Ռուբցովսկ, քաղաք (1927-ից), Ռուսաստանի Ալթայի երկրամասի Ռուբցովսկի շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Ալեյ գետի ափին։ Բնակչությունը՝ 139 565 մարդ (հունվարի 1, 2021)։ Կա երկաթուղային կայարան։ Գյուղատնտ․ մեքենաշինության խոշոր կենտրոն է։ 1941 – 1945-ին Ռուբցովսկում կառուցվեցին Ալթայի տրակտորային և գյուղատնտ․ մեքենաշինության գործարանները։ Կա սննդի, թեթև և շինանյութերի արդյունաբերություն։ Ռուբցովսկում է Ալթայի պոլիտեխնիկական ինստիտուտի երեկոյան ֆակուլտետը։ Ունի մեքենաշինական տեխնիկում, սովխոզ–տեխնիկում, բժշկական, մանկավարժական և երաժշտ․ ուսումնարաններ, դրամատիկական թատրոն, հեռուստակենտրոն։

Բնակավայր
Ռուբցովսկ
Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1892[1] թ.
Առաջին հիշատակում1886
Մակերես84 կմ²
ԲԾՄ215 մետր
Բնակչություն139 565 մարդ (հունվարի 1, 2021)
Ժամային գոտիOMST?[2], KRAT?[2] և UTC+7
Հեռախոսային կոդ38557
Փոստային դասիչ658200
Պաշտոնական կայքrubtsovsk.org
Ռուբցովսկ (Ռուսաստան)##
Ռուբցովսկ (Ռուսաստան)

Բնակչություն խմբագրել

ՏարիԲնակչություն
2016145 333 մարդ
2017145 333 մարդ[3]
2018144 128 մարդ[4]
2019142 551 մարդ[5]
2021139 565 մարդ


Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբցովսկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 12