Սմբատ Բադալյան

հայ տնտեսագետ

Սմբատ Աղալոյի Բադալյան (դեկտեմբերի 11, 1907(1907-12-11)[1][2], Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 21, 1986(1986-01-21)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային տնտեսագետ։ Տնտեսական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1964), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967ԽՄԿԿ անդամ 1931 թվականից։ Երևանի պետական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ (1971 թվականից)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Սմբատ Բադալյան
Ծնվել էդեկտեմբերի 11, 1907(1907-12-11)[1][2]
Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհունվարի 21, 1986(1986-01-21)[2] (78 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունտնտեսագետ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1]
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1934)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր[1][2] (1963)
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Սմբատ Բադալյանը ծնվել է 1907 թվականին Սիսիանի Բռնակոթ գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում։ 1927-1930 թվականներին սովորել և ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը, պատմություն է դասավանդել Գորիսի դպրոցներում[3]։ Եղել է Սիսիանի շրջժողկրթբաժնի վարիչ, մինչև 1934 թվականը։ 1934 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնի պատմության ֆակուլտետը։ Աշխատել է կուսշրջկոմի բաժնի վարիչ։ Շրջանում պարտուսի, անգրագիտության վերացման աշխատանքները հաջող կազմակերպելու համար արժանացել է Հայկական ԽՍՀ Կենտգործկոմի պարգևի։ 1936 թվականին ավարտել է մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի ասպիրանտուրայի նախապատրաստական բաժինը և աշխատել Սիսիանի կուսշրջկոմում, որպես պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ։ Տեղափոխվել է Երևան և 1938-1942 թվականներին աշխատել Կիրովյան շրջանի ժողկրթբաժնի վարիչ։

1942 թվականին մեկնել է գործող բանակ։ 408-րդ հայկական հրաձգային դիվիզիայում որպես քաղբաժնի պրոպոգանդիստ-մարտիկ մասնակցել է Հյուսիսային կովկասի պաշտպանությանը։ Այստեղ ծավալված թեժ մարտերից մեկում վիրավորվել է։ 1943 թվականի դեկտեմբերին ազատվել է ծառայությունից և սովորել ասպիրանտուրայում։ 1971-1978 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ[4]։

Գիտական աշխատությունները վերաբերում են քաղաքի և գյուղի սոցիալիստական զարգացման օրինաչափությունների, սոցիալիզմի տնտեսական օրենքների կիրառման հարցերին։

