Սլանցի, քաղաք (1949 թվականից) Ռուսաստանում, Լենինգրադի մարզի Սլանցևսկի շրջանի և Սլանցևսկի քաղաքային բնակավայրի վարչական կենտրոն։

Քաղաք
Սլանցի
Сланцы
ԴրոշԶինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՄարզԼենինգրադի մարզ
ՂեկավարՌուսլան Վլադիմիրովիչ
Հիմնադրված է1934 թվական թ.
Տվյալ կարգավիճակում1949 թվականից թվականից
Մակերես36 կմ² կմ²
ԲԾՄ40 մետր մ
Բնակչություն32 838 մարդ (2017)
Ժամային գոտիUTCUTC+3
Հեռախոսային կոդ81374
Փոստային դասիչ188560—188565
41451
Պաշտոնական կայքmoslgp.ru
Սլանցի (Ռուսաստան)##
Սլանցի (Ռուսաստան)
Քաղաքի Մշակույթի տունը

Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2014 թվականի հուլիսի 29-ի «Մենաշնորհ ունեցող քաղաքների ցանկը հաստատելու մասին» № 1398-ռ հրամանով քաղաքը ներառված է «Ռուսաստանի Դաշնության բազմապրոֆիլ մունիցիպալ կազմավորումներ, որոնցում առկա են սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման ռիսկեր» կատեգորիայում[1].

Պատմություն խմբագրել

Սլանցին հիմնադրվել է կապված Գդովսկի՝ 1926 թվականին բացված դյուրավառ թերթաքարի հանքավայրի շահագործման հետ։ Սլանցևցիները քաղաքի հիմնադիր համարում են Ս. Մ. Կիրովին՝ ԽՄԿԿ Լենինգրադյան շրջկոմի նախկին առաջին քարտուղարին։ Նրա նախաձեռնությամբ 1930 թվականի ապրիլի 9-ին սկսվեց հանքավայրի փորձնական շահագործումը։ 1996 թվականից այդ օրը նշվում է որպես քաղաքի ծննդյան օր, թեպետ ավանի շինարարությունը փաստացի սկսվել է 1932 թվականին։ Առաջին բացված հանքավայրերից մեկը և քաղաքի կենտրոնական փողոցը կրում են Ս. Մ. Կիրովի անունը։

Սլանցի բանավանը Լենինգրադյան մարզի Գդովսկի շրջանի կազմում ստեղծվել է 1934 թվականի դեկտեմբերի 20-ին։

Այժմյան քաղաքի տեղում գոյություն են ունեցել մի քանի գյուղական բնակավայրեր, որոնցից առավել նշանակալիները՝ Նիկոլշչինան և Ռուդնյան, գտնվել են Պլյուսսա գետի աջ ափին։ Բանավանի շինարարությունը սկսվել է ձախ ափին, անմիջապես Կիրովի անվան հանքավայրի մոտ։ Հանքափորերով բնակեցված բարձր երկհարկանի բարաքներով փողոցը ստացել է Գոռնյակով անվանումը։ Ինժեներա-տեխնիկական բանվորները բնակություն էին հաստատում երկու ընտանիքի համար նախատեսված միահարկ տներում, որոնք մեկ այլ՝ ԻՏՐ փողոցի վրա էին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շինությունների մեծ մասն ավերվեց։

1941 թվականի մարտի 11-ից Սլանցի ավանը դառնում է Սլանցևյան շրջանի կենտրոնը։ 1949 թվականին այն վարչական առումով միավորվեց մեկ այլ բանավանի՝ Բոլշիե Լուչիկիի հետ և ստացավ քաղաքի կարգավիճակ[2]։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր խմբագրել

Աշխարհագրական դիրք խմբագրել

Քաղաքը տեղակայված է Սանկտ-Պետերբուրգից 180 կմ-ի վրա գտնվող (41К-005) ավտոմայրուղու վրա` տարածաշրջանի արևմտյան մասում[3]։ Քաղաքի միջով հոսում է Պլյուսա գետը։

