Սամուել Էտո'Օ

իսպանացի ֆուտբոլիստ

Սամուել Էտո'ո Ֆիս (ֆր.՝ Samuel Eto’o Fils, մարտի 10, 1981(1981-03-10)[5][6][7][…], Դուալա, Կամերուն), կամերունցի ֆուտբոլիստ, հարձակվող, Կամերունի հավաքականի նախկին խաղացող։

Սամուել Էտո'Օ
ֆր.՝ Samuel Eto’o Fils
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՍամուել Էտո'ո Ֆիս[1][2][3][4]
ՔաղաքացիությունըԿամերուն Կամերուն
Ծննդյան ամսաթիվմարտի 10, 1981(1981-03-10)[5][6][7][…] (43 տարեկան)
ԾննդավայրԴուալա, Կամերուն
Հասակ180 սմ
Քաշ79 կգ
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԹուրքիա Անտալիասպոր
Պատանեկան կարիերա
1991 - 1995Կամերուն Կաջի Սպորտս Ակադեմի

Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1997- 2000Իսպանիա Ռեալ Մադրիդ3 (0)
1997 - 1998  Իսպանիա Լեգանես28 (3)
1999  Իսպանիա Էսպանյոլ0 (0)
2000  Իսպանիա Մալյորկա37 (10)
2000 - 2004 Իսպանիա Մալյորկա120 (48)
2004 - 2009Իսպանիա Բարսելոնա145 (108)
2009 - 2011Իտալիա Ինտեր67 (33)
2011 - 2013Ռուսաստան Անժի53 (25)
2013 - 2014Անգլիա Չելսի21 (9)
2014 - 2015Անգլիա Էվերտոն14 (3)
2015Իտալիա Սամպդորիա18 (2)
2015 - ներկաԹուրքիա Անտալիասպոր0 (0)
Ազգային հավաքական
2000Կամերուն Կամերուն (օլիմպ.) 6 (1)
1996 - 2014Կամերուն Կամերուն30 (20)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 23 հունիսի 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 24 հունիսի 2014

Ակումբային կարիերա խմբագրել

Մալյորկա խմբագրել

Արդեն 2000 թվականին Սամուել Էտո'ոն մասնակցել էր Չեմպիոնների Լիգայի 3 մրցաշրջանի։ Չնայած այս փաստի, Էտո'ոն չկարողացավ տեղ գտնել Ռեալ Մադրիդի հիմնական կազմում և ստիպված էր կնքել պայմանագիր Մալյորկայի հետ։ Նա 19 խաղից խփելով 6 գնդակ հիացրել էր Մալյորկայի ղեկավարությանը և գնեցին իրավունք ձեռք բերելու Էտո'ոյին։Սամուելը մասնակցեց ԱԱ-2002 երեք հանդիպման, և խփեց հաղթական գոլը Սաուդյան Արաբիայի հետ խաղում։ Մալյորկայում հանդես գալով Էտո'ոն իր տեղը ապահով էր Լա Լիգայի ամենաարդյունավետ հարձակվողների շարքում։ 2003 թվականին Իսպանիայի գավաթի եզրափակիչում Էտո'ոյի հեթ-տրիքի շնորհիվ Մալյորկան հաղթեց Ռեկրատիվոին 3:0 հաշվով։ 2003/04 մրցաշրջանում Էտո'ոյի շնորհիվ Մալյորկան կարողացավ անցնել ՈՒԵՖԱ-ի գավաթի 4 փուլ։ Այդ մրցաշրջանում Էտո'ոն խփեց 17 գնդակ։ Դրանից հետո Լա Լիգայում Էտո'ոյի գոլերի քանակը հասավ 54-ի 133 խաղից, և այդ ամեն 4.5 տարում։ Այս մրցաշրջանի արդյունքում Էտո'ոն ճանաչվեց լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստ։2004 թվականի օգոստոսի 12-ին Էտո'ոն տեղափոխվեց Բարսելոնա 24 միլիոն եվրոյով։

