Սարիղամիշի ճակատամարտ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարիղամիշի ճակատամարտ (այլ կիրառումներ)

Եղեգնիկի ճակատամարտը (ռուս.՝ Сражение при Сарыкамыше; թուրքերեն՝ Sarıkamış Muharebesi կամ Sarıkamış Savaşı) Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ռուսական և Օսմանյան կայսրությունների ամենամեծ ռազմական բախումներից է։ Ընթացել է 1914 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թվականի հունվարի 17-ը, որպես Կովկասյան արշավանքի մի մաս։ Ավարտվել է ռուսների հաղթանակով։ Ռուսերը ընտրել էին մի ռազմավարություն, որ զորքերից պահանջում էր լինել շատ շարժուն և ճիշտ պահին լինել ճիշտ տեղում։ Այս մոտեցումը տարածված էր գերմանական և ֆրանսիական մարտավարություններում[2] Օսմանյան զորքերը, որ պատրաստ չէին ձմեռային պայմաններին Ալլահուէկբեր լեռների (Allahüekber Dağları|Allahüekber mountains) մոտ ջախջախվեցին[2]։

Սարիղամիշի ճակատամարտ
Թվականդեկտեմբերի 9 (22) — հունվարի 5 (17), 1915 թվական
Մասն էԱռաջին համաշխարհային պատերազմ
ՎայրԵղեգնիկ
ԱրդյունքՌուս-հայկական կողմի հաղթանակ
Հակառակորդներ
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Հայաստան Հայաստան Ռուսական կայսրության կազմում
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Ռուսական կայսրություն Իլլարիոն Վորոնցով-Դաշկով
Ռուսական կայսրություն Նիկոլայ Յուդենիչ
Հայաստան Համազասպ Սրվանձտյան
Հայաստան Արշակ Գավաֆյան (Քեռի)
Օսմանյան կայսրություն Էնվեր փաշա
Կողմերի ուժեր
63.00090.000
Ռազմական կորուստներ
Հայ կամավորների 4-րդ գունդ տեղակայված Բարդուզի լեռնանցքում[1]։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Ռուսաստանը Կովկասյան ճակատը դիտարկում էր Արևելյան ճակատի նկատմամբ երկրորդական և Արևելյան ճակատը ստանում էր ռուսական ռեսուրսների մեծ մասը։

Ռուսաստանը Կարսի բերդը Թուրքիայից գրավեց Ռուս–Թուրքական պատերազմի ընթացքում 1877 թ. և վախենում էր Կովկասյան արշավանքից, որ ուղղված էր Կարսն ու Բաթումի նավահանգիստը հետ վերցնելուն։Օսմանյան գեներալական կազմը չնչին էր ռուսականի համեմատ[3]։

Կովկասյան արշավանքը Ռուսական ուժերին ջլատող նպատակ ուներ։ Պլանը համաձայնեցված էր Գերմանացի խորհրդատուների հետ, քանի որ հաջողությունը այս տարածաշրջանում, կնշանակեր Ռուսական ուժերի դուրս բերումը Լեհական և Գալիցյան ճակատներից[4]։Գերմանիան աջակցում էր ռեսուրսներով և Օսմանյան 3-րդ բանակը օգտագործվում էր ճակատամարտում[3]։ Կովկասյան արշավանքի անմիջական նպատակն էր հետ վերցնել Արդվինը, Արդահանը, Ղարսը և Բաթումի նավահանգիստը։ Որպես հեռահար նպատակ, Օսմանյան ռազմական նախարար Իսմաիլ Էնվերը հույս ուներ, որ հաջողությունը կհեշտացներ բացել ճանապարհը դեպի Թիֆլիս և Կովկասյան մուսուլմանների ապստամբությունների շնորհիվ[4]։Մեկ այլ թուրք ավելի շուտ գերմանական ռազմավարական նպատակ էր՝ կտրել ռուսական հատվածը և միացնել իրենց ածխաջրածնային պաշարներին Կասպից ծովի շրջակայքում[5]։Անգլո-Պարսկական Նավթային միավորումը նավթի իրացման բացառիկ իրավունքներ ուներ Պարսկական կայսրության տարածքում, բացառությամբ Ադրբեջանի, Գիլանի, Մազենդարանի, Ազդարաբադի և Խորասանի մարզերի[5]։ 1914 թ, մինչ պատերազմը, Բրիտանական կառավարությունը միավորման հետ պայմանագրեր էր կապել, որով նրանք ապահովում էին նավատորմը նավթով[5]։

Նախապատմություն խմբագրել

Օսմանյան կայսրության զինված ուժերի 3-րդ բանակի շտաբը տեղակայված էր Էրզրումում՝ Հասան Իզեթի հրամանատարության ներքո։

Հայերը պատերազմում խմբագրել

Հայերի և Օսմանյան կայսրության միջև հարաբերությունները 1890-ականների բազմաթիվ կոտորածներից հետո արդեն սկսել էին վատանալ[6][7][8]։1914 թ բանակցություններ էին ընթանում Էրզրումի հայկական կոնգրեսում բանակցություններ էին ընթանում Միության և Առաջադիմության Կոմիտե և հայ մտավորականության միջև։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Garegin Pasdermadjian, "Why Armenia Should be Free" p. 21.
  2. 2,0 2,1 The Encyclopedia Americana, 1920, v.28, p.404
  3. 3,0 3,1 A. F. Pollard. A Short History Of The Great War. chapter VI: The first winter of the war.
  4. 4,0 4,1 Hinterhoff, Marshall Cavendish Illustrated Encyclopedia, pp.499-503
  5. 5,0 5,1 5,2 The Encyclopedia Americana, 1920, v.28, p.403
  6. Fromkin, David, A Peace to End All Peace, p.211. Henry Holt & Co., 1989. ISBN 0805068848
  7. Suny, Ronald, Looking Toward Ararat:Armenia in Modern History, p.46. Indiana University Press, 1993. ISBN 0253207738
  8. Charny, Israel W., Encyclopedia of Genocide, p.287. ABC-CLIO, 1999. ISBN 0874369282

Գրականություն խմբագրել

  • Ռուբեն Սահակյան, Մարտական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում. Սարիղամիշյան օպերացիան, Հայկական բանակ, 1996, թիվ 3-4, էջ 13-29։

Արտաքին հղումներ խմբագրել