Սանդրո Բոտիչելլի

Սանդրո Բոտիչելլի կամ Ալեսսանդրո դի Մարիա Ֆիլիպեպի (իտալ.՝ Sandro Botticelli կամ Alessandro di Mariano Filipepi, մոտ 1445[1][2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][2] - մայիսի 17, 1510[3][4][5][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[6][7][2]), վաղ վերածննդի իտալացի գեղանկարիչ և գրաֆիկ։

Սանդրո Բոտիչելլի
իտալ.՝ Sandro Botticelli
Ի ծնեիտալ.՝ Alessandro di Mariano di Vanni Filipepi
Կեղծանունdi Mariano Filipepi, Alessandro
Ծնվել էմոտ 1445[1][2]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][2]
Վախճանվել էմայիսի 17, 1510[3][4][5][…]
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[6][7][2]
Ազգությունիտալացի
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ, գծագրող և fresco painter
ՈճՎաղ Վերածնունդ[1] և Ֆլորենցիայի դպրոց[1]
Ժանրդիմապատկեր[8][7], պատմական գեղանկարչություն[8][7], կրոնական նկարչություն[8], այլաբանություն[7], դիցաբանական գեղանկարչություն[7] և հոգևոր արվեստ[7]
Ուշագրավ աշխատանքներՎեներայի ծնունդը, Մոգերի երկրպագություն, Գարուն և Fortitude?
ՄեկենասներԼորենցո Մեդիչի
ՈւսուցիչՖրա Ֆիլիպպո Լիպպի[9] և Անդրեա դել Վեռոկկիո
ԱշակերտներՖիլիպինո Լիպպի[10]
 Sandro Botticelli Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բոտիչելլիի կյանքի մասին առաջին վկայությունները հանդիպում են Ջիորջիո Վազարիի 1550 թվականի կենսագրությունների հավաքածուում։ Ծննդյան ստույգ տարեթիվը հայտնի չէ. Բոտիչելլին ծնվել է 1444 թվականի մարտի 1-ի և 1445 թվականի մարտի 1-ի միջև[11][12] Ֆլորենցիայի Օգնիսանտի թաղամասում։ Հայրը տակառագործ էր։ Բոտիչելլի կեղծանունն առաջին անգամ տղային անցել է իր ավագ եղբայր Ջիովաննից, որն այդ մականունն ստացել էր գիրության պատճառով։ Այդ անունը ծագում է իտալերեն botticello-ից, որ թարգմանաբար նշանակում է «փոքրիկ տակառ»։ Բոտիչելլին չորս հինգ եղբայրներից ամենակրտսերն էր։ Բոտիչելիի ընտանիքը ապրում էր համեստ, բայց ոչ աղքատ, քանի որ հայրը հմուտ արհեստավոր էր։ Տասնհինգ տարեկանում Բոտիչելին աշխատանքի է անցնում Ֆրա Ֆիլիպպո Լիպպիի արվեստանոցում, որը ճանաչված վարպետ էր Ֆլորենցիայում։ Այնտեղ Բոտիչելլին աշխատում է Անտոնիո դել Պոլաիուոլոյի և Անդրեա դել Վերոչիոյի հետ։ Այդ շրջանում նա սովորում է փորագրություն, որը մեծապես ազդում է նրա նկարչության ոճի և ուղղվածության վրա։ 1470 թվականին Բոտիչելլին բացում է իր սեփական արվեստանցը և ստանում է առաջին հասարակական պատվերը։ Ֆլորենցիայի առևտրային դատարանի այս պատվերը իրենից ներկայացնում էր ուժը պատկերող ալեգորիայի (այլաբանություն) պաննո։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Սեյրանուհի Գեղամյան - «Փոքրիկ պատմություններ մեծ արվեստագետների մասին»։ Երևան, «Գրաբեր» հրատարակչություն, 2007 թվական
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդրո Բոտիչելլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 525