Բարսելոնա խմբագրել

2004 թվականի օգոստոսի 29-ին Էտո'ոն առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ կատալոնական ակումբում։ Այդ խաղը 2004/05 մրցաշրջանի առաջին տուրն էր Ռասինգի դեմ, և հենց այդ խաղում էլ Էտո'ոն խփեց իր առաջին գոլը Բարսայի համար, իսկ խաղը ավարտվեց 2:0 հաշվով։ Մրցաշրջանի վերջում Բարսելոնան դարձավ Իսպանիայի առաջնության և Սուպերգավաթի հաղթող։ 2005 թվականի նոյեմբերի 2-ին Բարսելոնան հաղթեց հունական Պանատինաիկոսին 5:0 հաշվով, և այդ խաղում Էտո'ոն կատարեց իր առաջին հեթ-տրիքը Բարսելոնայի կազմում։ Նա դարձավ առաջնության լավագույն հարձակվող։ Դրանից բացի Էտո'ոն դարձավ նաև 2005/06 թվականի Չեմպիոնների Լիգայի լավագույն հարձակվող։ Հենց այդ մրցաշրջանում Բարսան կրկնեց 2004/05 մրցաշրջանի արդյունքները և դարձավ Իսպանիայի առաջնության և Սուպերգավաթի հաղթող, նաև հաղթելով Չեմպիոնների Լիգան։ 2006/07 մրցաշրջանը ձախողվեց թե ֆուտբոլիստի, թե ակումբի համար։ Էտո'ոն այդ մրցաշրջանում ստանում էր լուրջ վնասվածքներ և չէր կարող հաճախակի խաղալ։ Իսկ Բարսելոնան այդ մրցաշրջանում չհաղթեց ոչ մի մրցաշար։ 2007/08 մրցաշրջանի սկզբում Սամուելը ստանում է լուրջ վնասվածք և կարողանում է խաղալ միայն առաջնության երկրորդ կեսում։ Նրա շնորհիվ երկրորդ կեսին Բարսան կարողացավ մրցաշարային աղյուսակում մոտենալ Մադրիդի Ռեալի։ Սակայն Ռեալը դարձավ չեմպիոն։ Իսկ Չեմպիոնների Լիգայում Բարսելոնան հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Մանչեսթեր Յունայթեդին։ 2008 թվականի ամռանը Բարսելոն սկսես գլխավորել Խոսեպ Գվարդիոլան։ Էտո'ոն չկարողացավ լավ հարաբերություններ հաստատել նոր մարզիչի հետ, և Գվարդիոլան որոշեց, որ պետք է հրաժարվել ֆուտբոլիստից, նաև Ռոնալդինյոյից և Դեկուից։ Վերջին երկուսը լքեցին ակումբը հենց այդ տարի, իսկ Էտո'ոն ևս մեկ մրցաշրջան անցկացրեց Բարսայի կազմում։ Նա դարձավ հաջողակ ակումբի համար և կարևոր դեր Մեսսի և Անրիի հաձակվողական շարքում։ 2009 թվականի ամռանը Բարսայում 5 տարի անցկացնելուց հետո, Էտո'ոն լքում է ակումբը։

Ինտեր խմբագրել

2009 թվականի հուլիսի վեջին Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերի համար երկար բանակցելուց հետո, Սամուել Էտո'ոն տեղափոխվում է Ինտեր, իսկ Զլատանը Բարսելոնա։ Տրանֆերի համար Բարսելոնան ավելացրեց 46 միլիոն եվրո[9]։ Էտո'ոն ստորագրեց 5 տարվա պայմանագիր Ինտերի հետ։ Էտո'ոն իր նորամուտը նշեց Ինտերում օգոստոսի 8-ին Իտալիայի Սուպերգավաթում Լացիոյի դեմ հանդիպման ժամանակ։ Այդ խաղում Էտո'ոն խփեց իր առաջին գնդակը Ինտերի կազմում, բայց պարտվեցին 1:2 հաշվով։ Հոկտեմբերի 29-ին Պալերմոյի դեմ հանդիպման ժամանակ Էտո'ոն խփեց երկու գնդակ մրցակցի դարպասը և Ւնտերը հաղթեց 5:3 հաշվով։ Մարտի 24-ին նույնպես Էտո'ոյի 2 գնդակի շնորհիվ հաղթում են Լիվորնոյին։ Այդ մրցաշրջանում Ինտերը հաղթեց Իտալիայի առաջնությունը, Իտալիայի գավաթը և Չեմպիոնների լիգան։

