Սարգիս Հովիվյան

հայ ֆուտբոլիստ

Սարգիս Վարդանի Հովիվյան (նոյեմբերի 17, 1938(1938-11-17), Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 8, 2019(2019-07-08), Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1959), ՀՍՍՀ վաստակավոր մարզիչ։

Սարգիս Հովիվյան
Քաղաքացիությունը ԽՍՀՄ և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 17, 1938(1938-11-17)
ԾննդավայրՍուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվհուլիսի 8, 2019(2019-07-08) (80 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Դիրքհարձակվող

Կենսագրություն խմբագրել

Սարգիս Հովիվյանը ծնվել է 1938 թվականին, Սուխումում, որտեղ ծնողները հաստատվել էին փախչելով Թուրքիայից։ Ընտանիքի չորրորդ երեխան է եղել, անունը դրել են Սարգիս, որ Սուրբ Սարգիսը նրան պահապան լինի։ 17-ը չբոլորած՝ խաղացել է տեղի ակումբում։ 1955 թվականին տեղափոխվել է Երևան։

1969 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1957 թվականին խաղացել է Քութայիսի «Լոկոմոտիվ», 1957-1970 թվականներին` Երևանի «Սպարտակ», 1963 թվական «Արարատ», 1967 թվականին Մոսկվայի «Սպարտակ» թիմերում, 1970-1972 թվականներին եղել է ԽՍՍՀ Բ խմբում հանդես եկող Գյումրիի «Շիրակ» և Վանաձորի «Լոռի» թիմերի ավագ մարզիչ, 1972-1978 թվականներին՝ Երևանի օլիմպիական հերթափոխի ֆուտբոլի մարզադպրոցի տնօրեն։ 1978-1979 թվականներին աշխատել է Ինդոնեզիայում, 1980-1981 թվականներին՝ Երևանի «Արարատ» թիմի մարզիչ, 1982-1984 թվականներին ԽՍՀՄ երկրորդ խմբում հանդես եկող Արտաշատի «Օլիմպիա» և Հոկտեմբերյանի «Սպարտակ» թիմերի ավագ մարզիչ, 1988-1989 թվականներին՝ ՀՍՍՀ Սպորտկոմիտեի Սպորտային խաղերի վարչության ֆուտբոլի բաժնի պետ, 2001-2004 թվականներին եղել է Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ[1][2]։

Հայաստանի ֆուտբոլիստներից առաջինը 1959 թվականին Մոսկվայի «Սպարտակի» կազմում (ԽՍՀՄ այլ ակումբների խաղացողներով ուժեղացված), հաջողությամբ հանդես է եկել հարավամերիկյան թիմերի հետ ընկերական խաղերում։ Արարատի կազմում անցկացրել է 147 խաղ, խփել 29 գոլ։

Գոլեր անկյունային հարվածով խմբագրել

  • 1960, Երևանի «Սպարտակի» կազմում
  • 1961, ԲԿՄԱ, Մինսկում՝ «Դինամոյի» դարպաս
  • 1964, Բեյրութ, միջազգային ընկերական հանդիպման ժամանակ

Պարգևներ խմբագրել

  • ԽՍՀՄ սպորտի վարպետ, 1959 թվական
  • ՀՀ վաստակավոր մարզիչ, 1971 թվական
  • Փոքր ոսկե մեդալակիր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ֆուտբոլի հանրագիտարան, Երևան, 2005.
  2. Սարգիս Հովիվյան. «Ես լեգենդար ֆուտբոլիստ չեմ՝ ֆուտբոլի վարպետ եմ»