Սամոսատ (հայտնի է նաեւ որպես Շամ(ու)շատ, այժմ՝ Սամսատ), Արշամաշատ, հնագույն քաղաք Կոմմագենեում՝ Եփրատ գետի աջ ափին։ Աքեմենյանների օրոք (Ք. ա. VI-IV դդ.) եղել է Կոմմագենեի հայկական սատրապության կենտրոնը և հավանաբար կոչվել Կոմմագենե։ Ք. ա. III դ. 1-ին կեսին դարձել է Ծոփք-Կոմմագենեի միացյալ թագավորության մայրաքաղաքը և հայ Երվանդունի Սամոս Ա (Շամ) թագավորի անունով վերանվանվել Սամոսատ։ Տիգրան Բ Մեծի և Արտավազդ Բ-ի օրոք (Ք.ծ.ա. I դ.) մտել է Մեծ Հայքի թագավորության մեջ։ 72-ին Հռոմեական կայսրությունը Ս. (Կոմմագենեի հետ) կցել է իր տիրապետության տակ գտնվող Ասորիք նահանգին։

Բնակավայր
Սամոսատ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Սամոսատ (Թուրքիա)##
Սամոսատ (Թուրքիա)

Պատմություն խմբագրել

Բյուզանդական կայսրության տիրապետության շրջանում Սամոսատը գտնվել է Եփրատացիք նահանգի (ապա՝ բանակաթեմի) կազմում։ 639 թ.-ին արաբները գրավել են Սամոսատը և մտցրել Զազիրա (Վերին Միջագետք) նահանգի մեջ։ 958 թ.-ին բյուզանդացիները կրկին գրավել են Սամոսատը։ Այդ ժամանակ այնտեղ հաստատվել են մեծ թվով հայեր։ XI դ. վերջին – XII դ. Սամոսատին տիրել են սելջուկների գերիշխանությունն ընդունած հայ իշխանները, որոնց հիշատակում է ասորի պատմիչ Միքայել Ասորին։ Միառժամանակ քաղաքը գտնվել է հայ իշխան Փիլարտոս Վարաժնունու ենթակայության տակ։

Սամոսատը հայտնի է որպես քրիստոնեական հարուստ անցյալ և ավանդույթներ ունեցող քաղաք։ Այստեղ, ինչպես և ողջ երկրում (Կոմմագենե), ի թիվս հռոմեական մյուս պրովինցիաների (Ասորիք, Կապադովկիա, Փոքր Հայք և այլն), քրիստոնեությունը տարածվել է դեռևս առաքելական շրջանում (I-II դդ.)։ III դարից Սամոսատը դարձել է քրիստոնեության կարեւոր կենտրոն, պատկանել է Անտիոքի աստվածաբանական դպրոցին, եղել նրա գաղափարաբանությունը սկզբնավորող կենտրոններից։ Այստեղ է ծնվել և սկզբնական կրթությունն ստացել II դ. աստվածաμան, Արիոսի հոգեւոր ուսուցիչ Լուկիանոս Սամոսատցին, որի աշխատությունները արիոսականները համարել են իրենց ուսմունքի գլխավոր սկզբնաղբյուր։ 260–268 թվականներին Սամոսատի եպիսկոպոսն էր հայտնի աղանդապետ Պողոս Սամոսատցին (Սամոստացի), որը համարվում է նեստորական վարդապետության գաղափարական նախահայրը։ Սամոսատը եղել է հունական և ասորական դպրության կարեւոր կենտրոններից։ Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների մի խմբին Սամոսատ է ուղարկել՝ հունարեն և աստվածաբանություն ուսանելու, այնուհետեւ իր երկու օգնականների՝ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ անձամբ այցելել Սամոսատ, հույն գեղագիր Հռոփանոսի օգնությամբ վերջնականորեն ձեւավորել1. Ներա, (անձնական դերանվան երրորդ դեմքի իգական սեռի ձեւ, որ ստեղծեցին արեւմտահայ մտավորականները և որոշ ժամանակ գործածեցին (այժմ հանված Է գործածությունից)։ հայկական նշանագրերը։ Այստեղ էլ կատարվել է հայերեն առաջին թարգմանությունը Աստվածաշնչի Սողոմոնի առակների գրքից, որն սկսվում է «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» տողերով։ V–XII դդ. Սամոսատը դարձել է բազմաթիվ աղանդների կենտրոն։ Աղանդավորներն այստեղից մուտք են գործել Հայաստան և տարածել իրենց գաղափարները։ V–VI դդ. Ս. հայտնի էր հատկապես մարկիոնական և մանիքեական համայնքներով։ Սամոսատ քաղաքից էին պավլիկյանների առաջին աղանդապետ համարվող Կալինիկեի որդի Պողոս Սամոսատցին (VII դ. սկիզբ), նրա եղբայր Հովհաննեսը։ IX դ. կեսին Տեվրիկի (Դիվրիգ) նման Սամոսատը դարձել է պավլիկյանների գլխավոր ռազմական հենակետը, որտեղից արաբների հետ միասին նրանք պայքարել են բյուզանդացիների դեմ։ Հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալին հիշատակում է XII դ. Սամոսատում բնակվող՝ արևորդիներ կոչված աղանդավորներին, որոնք որոշել էին հրաժարվել հերձվածի գաղափարներից և վերադառնալ Հայ եկեղեցու գիրկը։

Սելջուկյան արշավանքներից (XI դ.) հետո Սամոսատը աստիճանաμար կորցրել է իր երբեմնի նշանակությունը և վերածվել աննշան քաղաքի։ XII–XIV դդ. քաղաքին տիրել են խաչակիրները, բյուզանդացիները, Եգիպտոսի Այյուբյանները, մոնղոլները, թուրքմենական ցեղերը։ XV դ. Սամոսատը նվաճել է Օսմանյան կայսրությունը։ Մինչև Մեծ եղեռնը Սամոսատի բնակիչները հիմնականում եղել են հայեր։

Այժմ քաղաքը գտնվում է ջրամբարի տակ։

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամոսատ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 159
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: