Ռուստամ Մուրադով

Ռուստամ Ուսմանովիչ Մուրադով (ռուս.՝ Руста́м Усма́нович Мура́дов, մարտի 21, 1973(1973-03-21), Չինար, Ռուսաստան, Դերբենտսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական զորահրամանատար, գեներալ-լեյտենանտ (2020), Ռուսաստանի Դաշնության Հերոս, Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար։

Ռուստամ Մուրադով
մարտի 21, 1973(1973-03-21) (51 տարեկան) -
ԾննդավայրՉինար, Ռուսաստան, Դերբենտսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԶորատեսակՌուսաստանի Դաշնության ցամաքային զորքեր
Կոչումգեներալ-մայոր և գեներալ-լեյտենանտ
Հրամանատարն էր2nd Guards Combined Arms Army?
Մարտեր/
պատերազմներ
Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում, Երկրորդ չեչենական պատերազմ, Առաջին չեչենական պատերազմ և Ռուս-ուկրաինական պատերազմ
ԿրթությունQazan Suvorov military school?
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1973 թվականի մարտի 21-ին Դաղստանի Հանրապետության Դերբենդի շրջանի Չինար գյուղում, ազգությամբ թաբասարան է[1]։ Հայրը եղել է Դաղստանի Ինքնավար Հանրապետության[2][3] Տաբասարանսկի շրջանի Խանակ գյուղից[4]։ 1966 թվականին Հարավային Դաղստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո հայրը ծնողների հետ տեղափոխվել է Չինար գյուղ, որտեղ էլ ամուսնացել է Ումիժատի հետ։ Ընտանիքում եղել են երեք որդի։ Ռուստամը սովորել է Չինար գյուղի միջնակարգ դպրոցում։

Եղել է Կազանի սուվորովյան ռազմական ուսումնարանի շրջանավարտ, զինվորական ծառայության մեջ է 1990 թվականից։ 1995 թվականին գերազանցությամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը և ՌԴ զինված ուժերի համազորային ակադեմիան[5][6][7]։

Եղել է հետախուզական վաշտի հրամանատար (1996), 242-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի հրամանատար (2008-2009), 17-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադի հրամանատար (2009), Արևելյան ռազմական օկրուգի 36-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադի հրամանատար (2009-2012)։

2012 թվականին Ռուստամ Մուրադովին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ 2012-2013 թվականներին եղել է Լիսիչանսկի շրջանի ուսումնական կենտրոնի ղեկավար[8]։

2013-2015 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ունկնդիր։

2015-2017 թվականներին զբաղեցրել է 41-րդ բանակային շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ 2016 թվականին եղել է Դոնբասում կրակի դադարեցման վերահսկման ռուս-ուկրաինական համատեղ կենտրոնում Ռուսաստանի ներկայացուցիչը։ 2016 թվականի մարտին ռուսական ՌԻԱ Նովոստի միջազգային տեղեկատվության գործակալությունը հայտնել է, որ Դոնբասի Յասինովատայա քաղաքի մոտակայքում այդ ընթացքում գեներալ-մայոր Ռուստամ Մուրադովը 20 րոպե շարունակ հայտնվել է նռնականետերի, զենիթային համակարգերի և խոշոր տրամաչափի գնդացիրների կրակի տակ և միայն հրաշքով է ողջ մնացել[9]։

2017 թվականին Սիրիայում եղել է ռազմական խորհրդական, Դեր Զորում ղեկավարել է ռուսական զորքերը[9]։ Նույն թվականի դեկտեմբերի 28-ին Սիրիայում կատարած ռազմական գործողությունների համար Վլադիմիր Պուտինի կողմից արժանացել է Ռուսաստանի հերոսի կոչման[9][10]։

2017 թվականի դեկտեմբերից մինչև 2018 թվականի դեկտեմբերը զբաբեցրել է Կենտրոնական ռազմական օկրուգի 2-րդ գվարդիական բանակի հրամանատարի պաշտոնը, որից հետո նշանակվել է Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ։

Ռուսաստանի նախագահի 2020 թվականի փետրվարի 20-ի հրամանագրով Մուրադովին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում[11]։

2020 թվականի նոյեմբերին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար[12][13]։

Ամուսնացած է, ունի երկու դուստր և երկու որդի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. LLC, VIP Studio. «Արցախի նախագահն ընդունել է ռուսական խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովին». arevelk.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. «Мурадов Рустам Усманович». Кавказский узел (ռուսերեն). 2020 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
  3. «Генерал Рустам Мурадов: «Героями не рождаются…»». Табасарандин нурар (ռուսերեն). 2019 թ․ հուլիսի 17. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. «Командующий миротворцами в Карабахе раскрыл свою национальность». «ՌԻԱ Նովոստի» (ռուսերեն). 2020 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 22-ին. «Что касается моей национальности, если это так всем интересно, я родился в Республике Дагестан, являюсь по национальности табасаранцем»
  5. Вадим Иванов (2019 թ․ հունվարի 12). «Герой России Рустам Мурадов назначен заместителем командующего войсками ЮВО». Телеканал «Звезда» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
  6. Ахмед Дагиев (2020 թ․ օգոստոսի 11). «Советы генерал-лейтенанта. Рустам Мурадов - о неудачниках и лентяях». dag.aif.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
  7. «Генералы-выпускники ЛенВОКУ имени С. М. Кирова». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
  8. учебный центр ЦВО возглавил генерал Рустам Мурадов(չաշխատող հղում)
  9. 9,0 9,1 9,2 «Ռուստամ Մուրադով․ ինչ է հայտնի Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարի մասին». Hetq.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
  10. «Путин вручает в Кремле госнаграды военнослужащим, которые служили в Сирии». РИА Новости (ռուսերեն). 20171228T1033. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
  11. «Дагестанцу Рустаму Мурадову присвоено звание генерал-лейтенанта». Информационный портал РИА "Дагестан". Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
  12. Группировку российских миротворцев в Карабахе возглавил генерал Мурадов
  13. Генерал Рустам Мурадов назначен командующим миротворцами в Карабахе

Գրականություն խմբագրել

  • Назначения в Вооружённых Силах. Генерал-майор Мурадов Рустам Усманович. // Российское военное обозрение. 2018. № 1 (165). — С.70.
  • Назначения в Вооружённых Силах. Генерал-майор Мурадов Рустам Усманович. // Российское военное обозрение. 2018. № 12 (176). — С.70.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուստամ Մուրադով» հոդվածին։