Սկադ խորհրդային արտադրության կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ։

Սկադ
ՏեսակԲալիստիկ հրթիռ
ԱրտադրողԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Արտադրման տարիներ1957-ից (Սկադ Ա)
1964-ից (Սկադ Բ)
1965-ից (Սկադ Ց)
1989-ից (Սկադ Դ)
Օգտագործման տարիներ1957-ից մինչ օրս
Մեքենայի Քաշ37.4 տ
Մեքենայի Երկարություն12 մ
Մեքենայի Բարձրություն3.5 մ
Մեքենայի Լայնություն3 մ
Մեքենայի շարժիչի հզորություն525 ձիաուժ
Մեքենայի շարժիչի տեսակդիզելային
Վառելիքի պաշար450 կմ
Հրթիռների քանակ1
Հրթիռների երկարություն11.16 մ
Հրթիռների տրամագիծ0.8 մ
Կրակի Հեռահարություն150 կմ (Սկադ Ա)
300 կմ (Սկադ Բ)
600 կմ (Սկադ Ց)
700 կմ (Սկադ Դ)
Շեղում3000 մ (Սկադ Ա)
450 մ (Սկադ Բ)
700 մ (Սկադ Ց)
50 մ (Սկադ Դ)

Ընդհանուր բնութագիր խմբագրել

խորհրդային 9K72 Էլբրուս բալիստիկ հրթիռի ավելի հայտնի է Արևմուտքում, որպես Սկադ։ Սկադ համակարգերը նախատեսված են ոչնչացնել թշնամու կարևոր ռազմավարական օբյեկտները, ինչպիսիք են օդանավերի թռիչքադաշտերը, մեծ կոնցենտրացիաների զորքերը և այլն։

Արտադրություն խմբագրել

Սկադ բալիստիկ հրթիռի մշակումը սկսվել է Խորհրդային Միությունում 1950-ականների կեսերին։ Սկզբում այն հիմնված էր IS-2 տանկի շասսի վրա. Այս տարբերակը կոչվում է Սկադ-ա։ Այս համակարգերի կրակի հեռահարությունը կազմում է 150 կմ։ 1960-ականների սկզբին ներառվել է նոր հրթիռային համակարգ։ Այն հարմարեցվել է նոր 8x8 բարձր շարժունակության բեռնատարի շասսիի վրա։ Այս տարբերակը կոչվում է Սկադ-բ։ Այն առաջին անգամ հրապարակայնորեն բացահայտվել է 1965-ին։ Պաշտոնապես այս բալիստիկ հրթիռը սկսվել է օգտագործվել խորհրդային բանակում 1967 թվականից։ Սառը պատերազմի ժամանակ Սկադ-Բ-ն մեծ քանակությամբ արտահանվել Աֆղանստան, Բուլղարիա, Կուբա, Չեխոսլովակիա, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն, Եգիպտոս, Հունգարիա, Իրաք, Իրան, Եմեն, Լիբիա, Հյուսիսային Կորեա, Լեհաստան, Ռումինիա, Սիրիա, Վիետնամ և բազմաթիվ այլ սոցիալիստական երկրներ։ Սկադ բալիստիկ հրթիռները, օգտագործվել են մի շարք ռազմական հակամարտությունների ժամանակ։ 1980-ական թվականներին Խորհրդային բանակում այս հրթիռները փոխարինվել են ՕԿԱ (ՍՍ-23) համակարգերով։ Ներկայումս Ռուսաստանի զինված ուժերը հրաժարվել են Սկադ և Սկադ համակարգերից և դրանք փոխարինել են ավելի արդիական Իսկանդեր (ՍՍ-26) համակարգերով։ Սակայն Սկադը շարունակում են լինել բազմաթիվ երկրների, այդ թվում `մի շարք նախկին խորհրդային հանրապետությունների զինված ուժերի սպառազինության մեջ։

Տեխնիկական տբկալներ խմբագրել

Սկադ համակարգերը (բացի Սկադ Ա մոդիֆիկացիայից) տեղադրված են 8x8 ՄԱԶ-543 բարձր շարժունակության բեռնատարի շասսիի վրա։ Մեքենայի երկարությունը կազմում է 12 մ, լայնությունը 3 մ, իսկ բարձրությունը 3.5 մ։ Մեքենան սնուցվում է D12A-525 դիզելային շարժիչով զարգացնելով 525 ձիաուժ արագություն։ Այս համակարգերի առավելագույն արագությունը կազմում է 45 կմ/ժ։ Սկադ համակարգի վառելիքի պաշարը կազմում է շուրջ 450 կմ։

Մարտավարական տվյալներ խմբագրել

Սկադ համակարգի հրթիռն ունի 11 մ երկարություն, 0.8 մ տրամագիծ։ Հրթիռների մեկնարկային քաշը կազմում է շուրջ 6 տ։ Մարտագլխիկները կշռում են մոտ 1000 կգ։ Այս հրթիռները ունեն միջուկային (100 KT), բարձր պայթուցիկ (1016 կգ) և քիմիական (985 կգ) մարտագլխիկներ։ Կրակի առավելագույն հեռահարությունը 300 կմ է՝ նվազագույն հեռահարությունը 50 կմ, հնարավոր շեղումը կազմում է 450 մ (Հայաստանում արդիականացված հրթիռների շեղումը զգալիորեն նվազել է հասցվելով շուրջ 100-150 մետրի)։ Սկադ հրթիռային համակարգերն ունեն իներցիոն առաջնորդություն։

Սկադ Բ խմբագրել

Սկադ Բ-ն համակարգը որը հիմնված է ՄԱԶ-543Ա ծանր, բարձր շարժունակության բեռնատարի շասսի վրա։ Շարժիչը սնուցվում է 38.9-լիտրանոց դիզելային շարժիչով, զարգացնելով 525 ձիաուժ (ինչպես ստանդարտ տանկի շարժիչը)։ Մեքենան զարգացնում է 45 կմ/ժ արագություն ճանապարհներին և 15 կմ/ժ արագություն կոշտ տեղանքում։ Յուրաքանչյուր համակարգի մեջ մտնում է գլխավոր մեքենան, ուղեկցով վերալիցքաթափման մեքենան, վառելիքի տանկերը, Վերամբարձը, հրամանատարական մեքենան, Դիրքի մեքենան և մի շարք այլ օժանդակ տրանսպորտային միջոցներ։

Այլ տեսակներ խմբագրել

Եգիպտոսում, Իրանում, Իրաքում, Հյուսիսային Կորեայում մշակվել են իրենց սեփական մարտավարական հրթիռներ, որը հիմնված են Սկադ հրթիռների վրա։ Նրանց առավելագույն հեռահարությունը կազմում է մինչ 850 կմ, իսկ Հյուսիսային Կորեայում Սկադ հրթիռի հիման վրա ստեղծված ՌոԴոգն հրթիռի հեռահարությունը կազմում է շուրջ 1500 կմ։

Սպառազինություն խմբագրել

Սկադ-Բ համակարգեր ունեցող երկրներ

Նախկին Օպերտատորներ

Սկադ Ա

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել