Սինակեռնեխ
Սինակեռնեխ (Turdus pilaris), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։
Նկարագրությունը խմբագրել
Սինակեռնեխը խոշոր կեռնեխ է։ Մեջքը և թևերը ձիթապտղագույն են, կրծքի ստորին մասը և որովայնը՝ սպիտակ, կաթիլանման սև պտերով, թևերի թափահարող փետուրները մոխրասև են, կզակը, կոկորդը, կտնառքը և կուրծքը շիկադեղնավուն՝ մուգ բծիկներով, պոչը մոխրասև է։
Կենսակերպը խմբագրել
Մյուս կեռնեխներից տարբերվում է նրանով, որ հիմնականում ապրում են թվով 30-40 զույգի հասնող խմբերով։Հայաստանում ձմեռող թռչուն է։ Աշնանը վերադառնում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, գարնանը չվում է մարտ-ապրիլին։ Բնադրման վայրերից չվում է մեծ խմբերով։ Մեծ քանակությամբ տարածված է Երևանի անտառային գոտում, պուրակներում և ծայրամասային այգիներում, Արարատյան հարթավայրում, Վայքի մարզում։
Սննդառություն խմբագրել
Սնվում է բացարձակապես չորացած հատապտուղներով, սերմերով։
Տարածվածություն խմբագրել
Տարածված է Եվրասիայում[1]։
Աղբյուրներ խմբագրել
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ 40.