Սլանցիի հեռավորությունը որոշ խոշոր քաղաքներից (ճանապարհով)[4]
Հելսինկի ~ 366 կմ
Ստոկհոլմ ~ 639 կմ
Կինգիսեպ ~ 51 կմ
Նարվա ~ 75 կմ
Սանկտ-Պետերբուրգ ~ 181 կմ
Պետրոզավոդսկ ~ 619 կմ
Տալլին ~ 284 կմ
Роза ветров
Վոլոգդա ~ 878 կմ
Չուդովո ~ 291 կմ
Վիլնյուս ~ 597 կմ
Ռիգա ~ 450 կմ
Գդով ~ 48 կմ

Պսկով ~ 167 կմ

Մոսկվա ~ 850 կմ
Մեծ Նովգորոդ ~ 312 կմ

Ժամային գոտի խմբագրել

Սլանցի քաղաքը, ինչպես և ողջ Լենինգրադյան մարզը, գտնվում է միջազգային ստանդարտներով նշված Moscow Time Zone (Մոսկավոյան ժամանակ)։ Համաշխարհային կոորդինացված ժամանակի (UTC) հետ համեմատ տարբերությունը +3:00 է։ Սլանցիում ժամանակը աշխարհագրական ժամային գոտուց առաջ է մեկ ժամով։

Կլիմա խմբագրել

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սլանցի
Ամիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկտարին
միջին առավելագույնը (°C)−4,0−3,02,010,016,020,022,021,015,08,01,0−2,0
միջին ջերմաստիճանը (°C)39,630,129,125,239,463,154,973,346,948,644,3381,9
միջին նվազագույնը (°C)−8,0−9,0−5,005,010,012,011,07,03,0−2,0−6,0
Աղբյուր՝ RUS

Սիմվոլիկա խմբագրել

Սլանցևյան շրջանն ունի իր գերբը՝ հաստատված 2010 թվականի սեպտեմբերի 8-ին Լենինգրադյան մարզի «Սլանցևյան շրջան» տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչների Խորհրդի որոշմամբ։ Գերբի զինանիշագիտական նկարագրությունը՝ «Երկնագույն ծաղկաթեփով պատված դաշտ, անմիջապես առջևում հինռուսական իշխանուհու զգեստ հագած կին՝ աջ ձեռքի արմունկով հենված ոսկե երկար գավազանին, ձախով նա պահում է այն, ուսին նստած է դեպի աջ հակված ոսկե բազե, ալիքաձև արծաթե կողմնամասը ծանրաբեռնված է ծիրանագույն սյունով՝ երկու ծաղիկներով և նրանց միջև փետրաձև տերևով, սա միացված և շրջապատված է ծիրանագույն սրերով, որոնք տերևներով և ծաղիկներով պատված դուրս են գալիս վերևից և ներքևից »։

Գերբը ներառված է Պետական զինանիշագիտական ռեգիստրում № 6292 ներքո։

Բնակչություն խմբագրել

2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության քանակով քաղաքը գտնվում էր անհայտ (հնարավոր չէ որոշել քաղաքը)-րդ տեղում Ռուսաստանի Դաշնության 1112 քաղաքների շարքում[5][6]:

Բնակչության թվաքանակի փոփոխությունները 1935 թվականից մինչև 2017 թվականը (հազ. մարդ)[7][8][9][10][11][12][13][14][15]։

Մշակութային հաստատություններ խմբագրել

  • Քաղաքային մշակույթի տուն (նախկինում՝ Հանքափորների մշակույթի տուն)
  • «Սլանցի» գործարանի մշակույթի պալատ
  • «ԲՈՒՄՍ» Ժողովրդական թատրոն
  • Տիկնիկային թատրոն
  • Մշակույթի և հանգստի զբոսայգի
  • Սկացևյան կենտրոնական քաղաքային գրադարան (СЦГБ)

