Սիփան Փաշինյան

հայ քաղաքական գործիչ

Սիփան Արտակի Փաշինյան (ապրիլի 28, 1990(1990-04-28), Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։

Սիփան Փաշինյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 10-ից
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, վարչական վերահսկողության և համայնքային ծառայության վարչության խորհրդական։
2018 հունիսի 11 - 2019 հունվարի 10
 
Կուսակցություն՝Քաղաքացիական պայմանագիր
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Ծննդյան օրապրիլի 28, 1990(1990-04-28) (33 տարեկան)
ԾննդավայրԻջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Սիփան Փաշինյանը ծնվել է 1991 թվականի ապրիլի 28-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ 2008 թվականին ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետ։

2009-2011 թվականներին մեկնել է ժամկետային զինվորական ծառայության՝ ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության բրիգադ։

2015-ին վերականգնել է ուսումը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետ։

2011-2013 թվականներին աշխատել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի տնօրենի օգնական, 2013-2014 թվականներին՝ «Մեր Տպարան» ՍՊԸ տպագրիչ, 2014-2015 թվականներին՝ «Մեր Տպարան» ՍՊԸ նյութա-տեխնիկական ապահովող, 2015-2018 թվականներին՝ «Մեր Տպարան» ՍՊԸ փոխտնօրեն,

2018 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում՝ վարչական վերահսկողության և համայնքային ծառայության վարչության խորհրդական։

2015 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ։ 2015 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձաժողովի անդամ։ 2016 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձաժողովի նախագահ։

Հասարակական-քաղաքացիական շարժումներին ակտիվ ներգրավված է եղել 2011 թվականից։

2017 թվականի Խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել է «ԵԼՔ» դաշինքի պատգամավորության թեկնածու թիվ 13-րդ ընտրատարածքում։

2018 թվականի սեպտեմբերին ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը՝ Երևանի ավագանու ընտրություններում։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։  

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[2][3]։

Պարգևատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով (2016 թվական)։

Կրթություն խմբագրել

2008 թվականին ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետ։

2009-2011 թվականներին մեկնել է ժամկետային զինվորական ծառայության՝ ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության բրիգադ։

2015 թվականին վերականգնել է ուսումը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետ։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ[4]։

2018 թվականի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական շտաբի ղեկավարը[5]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով[1]։

Ընտանիք խմբագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին է[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը».
  2. Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
  3. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  4. «Քաղաքացիական պայմանագիրը վարչության նոր կազմ ունի».
  5. «Հայկ Մարությանի նախընտրական շտաբը կղեկավարի Սիփան Փաշինյանը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  6. «Սիփան Փաշինյան. «Եթե սխալվեմ, հորեղբայրս ինձ չի խնայի»».