Սիբեխ
Սիբեխ սովորական
Գիտական դասակարգում
ԹագավորությունԲույսեր
ԲաժինԾածկասերմեր
ԴասԵրկշաքիլավորներ
ԿարգՀովանոցավորներ
ԸնտանիքՆեխուրազգիներ
ՑեղՍիբեխ
Լատիներեն անվանում
Falcaria L.
Միակ տեսակ
Falcaria vulgaris Bernh., 1800,
nom. nov.
— Սիբեխ սովորական


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սիբեխ (լատին․՝ Falcaria), սվեղ, սագի տոտիկ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 4 (այլ տվյալներով՝ 5-6) տեսակ։

Տարածում խմբագրել

Բուսաբանական նկարազարդում

Հայտնի է սիբեխի 5 (ԽՍՀՄ-ում՝ 3) տեսակ՝ տարածված Եվրասիայի բարեխառն գոտում և Հյուսիսային Աֆրիկայում։ Հայաստանի կիսաանապատային, անապատային և տափաստանային գոտիների քարքարոտ և չոր լեռնալանջերում աճում է սովորական սիբեխ (F․ vulgaris)։Վերջին տարիներին օշինդրային կիսաանապատների յուրացման հետևանքով Սիբեխի բնական պաշարները Հայաստանում զգալիորեն նվազել են։ Արարատի շրջանի աղի ճահճուտներում հանդիպում է Սիբեխի ևս մեկ տեսակ՝ F․ falcarioides-ը, որը բացառիկ արժեքավոր բույս է և գրանցված է ԽՍՀՄ Կարմիր գրքում։

Հայաստանում՝ 2 տեսակ՝

  • Սիբեխ սովորական (F. vulgaris)
  • Ս. սիբեխանման (F. falcarioides

Առաջինը տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է բաց, չոր լանջերին, անտառեզրերին, թփուտներում, դաշտերում, աղբոտում ցանքերը։

Երկրորդը հանդիպում է միայն Արարատ քաղաքի (Արարատի մարզ) շրջակայքում և Մեծամոր գետի ափերին (Արմավիրի մարզ)։ Աճում է խոնավ մարգագետիններում, աղի ճահճուտներում, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Վերջինս երկամյա, մերկ խոտաբույս է։ Արմատը հաստ է, իլիկաձև, ցողունը՝ 40-60 սմ բարձրությամբ, հիմքից ճյուղավորված։ Ցողունն ուղղաձիգ է, ճյուղավորվող, թխականաչ, բարձրությունը՝ 20-60 սմ։ Տերևները թխակապտավուն են, կաշեկերպ, ստորինները՝ քառմասնյա, փետրաձև, հատված խոշոր գծային նշտարաձև մասերի, վերինները՝ փոքր, կազմված ոչ մեծ ծոցից և 3 կամ ավելի մասերի հատված փոքր թիթեղից։ Ծաղկաբույլը հովանոց է։

Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Հովանոցները բազմաթիվ են, բազմաճառագայթ։ Ծաղիկները սպիտակ են, պտուղը երկարավուն է՝ կողքերից սեղմված։ Պտուղը մանր, երկարավուն, թույլ կնճռոտ, կողքերից սեղմված, դեղնադարչնագույն երանգով սերմ է։

Կիրառություն խմբագրել

Մատղաշ տերևները և ընձյուղները օգտագործվում են սննդի մեջ (թարմ և թթու դրած վիճակում)։

Դասակարգում խմբագրել

Տաքսոնոմիա խմբագրել

Սիբեխի դասը մտնում է Falcaria ենթաընտանիքի, հովանացավորներ (Apiaceae) ընտանիքի (Caryophyllales) կարգի մեջ։

 ավելի քան 28 ընտանիք (համաձայն APG II Համակարգի) e1 
     
 կարգ Հովանոցավորներ  ենթաընտանիք Falcaria  f1
        
 բաժին
Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր
  ընտանիքի Նեխուրազգիներ  e2  
       
 ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
 Ավելի քան 25 տեսակ f2
   

Տեսակներ խմբագրել

  • Bunium falcaria M.Bieb.
  • Carum falcaria Lange
  • Critamus agrestis (Hoffm.) Besser
  • Critamus falcaria (L.) Rchb.
  • Drepanophyllum agreste Hoffm.
  • Drepanophyllum falcaria (L.) Desv.
  • Drepanophyllum sioides (Asch.) Wibel
  • Falcaria agrestis (Hoffm.) Sweet
  • Falcaria falcaria (L.) H.Karst.
  • Falcaria glauca Dulac
  • Falcaria neglectissima Klokov
  • Falcaria persica Stapf & Wettst.
  • Falcaria rivini Host
  • Falcaria serrata St.-Lag.
  • Falcaria sioides Asch.
  • Helosciadium falcaria Hegetschw.
  • Prionitis falcaria Dumort.
  • Prionitis falcata Delarbre
  • Seseli falcaria Crantz
  • Sium falcaria L.
  • Sium falcatum Dubois[1]

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Губанов И. А., Киселёва К. В., Новиков В. С., Тихомиров В. Н. Иллюстрированный определитель растений Средней России. — М.: Т-во научных изданий КМК, Ин-т технологических исследований, 2003. — Т. 2. Покрытосеменные (двудольные:раздельнолепестные). — С. 665. — ISBN 5-87317-128-9
  • Дудченко Л. Г., Козьяков А. С., Кривенко В. В. Пряно-ароматические и пряно-вкусовые растения։ Справочник / Отв. ред. К. М. Сытник. — К.։ Наукова думка, 1989. — 304 с. — 100 000 экз. — ISBN 5-12-000483-0.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիբեխ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիբեխ» հոդվածին։