Սյունիներ կամ Սիսակյաններ, նախարարական տոհմ հին և միջնադարյան Հայաստանում։ Ըստ Մովսես Խորենացու հաղորդած ավանդական պատմության՝ սերել են Սիսակ նահապետից։

Սյունիներ
Սյունիներ
Տեսակազնվական տոհմ և արքայատոհմ
Մասն էՀայ ազնվականություն
Երկիր
ՏիրույթներՍյունիք
ԾագումՍիսակ
ՏիտղոսներԹագավոր
Մեծագույն ներկայացուցիչՎասակ Սյունի
Ավարտ13-րդ դար
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի

Մեծ Հայքի թագավորության՝ «աշխարհների» (նահանգների) վարչական բաժանումից հետո, Սյունիները ձեռք են բերել Սյունիքի «աշխարհակալի» պաշտոնը, որը դարձել է նրանց տոհմական իրավունքը, իսկ Սյունիքը՝ ժառանգական տիրույթը։ Սյունիների նախարարության հաստատումը վերագրվում է Հայոց ավանդական թագավոր Վաղարշակին, որը Սյունիներին նշանակել է Մեծ Հայքի արևելյան սահմանագլխի կուսակալ և արքունի զորքերի հրամանատար։

Սյունիները եղել են Մեծ Հայքի թագավորության ամենահզոր նախարարական տունը, համաձայն Զորանամակի՝ մարտադաշտ դուրս բերել 19 400 հեծյալ, ըստ Սահակյան Գահնամակի՝ զբաղեցրել առաջին գահը։ Ցուցաբերած ծառայությունների և սխրանքների համար, արքաներից արժանացել են մեծամեծ պարգևների ու պատիվների, արտոնվել են՝ բազմել արծաթե գահույքին, կրել մարգարտյա վարսակալ, վարազագիր մատանի և ոսկյա մական, հագնել կարմիր կոշիկ։

Սյունիների իշխանանիստ կենտրոնը հնում եղել է Ծղուկք գավառի Շաղատ գյուղաքաղաքը, 820-ական թվականներթից՝ Վայոց ձորի Եղեգիս գյուղաքաղաքը։

Սյունիք նահանգ, Մեծ Հայք

970-ական թվականներից Սյունիների նստավայրն է դառնում Կապանը։ 987 թվականին Սմբատ Սյունին հիմնադրում է Սյունիքի թագավորությունը, որի կենտրոնն էր Սյունի (այժմ՝ Սիսիան) ավանը, ապա՝ Կապանը (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզի կենտրոն)։ Սյունիների վաղ շրջանի պատմության վերաբերյալ տեղեկությունները սակավ են։ Հայտնի է, որ Սյունիները մասնակցել են Մեծ Հայքում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուն, ի թիվս այլ մեծամեծ իշխանների, Գրիգոր Լուսավորչին ուղեկցել Կեսարիա՝ օծվելու կաթողիկոս։ Հայոց թագավոր Խոսրով Բ Կոտակի գահակալման տարիներին (330—338) Վաղինակ Սյունի իշխանը մասնակցել է Աղձնյաց ապստամբ բդեշխի դեմ արշավանքին, թագավորի հրամանով ամուսնացել սպանված բդեշխի դստեր հետ և կառավարել Աղձնյաց բդեշխությունը։ 330-ական թվականների վերջին զորավարական բարձր դիրքի է հասել Անդովկ Սյունին։

Ծագում խմբագրել

Սյունիների կամ Սիսակյանների նախարարական տոհմի ծագման արմատները թվագրվում են դեռևս՝ Հայ ժողովրդի ձևավորման վաղ ժամանակաշրջաններով՝ ընդհուպ մինջև Հայկական լեռնաշխարհում կազմավորված Հայասա ցեղապետության ժամանակները։ Որոշ ուսումնասիրողներ նույնիսկ ընդհանուր զուգահեռներ են տեսնում Սիսակ նահապետի և խեթական արձանագրություններում հիշատակված Հայասայի վերջին ցեղապետներից (Աի)Սիասի կամ (Ա)Սակի միջև /մ.թ.ա. XIII դ./: Ասորեստանյան արձանագրություններում նշվում է՝ մ.թ.ա. XIII դ. Ադադներարի I-ը, այնուհետև Սալմանասար I-ը նվաճեցին Ասորիքը, թափանցեցին Փոքր Ասիա և Հայկական լեռնաշխարհ՝ Նաիրի կամ Հայասայի «լայնածավալ երկրներ» /տես՝ «ՀՍՀ» -1987 թ., հոդ. «Ասորեստան»/: Նույն ժամանակաշրջանով թվագրվող Խեթական արձանագրություններում ասվում է՝ Խեթերի թագավորը «Պախխուվայի (Հայասայի ժողովրդական ժողով) մարդկանց» ստիպում է հաշտություն կնքել՝ … պայմանագիրը չկատարելու դեպքում, Խեթական թագավորը պահանջում է … Հայասայի կառավարիչ (Աի)Սիասին այդ ամենը նրանց անել տալ ուժի միջոցով։ Այս (Հայասայի) բոլոր երկրների համերաշխ կերպով խեթերին հպատակվելը և նրա հետ դաշինք կնքելը , հավանաբար բացատրվում է, Ասորեստանի կողմից սպառնացող վտանգով /տես՝ «Հայ ժողովրդի պատմություն» Երևան-1971 թ, հատոր 1-ին (202 էջ)։

Սյունիների կամ Սիսակյանների մասին հիշատակություններ են պահպանվել նաև Ասորեստանյան և ՈՒրարտական սեպագրերում, ինչպես նաև Ստրաբոնի մոտ ու <Աստվածաշնչում>: Աստվածաշնչում /Երեմիա, ԾԱ, 27/ հիշատակվում է Աշկենազ անվամբ (Ասորեստանյան սեպագիր աղբյուրներում՝ Աշգուզա կամ Իշկուզա, հին հայկականում՝ Ասքանազ) իշխանությունը, որը գտնվել է Արարատ /ՈՒրարտու/ թագավորության և Միննի /Մանա/ իշխանության հարևանությամբ։ Ըստ Ստրաբոնի՝ տարածվել է Կուր գետի արևելյան ավազանից մինչև Կապուտան /ՈՒրմիա/ լճի ավազանը, որի միջնաշխարհն է հանդիսացել Մեծ Սյունիք /Սիսական/ և Փոքր Սյունիք /Արցախ/ պատմական տարածքները։ Այս իշխանության Սիսակյան հեղինակավոր անհատներից են եղել Մ. Խորենացու մոտ հիշատակված՝ Սկայորդի /Ասոր. աղբյուրներում՝ Իշպակայ, Շպակա կամ Սպակա/, Պարույր /Պարտատուա, հունական աղբյուրներում Պրոտոթիես/ և Հրաչյան կամ Հրչեն /Մադիես/ հայկազունի (ըստ Խորենացու որակման) նահապետները։

Ենթադրվում է, որ նշված նահապետների հետնորդներն են հանդիսացել նաև՝ Արարատյան արքայատոհմին հաջորդած՝ Երվանդունիների արքայատոհմը, որի հիմնադիր Երվանդ I-ի Սակավակյաց վերադիրը՝ Սյունիների կամ Սիսակյանների տոհմի կողմից կայունացված կամ կայացած իմաստն ունի։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 473