Սարգիս Մանուկյան (թարգմանիչ)

հայ գրականագետ, թարգմանիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Մանուկյան (այլ կիրառումներ)

Սարգիս Նազարի Մանուկյան (1883[1], Բաշչիֆթլիկ[1] - 1938[1]), հայ մանկավարժ, գրականագետ, լեզվաբան, թարգմանիչ, պրոֆեսոր (1935), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Սարգիս Մանուկյան
Ծնվել է1883[1]
Բաշչիֆթլիկ[1]
Մահացել է1938[1]
Բնակության վայր(եր)Հայկական ԽՍՀ[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունուսուցիչ, գրականագետ և թարգմանիչ
Հաստատություն(ներ)Սանասարյան վարժարան[1], Կեդրոնական վարժարան, Պեզազյան վարժարան[1], Դպրոցասէր վարժարան[1], Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոց[1], Երևանի պետական համալսարան[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1903)[1] և Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան (1905)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Քղիի գավառի Բաշչիֆթլիկ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Կարինի Արծնյան ազգային վարժարանում։ 1903 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ 1905 թվականին մեկնել է Գերմանիա, ուսանել նախ Բեռլինի, ապա Լայպցիգի համալսարաններում, մասնագիտացել գերմաներենի, գրականության և փիլիսոփայության մեջ։ Նրա ավարտական դիսերտացիան էր «Գերմանական մշակույթի ազդեցությունը հայկականի վրա»։ Այնուհետև մեկնել է Կարին և դասավանդել Մանասարյան վարժարանում։ Հետագայում վարժարանի հետ տեղափոխվել է Սեբաստիա և շարունակել աշխատանքը։ 1918-1922 թվականներին լեզու և գրականություն է դասավանդել Կ. Պոլսի Հինդլյան, Պեզեզյան, Դպրոցասեր տիկնանց և Նոր դպրոց վարժարաններում։

1922 թվականին տեղափոխվել է Երևան, աշխատել Մյասնիկյանի անվան դպրոցում (1923-1929), միաժամանակ Երևանի համալսարանում և Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, եղել է օտար լեզուների ինստիտուտի վարիչ, դասավանդել գերմաներեն և անտիկ գրականություն։

Թարգմանել է Հայնրիխ Հայնեի «Երգերի գիրքը» (տողացի, 1935, չափածոյի է վերածել Վաղարշակ Նորենցն ու Գեղամ Սարյանը)։ 1936 թվականին Եղիշե Չարենցի հետ սկսել է թարգմանել Գյոթեի «Ֆաուստը», սակայն աշխատանքը մնացել է անավարտ։ Ս. Մանուկյանի ջանքերով Հակոբ Պարոնյանի երկերի առաջին գիտական լիակատար հրատարակությունը լույս է տեսել հմուտ ու հարուստ ծանոթագրություններով։

Մահացել է 1938 թվականին[2]։

Ս. Մանուկյանի երկերի մատենագրություն խմբագրել

  • Հովհ. Թումանյանի Անուշը (բանասիրական և գեղարվեստական վերլուծություն), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1931, 52 էջ։
  • Րաֆֆիի «Ջալալեդինի» ծագումը, Երևան, Պետհրատ, 1932, 54 էջ։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 254—255.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 363-364.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Մանուկյան (թարգմանիչ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 254