Սլանցիի պատմա-գավառագիտական թանգարան խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1975 թվականի սեպտեմբերի 24-ին և այցելուների համար բաց է եղել սկսած 1978 թվականի նոյեմբերի 6-ից։ Հիմնադիրը և կազմակերպիչը եղել է Սլանցի քաղաքի Պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացած Նիկոլայ Դենիսովիչ Սիմչենկովը։ Թանգարանը երկրամասի ֆաունային նվիրված մեծ բաժին ունի, որտեղ ներկայացված են գազանների և թռչունների 40 խրտվիլակներ. դրանք պատրաստել է քաղաքի բնակչուհի Լ.Ն. Մանդռիկը։ Թանգարանում կա ցուցասրահ (մակերեսը՝ 200 մ2), որտեղ արդեն ավելի քան 150 ցուցահանդեսներ են անցկացվել։

Ենթակառուցվածք խմբագրել

Բնակ-կոմունալ տնտեսություն խմբագրել

  • «Սլանցի-Վոդոկանալ» ԲԲԸ
  • «Քաղաքային Կառավարման Բնակարանային Ընկերություն» Համայնքային Կազմակերպություն
  • «Նևա-Էներգիա»ՍՊԸ
  • 8 կառավարչական ընկերություններ
  • բնակարանների սեփականատերերի 4 միություններ (ԲՍՄ)
  • 8 բնակ-շինարարական կոոպերատիվներ (ԲՇԿ)

Տրանսպորտ խմբագրել

Սլանցիի երկաթուղային կայարանը:

Քաղաքն ու շրջանը ավտոմոբիլային տրանսպորտով կապված են Սանկտ-Պետերբուրգի, Պսկովի, Լուգայի, Գդովի, Նովգորոդի, Իվանգորոդի հետ։ Ավտոմոբիլային ճանապարհների ընդհանուր երկարությունը Սլանցևյան մունիցիպալ շրջանում կազմում է 1874,44 կմ.

Իրականացվում է միջքաղաքային ավտոբուսային հաղորդակցություն Սանկտ-Պետերբուրգի, Պսկովի, Կինգիսեպի, Գդովի հետ։ Գործում են մերձքաղաքային և քաղաքային ավտոբուսային երթուղիներ, ինչպես նաև՝ երթուղային տաքսիներ։ Ուղևորափոխադրումների ծավալը 2012 թվականին կազմել է 1654 հազար մարդ., այդ թվում՝

  • Համայնքային Կազմակերպություն «Сланцы-ПАП» — 230,6 հազ. մարդ
  • Համայնքային Կազմակերպություն «Сланцыпассажиравтотранс» — 24,5 հազ. մարդ
  • Անհատ ձեռնարկատերեր — 2905,4 հազ. մարդ

Կան երկու բեռնատար կայաններ՝ Սլանցի-Ապրանքային և Ռուդնիչնայա, ինչպես նաև երկաթուղային կայարան։ Քաղաքը տեղակայված է Վեյմարն-Գդով երկաթգծային ուղու վրա։ Այս ուղղությամբ փոխադրումները 2009 թվականի հոկտեմբերի 8-ից իրականացվում է շաբաթը հինգ անգամ, ԴՏ1 դիզել-էլեկտրագնացքով։

Կապի և զանգվածային լրատվության միջոցներ խմբագրել

Քաղաքում լույս են տեսնում տեղական նշանակության «Աշխատանքի դրոշակ» թերթը, «Սլանցի քաղաքի կրակներ» թերթը (անվճար գովազդային-տեղեկատվական հրատարակություն է, տարածվում է փոստարկղերում, տպաքանակը՝ 12 հազար)։

Սլանցիի կոդը՝ +7 81374, քաղաքային համարները հնգանիշ են։ Բջջային կապի ծառայությունները տրամադրում են «ՄՏՍ», «Բիլայն», «Մեգաֆոն», «Sky Link» և «Tele2» ընկերությունները։

Սլանցիի փոստային ինդեքսներն են՝ 188560—188565.