2010 թվականի օգոստոսի 21-ին Իտալիայի Սուպերգավաթի շրջանակներում Ռոմայի դեմ հանդիպման ժամանակ Էտո'ոյի 2 գոլը հաղթանակ բերեց Ինտերին։ Խաղը ավարտվեց 3:1 հաշվով։ Այս մրցաշրջանում Էտո'ոն հաճախ էր դուբլեր կատարում՝ սեպտեմբերի 19-ին Պալերմոյի դեմ (2:1), սեպտեմբերի 22-ին Ջենոայի դեմ (3:2), հունվարի 15-ին Բոլանիայի դեմ (4:1), փետրվարի 6-ին Ռոմայի դեմ (5:3), մարտի 6-ին Ջենոայի դեմ (5:2) ևս մեկ դուբլ Իտալիայի գավաթի եզրափակիչում Պալերմոյի դեմ (3:1)։ Կային նաև հեթ-տրիքներ՝ սեպտեմբերի 29-ին Չեմպիոնների Լիգայի շրջանակներում 4:0 հաշվով Ինտերը հաղթեց Վերդերին։ 2010 թվականի դեկտեմբերի 19-ին Էտո'ոն անցավ Պեդրոյի ռեկորդից, դարձավ աշխարհի առաջին ֆուտբոլիստը, որ կարողացավ դառնալ գոլի հեղինակ 7 մրցաշարներում։ Նա դառնում էր գոլի հեղինակ Իտալիայի առաջնությունում, Գավաթում և Սուպերգավաթում, Չեմպիոնների Լիգայում, ՀԱՀ-ի աշխարհի առաջնությունում, Աֆրիկայի ազգային գավաթում[10]։

Անժի խմբագրել

2011 թվականի հուլիսին Մախաչկալայի Անժին Էտո'ոյին առաջարկում է 22 միլիոն եվրո մրցաշրջանի համար։ Էտո'ոն հրաժարվեց, քանի որ ուզում էր հաղթել Չեմպիոնների Լիգան, իսկ Անժին հանդես չէր գալիս այնտեղ[11]։ Այնուամենայնիվ, մեկ ամսից հայտնվում է տեղեկություններ, որ Էտո'ոն կարող է հայտնվել ռուսական ակումբում[12], որը առաջարկում էր 29 միլիոն եվրո տրանսֆերի համար[13], և պայմանագիր, որտեղ տարեկան վճարը կազմում էր 28.8 միլիոն եվրո[14]։ Օգոստոսի 23-ին հայտարարվեց, որ կամերունցին համաձայնվել է Անժի[15] հետ պայմանագիր կնքել։ Հաջորդ օրը Էտո'ոն կնքեց 3 տարվա պայմանագիր մախաչկալական ակումբի հետ[16]։

Նորամուտը տեղի ունեցավ Ռուսաստանի առաջնությունում Ռոստովի դեմ հանդիպման ժամանակ, որտեղ Էտո'ոն փոխարինվեց 58-րդ րոպեին և 22 րոպե անց Յուրի Ժիրկովի փոխանցմամբ[17] կարողացավ դառնալ գոլի հեղինակ։

Անժիում Էտո'ոն դարձավ 5 դուբլի հեղինակ՝ 2012 թվականի հուլիսի 26-ին հունգարական Հոնվեդի դեմ խաղում, 2012 թվականի օգոստոսի 10-ին Վիտնեսի դեմ խաղում, 2012 թվականի օգոստոսի 26-ին Մորդովիի հետ խաղում, 2012 թվականի սեպտեմբերի 16-ին Կրասնոդարի դեմ խաղում և 2012 թվականի հոկտեմբերի 4-ին Եվրոպայի Լիգայի շրջանակներում, շվեյցարական Յանգ Բոյսի դեմ խաղում։

