Սիրուն Մինաս

բժշկուհի

Մինաս Սիրուն Իսոկեն Աշլի Վանիկի (Siroon Isoken Minas) (փետրվարի 22, 1991(1991-02-22), Նիգերիա), Նիգերիայում ծնված հայկական արմատներով բժշկուհի, պլաստիկ վիրաբույժ[1], «Շանթ» հեռուստաընկերությունով եթեր հեռարձակվող «Women's Сlub» նախագծի մասնակից։

Picto infobox med.png
Սիրուն Մինաս
Ծնվել էփետրվարի 22, 1991(1991-02-22) (32 տարեկան)
ԾննդավայրՆիգերիա
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ և պլաստիկ վիրաբույժ

Կենսագրություն

Ծնվել է 1991 թվականի փետրվարի 22-ին Նիգերիայում, կիսով չափ հայ, կիսով չափ անգլիացի Աշլի Վանիկի և նիգերուհի Ֆլորայի ընտանիքում։ Հայրը եղել է գինեկոլոգ-վիրաբույժ, մայրը՝ մաթեմատիկոս[2]։ Նրանք ծանոթացել են Նիգերիայում, որտեղ էլ ամուսնացել են։ 1994 թվականին ընտանիքը տեղափոխվել է Հայաստան և Մեղիրում հիմնել հիվանդանոց։ 9 տարի անց ընտանիքը տեղափոխվել է Երևան։Սիրունն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը գերազանցությամբ, մասնագիտությամբ պլաստիկ վիրաբույժ է, աշխատում է «Վարդանանց» բժշկության կենտրոնում և «Իդեն» էսթետիկ բժշկության կենտրոնում։ Վերջինս հիմնվել է բժշկուհու կողմից։

Սիրուն Մինասը մասնակցել է նաև «Շանթ» հեռուստաընկերությունով եթեր հեռարձակվող «Women's Сlub» նախագծի համարներին[3]։

Ընտանիք

Ամուսնացել է 2019 թվականի հունիսին[4] Ռաֆայել Վարդանյանի հետ, ունեն որդի՝ Վարդանը[5]։

Ծանոթագրություններ

  1. LLC VIP Studio։ «Սիրուն Մինաս. «Այո՛, հայ եմ». տեսանյութ»։ www.arevelk.am (հայերեն)։ Վերցված է 2020-09-16 
  2. «Մի քիչ հայ, մի քիչ աֆրիկացի Վանիկը. «Ինքդ պետք է երազանք դառնաս»»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2020-09-16 
  3. «Women’s Club-ի մասնակից, մասնագիտությամբ բժշկուհի Սիրուն Մինասը կտրուկ փոխել է կերպարը (Լուսանկար)»։ operativ.am։ Վերցված է 2020-09-16 
  4. ««Շքեղ զույգ»․ Սիրուն Մինասն ամուսնու հետ նոր լուսանկար է հրապարակել»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2020-09-16 
  5. «Սիրուն Մինասի որդու առաջին լուսանկարները»։ www.tert.am (հայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-02-11-ին։ Վերցված է 2020-09-16 

Արտաքին հղումներ