։ Ձմեռում է հուլիսի 3-րդ տասնօրյակից հաջորդ տարվա մարտի վերջը։ Դեղինի ու շիկակարմրագույնի համադրությամբ փետրածածկով որոշակի գեղագիտ արժեք է ներկայացնում։ Ընտելանում է անազատ պայմաններին։

Emberiza citrinella
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական դրախտապան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական դրախտապան» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։