2013 թվականի հունիսին Սամուել Էտո'ոն «Чемпионат.com» և ՌՖՊԼ կողմից արժանացավ Ռուսաստանի առաջնության լավագույն խաղացող[18]։ Կամերունցու պրոֆիլը դարձավ ամենահաճախվածը ՌՖՊԼ կայքում 2011-2013 թթ.[19]:

Չելսի խմբագրել

2013 թվականի օգոստոսի վերջին Էտո'ոն տեղափոխվեց Լոնդոնի Չելսի Վիլլիանի հետ միսաին (ով նույնպես խաղում էր Անժիում)։ Գործարքը կազմեց 2 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նորամուտը նշեց Էվերտոնի դեմ խաղում, որտեղ Չելսին պարտվեց 1:0 հաշվով։ Չելսիի կազմում իր առաջին գոլը խփեց Կարդիֆ Սիթի դեմ խաղում։ Նոյեմբերի 6-ին կատարեց դուբլ Շալկեի դեմ խաղում։ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին Էտո'ոյի գոլով Չելսին կարողանում է հաղթել Լիվերպուլին 2:1 հաշվով։ 2014 թվականի հունվարի 19-ին դարձավ հեթ-տրիքի հեղինակ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում (3:1)։

Էվերտոն խմբագրել

2014 թվականի օգոստոսի 26-ին հայտարարվեց, որ Էտո'ոն կնքել է 2 տարվա պայմանագիր Էվերտոնի հետ[20]։ 2014 թվականի օգոստոսի 30-ին ֆուտբոլիստը Էվերտոնի կազմում առաջին խաղն է անցկացնում Չելսիի դեմ խաղում, որտեղ փոխարինման է դուրս գալիս և դառնում է գոլի հեղինակ, գրավել իր նախկին ակումբի դարպասը։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2015 թվականի մարտի 7-ի դրությամբ[21]

ԱկումբՄրցաշրջանLիգաԳավաթՈՒԵՖԱԸնդհանուր
ԽաղերԳոլերՓոխ.[22]ԽաղերԳոլերՓոխ.[22]ԽաղերԳոլերՓոխ.[22]ԽաղերԳոլերՓոխ.[22]
Լեգանես1997–983040000304
Ընդհանուր3040000304
Ռեալ Մադրիդ1998–9910000010
Ընդհանուր10000010
Էսպանյոլ1998–9900000000
Ընդհանուր00000000
Ռեալ Մադրիդ1999–200020003050
Ընդհանուր20003050
Մալյորկա1999–200013600136
2000–012811523313
2001–0230611934010
2002–03321465003819
2003–04321720744121
Ընդհանուր1355414816716569
Բարսելոնա2004–053725610074045296
2005–0635265220116448349
2006–0719118410413271311
2007–081816340071029173
2008–0936304400126252366
Ընդհանուր1451082615304118920112935
Ինտեր2009–1032125320132248167
2010–11352197811185533715
Ընդհանուր67331410101241071015322
Անժի2011–122213610000023136
2012–1325105320169344218
2013–14420000000420
Ընդհանուր5125114201693713614
Չելսի2013–14219450093234126
Ընդհանուր219450093234126
Էվերտոն2014–1514312004112042
Ընդհանուր14312004112042
Սամպդորիա2014-1581-00000081-
Ընդհանուր81-00000081-
Ընդհանուր կարիերայում4742375650231113482263530979

Հավաքականում խմբագրել

2010 թվականի հունիսի 30-ի դրությամբ[23][24]

Կամերուն
ՏարիԽաղերԳոլեր
199730
199850
199910
200095
200192
2002135
200372
200494
200561
200655
200731
20081111
200985
2010128
201194
201220
201342
201421
Ընդհանուր11756

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Մալյորկա խմբագրել

Մալյորկա

  • Իսպանիայի գավաթի մրցանակակիր (1)։ 2003
  • Արդյունքում 1 մրցանակ

Բարսելոնա խմբագրել

Բարսելոնա

  • Լա Լիգայի չեմպիոն (3)։ 2004/05, 2005/06, 2008/09
  • Իսպանիայի գավաթի մրցանակակիր (1)։ 2009
  • Իսպանիայի Սուպերգավաթի մրցանակակիր (2)։ 2005, 2006
  • Չեմպիոնների Լիգայի հաղթող (22006, 2009
  • Արդյունքում 8 մրցանակ

