Ռուզաննա Վարդանյան

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուզաննա Տիգրանի Վարդանյան (մայիսի 27, 1898(1898-05-27), Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 9, 1957(1957-12-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945)։

Ռուզաննա Վարդանյան
Ծնվել էմայիսի 27, 1898(1898-05-27)
ԾննդավայրՇամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 9, 1957(1957-12-09) (59 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Խաչատուր Եսայան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Բեմադրիչ, դերասան Վավիկ Վարդանյանի քույրը, գեղանկարիչ Խաչատուր Եսայանի կինը։

Կենսագրություն խմբագրել

Ռուզաննա Վարդանյանը ծնվել է Շամախիում, մեծացել է Դերբենտ քաղաքում։ 1915 թվականին ավարտել է տեղի ռուսական գիմնազիան և դարձել ռուսերեն լեզվի ու գրականության ուսուցչուհի[1]։ Այնուհետև երկու տարի ընտանիքով ապրել են Աստրախանում, ապա՝ Ստավրոպոլում։

Ռուզաննան տեսել է Սիրանույշի և Աբելյանի խաղը, որ մնացել է հիշողության մեջ։ Սակայն թատրոնի հանդեպ սերը նրա մեջ արթնացրել է նրա եղբայր Վավիկ (Անուշավան) Վարդանյանը։ Ստավրոպոլում նա կազմակերպում է սիրողական ներկայացումներ։ Կրտսեր եղբայրը շատ ջանք է թափում քրոջը ներկայացումների մեջ ներգրավելու համար։ Դա հաջողվում է դժվարությամբ, և Ռուզաննա Վարդանյանը դառնում է այդ ներկայացումների մասնակիցը։ Սիրողական խմբում նրա առաջին ելույթը կայացել է 1921 թ.։ Այստեղ նա խաղացել է մի շարք առաջնակարգ դերեր, ինչպես Զեյնաբի «Դավաճանություն» և Մեդեայի դերերը։ Լավ դերեր խաղալու հնարավորությունը դերասանուհու մեջ զարգացնում են բնատուր տվյալները և արթնացնում այնպիսի սեր դեպի թատրոնը, որ երբ Վավիկ Վարդանյանը մեկնում է Մոսկվա՝ հայկական դրամատիկական ստուդիայում ուսանելու, նա է ղեկավարում խումբը։ Մինչև 1927 թ., վեց տարի նա լինում է թատերախմբի առաջին դերասանուհին։

1927 թ. դերասանուհին հրավիրվում է Երևանի Առաջին պետթատրոն։ Նորեկ դերասանուհու տվյալները գնահատում են Մարգարիտի դերակատարությամբ։

Դերասանուհին նաև ասմունքող է եղել։ Մահացել է 1957 թ. Սունդուկյանի անվան թատրոնի բեմի վրա Ավետիք Իսահակյանի «Բինգյոլ» բանաստեղծությունն արտասանելիս, երբ նշվել է դերասանուհի Սիրանույշի ծննդյան 100-ամյակը[2]։

Դերերը թատրոնում խմբագրել

ՏարիՀեղինակՆերկայացումԴեր
1929Ալեքսանդր ՕստրովսկիԱրդյունավետ պաշտոնՊոլինա
1933Պիեռ ԲոմարշեՖիգարոյի ամուսնությունըՌոզինա
1933Մաքսիմ ԳորկիԵգոր Բուլիչովը և ուրիշներՇուրկա
1935Ալեքսանդր ԿոռնեյչուկՊլատոն ԿրեչետԼիդա
1936Ալեքսանդր ՇիրվանզադեՆամուսՍուսաննա
1939Ալեքսանդր ՇիրվանզադեՊատվի համարՄարգարիտա
1937Պերճ ՊռոշյանՀացի խնդիրՀերիքնազ
1937Արմեն ԳուլակյանԱրշալույսինԱրեգա
1937Ալեքսանդր ՊուշկինՔարե հյուրըԴոննա Աննա
1938Յոհան Ֆրիդրիխ ՇիլլերՍեր և խարդավանքԼուիզա
1940Ուիլյամ ՇեքսպիրՕթելլոԴեզդեմոնա
1942Ուիլյամ ՇեքսպիրՀամլետՕֆելյա
1946Ալեքսանդր ՕստրովսկիԱնօժիտըԼարիսա
1949Նիկոլայ ՎիրտաԴատապարտվածների դավադրությունըՀաննա Լիխտա
1951Անտոն ՉեխովԲալենու այգինՌանևսկայա
1957Գուրգեն ԲորյանՆույն հարկի տակԱրուս

Գրականություն Ռուզաննա Վարդանյանի մասին խմբագրել

  • Ժ. Հակոբյան, Ռուզաննա Վարդանյան, 1957 թ.
  • Գրական դիրքերում, 1928 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Розалия Варданян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  2. Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967 թ.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 321