Ինտերակտիվ հեռուստատեսությունը տրամադրում է «Էլեկտրոնիկ» ԲԲԸ-ն։

Տեղական ինքնակառավարում խմբագրել

Քաղաքային բյուջե խմբագրել

2011 թվականին քաղաքային բյուջեի եկամուտները կազմել են 331194,2 հազար ռուբլի, դրանց աղբյուրները բերվում են ստորև ներկայացված աղյուսակում՝

ԵկամտատեսակներԳումար, հազ. ռուբլի 2010 թ.բաժին, % 2010 թ.Գումար, հազ.ռուբլի 2011 թ.բաժին,  % 2011 թ.
Եկամտահարկ ֆիզիական անձանցից26 641,010,327697,78,4
Միացյալ գյուղատնտեսական հարկ2,50,00,50,0
Գույքահարկ ֆիզիկական անձանցից899,30,3633,50,2
Տրանսպորտային հարկ7 001,22,7106073,2
Հողի հարկ53 059,020,538615,811,7
Վարձակալական վճարներ40 761,215,736588,311,9
Եկամուտներ վճարովի ծառայություններից և պետական ծախսերի փոխհատուցումից1 961,630,82216,40,7
Եկամուտներ ակտիվների վաճառքից41 080,3715,979588,124,0
Այլ ոչ հարկային եկամուտներ20 348,77,9180,10,1
Անհատույց դրամական մուտքեր67 486,0026,1134352,540,6

Ծախսային պարտավորությունները 2010 թվականին կազմել են 296 566,1 հազար ռուբլի։ Միջոցների ծախսման ուղղությունները ներկայացված են ստորև՝

Միջոցների ծախսման ուղղություններըգումար, հազ. ռուբ.(2010)բաժին, % (2010)գումար, հազ. ռուբ.(պլան 2012)բաժին, % (պլան 2012)
Համապետական խնդիրներ25 0348,432 713,117,0
Ազգային անվտանգության և իրավապածտպան գործունեություն1 203,00,43 594,01,9
ժողովրդական տնտեսություն3 299,71,139 989,020,8
Բնակ-կոմունալ տնտեսություն224 795,475,857 717,030,1
Կրթություն2 453,30,81 085,51,5
Մշակույթ, կինեմատոգրաֆիա և զանգվածային լրատվության միջոցներ35 726,012,045 224,223,6
Առողջապահություն, ֆիզիկական կուլտուրա և սպորտ555,80,21 085,50,6
Սոցիալական քաղաքականություն2 618,90,97 649,34,0
Միջբյուջետային փոխանցումներ880,00,3968,80,5

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Распоряжение Правительства РФ от 29 июля 2014 года № 1398-р «Об утверждении перечня моногородов»
  2. «Административно-территориальное деление Ленинградской области. стр. 195» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. «АвтоТрансИнфо. Расчёт расстояний. Санкт-Петербург — Сланцы». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. «Расчет расстояний между городами». «КСВ 911» տրանսպորտային ընկերություն. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 11-ին.
  5. Ղրիմի քաղաքները ներառյալ
  6. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года. Таблица «31. Численность населения городов и пгт по федеральным округам и субъектам Российской Федерации на 1 января 2016 года». RAR-архив (1,0 Mб)
  7. Административно-экономический справочник по Ленинградской области. — Л., 1936, стр. 22
  8. РГАЭ, ф. 1562, оп. 336, д. 1248, лл. 83—96.
  9. «Перепись населения СССР 1959 года». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. «Перепись населения СССР 1970 года». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  11. «Перепись населения СССР 1979 года». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  12. Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу
  13. «Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населенных пунктов — райцентров и сельских населенных пунктов с населением 3 тысячи и более человек». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  14. «Предварительные итоги переписи населения РФ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  15. Итоги переписи. Численность населения по состоянию на 14 октября 2010 года

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլանցի» հոդվածին։