Ինտեր խմբագրել

Ինտեր Միլան

  • Սերիա Ա հաղթող (1)։ 2009/10
  • Իտալիայի գավաթի մրցանակակիր (2)։ 2010, 2011
  • Իտալիայի Սուպերգավաթի մրցանակակիր (1)։ 2010
  • Չեմպիոնների Լիգայի հաղթող (12010
  • Ակումբային առաջնության հաղթող (1)։ 2010
  • Արդյունքում 6 մրցանակ

Հավաքականում խմբագրել

Կամերունի հավաքական

  • Աֆրիկայի ազգային գավաթի մրցանակակիր (2)։ 2000, 2002
  • Օլիպիական չեմպիոն (1)։ 2000
  • Արդյունքում 3 մրցանակ

Անհատական խմբագրել

  • Լավագույն երիտասարդ աֆրիկացի ֆուտբոլիստ (1)։ 2000
  • Տարվա աֆրիկացի ֆուտբոլիստ (4)։ 2003, 2004, 2005, 2010
  • Լա Լիգայի լավագույն ռմբարկուն (1)։ 2005/06 (26 գոլ)
  • Տարվա թիմը ըստ ECM-ի (4)։ 2005, 2006, 2009, 2011

Անձնական կյանք խմբագրել

Էտո'ո'ոն ունի երկու եղբայր, որոնք նույնպես ֆուտբոլիստ են՝ Դավիթ Էտո'ո և Էթիեն Էտո'ո։ Սամուել Էտո'ոն ունի չորս երեխա՝ Մաել, Էթիեն, Սիեն և Լինն։ 2007 թվականից ամուսնացած է Ջորջետայի հետ ով Սիենի և Լիննի մայրն է, նրանք ապրում են Փարիզում[25]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Encyclopédie Universelle - Fils». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  2. Герцог «Анжийский»
  3. Сборная Камеруна на чемпионате мира 2002
  4. «Угонщики «Бентли» звезды футбола подставили украинского министра». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  5. 5,0 5,1 http://www.espnfc.com/player/11718/samuel-etooESPN.
  6. 6,0 6,1 http://www.mlssoccer.com/players/samuel-etoo
  7. 7,0 7,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  8. Рамазан Абдулатипов вручил Самуэлю Это`О орден "За заслуги перед Республикой Дагестан"
  9. «Ibrahimovic firma por cinco años». FCBarcelona (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 14-ին.
  10. Форвард «Интера» Это’О установил удивительный рекорд
  11. «Это'О: не поеду в Россию, так как хочу выиграть Лигу чемпионов». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  12. Решился трансферный вопрос Самуэля Это’О
  13. ««Интер» готов отпустить Это'О за € 28 млн, «Анжи» предлагает € 29 млн». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  14. «Ибрагимович: я бы не принял предложение из России». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  15. Самуэль Это’О в «Анжи»(չաշխատող հղում)
  16. «Это'О подписал контракт с «Анжи»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  17. «Гол Это'О в дебютном матче спас «Анжи» от поражения в Ростове». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  18. «Самюэлю Это'О была вручена официальная премия «Чемпионат.com» и РФПЛ как лучшему игроку СОГАЗ - Чемпионата России». sports.ru. 2013 թ․ հունիսի 2. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.
  19. Юрий Зотов. (2013 թ․ նոյեմբերի 6). «Профиль Это'О - самый популярный на официальном сайте РФПЛ за последние 3 года». Soccer.Ru. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.
  20. «Everton Sign Eto'o». evertonfc.com (անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
  21. Samuel Eto'o Player Profile
  22. 22,0 22,1 22,2 22,3 փոխանցումներ
  23. «Profile: Samuel Eto'o» (անգլերեն). Rec.Sport.Soccer Statistics Foundation. 2013 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
  24. «Internationals: Samuel Eto'o» (անգլերեն). Bounder.friardale.co.uk. 2013 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  25. «Samuel Eto'o and his sweetheart were now one in spirit through wedding». Samuel Etoo. 2007 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամուել Էտո'Օ» հոդվածին։