Պարգևներ խմբագրել

  • Պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով։

Երկեր խմբագրել

  • Կոլխոզների խոշորացման դերը սոցիալիստական գյուղատնտեսության զարգացման գործում։ Դասախոսությունների սղագրություն։ Բադալյան Սմբատ Աղալոյի, Հայկական ՍՍՌ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1951։
  • Մտավոր և ֆիզիկական աշխատանքի միջև հակադրության ոչնչացման և նրանց միջև եղած էական տարբերության վերացման մասին։ Բադալյան Սմբատ Աղալոյի, Հայկական ՍՍՌ քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1953։
  • Քաղաքի ու գյուղի, մտավոր և ֆիզիկական աշխատանքի միջև եղած հակադրության ոչնչացման և նրանց միջև եղած էական տարբերությունների վերացման մասին։ Բադալյա Սմբատ Աղալոյի, Երևանի պետական համալսարան, Վ. Մ. Մոլոտովի անվան, Երևան, ԵՊՀ, 1953։
  • Արտադրությունն ու սպառումը սոցիալիզմի ժամանակ։ Բադալյան Սմբատ Աղալոյի, Երևան, Հայպետհրատ, 1954։
  • Կապիտալիզմի հիմնական հակասությունը և նրա վերացումը ՍՍՌՄ-ում։ Բադալյան Սմբատ Աղալոյի, Խոջաբեկյան Վլադիմիր Եղիշեի, Երևան, Հայպետհրատ, 1958[5]։
  • Սոցիալիստական սեփականության ձևերի զարգացման մասին։ Բադալյան Սմբատ Աղալոյի, Երևան, Հայպետհրատ, 1960[6]։
  • Աշխատանքի արտադրողականության և հասարակական արտադրության արդյունավետության բարձրացման հարցեր / Вопросы повышения производительности труда и эффективности общественного производства, Բաշինջաղյան Զաքար Գևորգի, Բադալյան Սմբատ Աղալոյի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1970[7]։
  • Սոցիալիզմի քաղաքատնտեսության հարցեր։ (Հոդվածների ժողովածու), Բադալյան Սմբատ Աղալոյի, Երևան, ԵՊՀ, 1974[8]։
  • Զարգացած սոցիալիզմի էկոնոմիկայի հիմնական գծերի մասին։ Բադալյան Սմբատ Աղալոյի, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալս. հրատ., 1975[9]:
  • Вопросы политэкономии: Межвузовский сборник научных трудов. Բադալյան Սմբատ Աղալոյի, МВиССО АрмССР. - Ереванский государственный университет, Ереван, ЕГУ, 1978.[10]
  • Սոցիալիզմի տնտեսական օրենքների օգտագործումը տնտեսավարման պրակտիկայում։ Բադալյան Սմբատ Աղալոյի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ, 1982[11]։
  • Սոցիալիստական ապրելակերպի տնտեսական հիմքերի հետագա կատարելագործումը զարգացած սոցիալիզմի պայմաններում։ Երևան։ ԵՊՀ, 1982[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «ԲԱԴԱԼՅԱՆ ՍՄԲԱՏ ԱՂԱԼՈՅԻ». -= ԶԱՆԳԵԶՈՒՐ=- (ռուսերեն). 2010 թ․ ապրիլի 26. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  5. Բադալյան, Սմբատ Աղալոյի (1958). Խոջաբեկյան, Վլադիմիր Եղիշեի (ed.). Կապիտալիզմի հիմնական հակասությունը և նրա վերացումը ՍՍՌՄ-ում. Երևան: Հայպետապ.
  6. Բադալյան, Սմբատ Աղալոյի (1960). Սոցիալիստական սեփականության ձևերի զարգացման մասին. Եր: Հայպետհրատ.
  7. Բաշինջաղյան, Զաքար Գևորգի; Բադալյան, Սմբատ Աղալոյի; Երևանի պետական համալսարան, eds. (1970). Աշխատանքի արտադրողականության և հասարակական արտադրության արդյունավետության բարձրացման հարցեր = Вопросы повышения производительности труда и эффективности общественного производства. Երևան: ԵՊՀ հրատ.
  8. Բադալյան, Սմբատ Աղալոյի, ed. (1974). Սոցիալիզմի քաղաքատնտեսության հարցեր։ Հոդվածների ժողովածու. Երևան: ԵՊՀ.
  9. Բադալյան, Սմբատ Աղալոյի (1975). Զարգացած սոցիալիզմի էկոնոմիկայի հիմնական գծերի մասին. Երևանի պետական համալսարան. Երևան: Երևանի համալս. հրատ.
  10. Ереванский государственный университет; Բադալյան, Սմբատ Աղալոյի; Ереванский государственный университет, МВиССО АрмССР, eds. (1978). Вопросы политэкономии: Межвузовский сборник научных трудов. Ереван: ЕГУ.
  11. Բադալյան, Սմբատ Աղալոյի (1982). Սոցիալիզմի տնտեսական օրենքների օգտագործումը տնտեսավարման պրակտիկայում. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ.
  12. Բադալյան, Սմբատ Աղալոյի; Ղարիբյան, Գրիգոր Ալեքսանդրի, eds. (1982). Սոցիալիստական ապրելակերպի տնտեսական հիմքերի հետագա կատարելագործումը զարգացած սոցիալիզմի պայմաններում. Երևան: ԵՊՀ.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմբատ Բադալյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 204