Ռիտուքսիմաբ

քիմիական միացություն

Ռիտուքսիմաբ, բրենդային վաճառքային անուն Ռիտուքսան և այլն, դեղ, որը կիրառվում է որոշակի աուտոիմուն հիվանդությունների և քաղցկեղի որոշ տեսակների բուժման համար[1]։ Այն կիրառվում է ոչ-Հոջկինի լիմֆոմայի, քրոնիկական լիմֆոցիտային լեյկեմիայի, ռևմատոիդ արթրիտի, բազմանոթաբորբով գրանուլոմատոզի, իդիոպաթիկ թրոմբոցիտպակասորդային վարդացանի, հասարակ բշտախտի, միասթենիա գրավիսի և Էպշտեյն-Բար դրական լորձամաշկային խոցերի ժամանակ[1][2][3][4]։ Այն կիրառվում է դանդաղ ներերակային ներարկման ձևով[1]։

Ռիտուքսիմաբ
Դասակարգում
CAS համար174722-31-7
EINECS համար695-706-4
ЕС695-706-4
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հաճախ հանդիպող կողմնակի երևութներ, որոնք հիմնականում դիտվում են ներարկումից հետո առաջին 2 ժամվա ընթացքում ներառում են՝ ցան, քոր, ցածր ԶՃ և շնչարգելություն[1]։ Այլ ավելի ծանր կողմնակի երևույթներից են հեպատիտ Բ վարակակիրների մոտ վարակի վերակտիվացում, հարաճուն բազմաօջախային լեյկոէնցեֆալոպաթիա և տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ[1]։ Հայտնի չէ հղիության ընթացքում դեղի ընդունման դեպքում երեխայի վրա ազդեցությունը[1]։

Ռիտուքսիմաբը քիմերային մոնոկլոնալ հակամարմին է CD20 սպիտակուցի նկատմամբ, որը հայտնաբերվում է իմուն համակարգի B բջիջների մակերեսին[5]։ Այն կապվելով սպիտակուցի հետ, բերում է բջջի մահվան[1]։

Ռիտուքսիմաբի օգտագործումը բուժման նպատակով հաստատվել է 1997թ-ին[5]։ Այն ներառված է Առողջապահական համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցուցակում, որոնք ամենաարդյունավետ ու անվտանգ դեղերն են համարվում[6]։ 2014թ․ դրությամբ զարգացող երկրներում դեղի 100 մգ արժեքը կազմում էր $148–496[7]։ 2015թ-ին Միացյալ թագավորությունում նույն քանակությամբ դեղի արժեքը NHS-ի համար արժեր £182[8]։ ԱՄՆ-ում ռևմատոիդ արթրիտի ստանդարտ բուժման (1,000 մգ ներերակային ներարկմում, 2 շաբաթվա ընթացքում) միջին արժեքը 2014թ-ին կազմում էր ամսական $14,100 ($705 յուրաքանչյուր 100 մգ-ի համար)[9], բայց 2016-ին արտոնագրի վերջնաժամկետն ավարտվեց[10]։ Այժմ առկա են դեղի բազմաթիվ կենսանմանակներ[10]։

Բժշկական ցուցումներ խմբագրել

Ռիտուքսիմաբը ոչնչացնում է և՛ նորմալ, և՛ չարորակ B բջիջներին, որոնք իրենց մակերեսին ունեն CD20 մարկերը, հետևաբար օգտագործվում են այնպիսի հիվանդությունների բուժման համար, որոնց ժամանակ առկա են շատ մեծ քանակությամբ, գերակտիվ կամ դիսֆունկցիոնալ B բջիջներ։

Արյունաբանական քաղցկեղներ խմբագրել

Ռիտուքսիմաբը օգտագործվում է արյան սպիտակ բջիջների քաղցկեղների բուժման համար, ինչպիսիք են լեյկեմիաները և լիմֆոմաները, ներառյալ ոչ-Հոջկինի լիմֆոման և Հոջկինի լիմֆոմայի լիմֆոցիտ գերակշռող ենթատիպը[11]

Աուտոիմուն հիվանդություններ խմբագրել

Երեք ռանդոմիզացված հսկիչ հետազոտությունների արդյունքում ռիտուքիմաբը համարվեց արդյունավետ դեղամիջոց ռևմատոիդ արթրիտի բուժման համար և, այժմ, հաջողությամբ կիրառվում է ռևմատոիդ արթրիտի դեղորայքակայուն ձևի բուժման մեջ[12]։ ԱՄՆ-ում այն հաստատվել է սննդի և դեղերի վերահսկման կազմակերպության կողմից մեթոտրեքսատի հետ համակցված բուժման ձևով միջին կամ բարձր ակտիվության ռևմատոիդ արթրիտի նշանների և ախտանշանների նվազեցման համար մեծահասակների մոտ, ովքեր չեն ունեցել բավարար արդյունք մեկ կամ ավելի հակա-ՈւՆԳ-ալֆա դեղերով բուժման ժամանակ։ Եվրոպայում արտոնագրումը ավելի խստացված է․ այն արտոնագրված է մեթոտրեքսատի հետ համակցված ձևով բարձր ակտիվության ռևմատոիդ արթրիտի բուժման համար, եթե մեկ կամ ավելի հակա-ՈւՆԳ-ալֆա դեղերով բուժումը անարդյունավետ է եղել[13]։

Կան տվյալներ վերջինիս արդյունավետության, բայց ոչ անվտանգության մասին, տարբեր աուտոիմուն հիվանդությունների բուժման համար, և այն լայնորեն օգտագործվում է այնպիսի հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են՝ ցրված սկլերոզի բարդ ձևերը, համակարգային կարմիր գայլախտը, քրոնիկական բորբոքային դեմիելինիզացնող պոլինեյրոպաթիան և աուտոիմուն սակավարյունությունները[14]։ Ամենավտանգավոր, սակայն ամենահազվադեպ կողմնակի երևույթը հարաճուն բազմաօջախային լեյկոէնցեֆալոպաթիան է, որը հաճախ մահացու է․ համենայն դեպս շատ քիչ դեպքեր են նկարագրված աուտոիմուն հիվանդությունների ժամանակ վերջինիս առաջացման[14][15]։

Այլ աուտոիմուն հիվանդություններից ռիտուքսիմաբով բուժվում են աուտոիմուն հեմոլիտիկ սակավարյունությունը, մաքուր կարմիր բջջային ապլազիան, թրոմբոտիկ թրոմբոցիտպակասորդային վարդացանը[16], իդիոպաթիկ թրոմբոցիտպակասորդային վարդացանը[17][18], Էվանսի համախտանիշը[19], անոթաբորբերը (օրինակ՝ բազմանոթաբորբով գրանուլոմատոզը), մաշկի բշտային հիվանդությունները (օրինակ՝ բշտախտը, պեմֆիգոիդը․ բշտախտի 85% դեպքերում արագ վերականգնումով, 2006թ-ի հետազոտության համաձայն)[20], շաքարային դիաբետ տիպ 1, Շյոգրենի համախտանիշը, հակա-NMDA-ընկալչային էնցեֆալիտը, Դեվիկի հիվանդությունը[21], Գրեյվսի օֆթալմոպաթիան[22], աուտոիմուն պանկրեատիտը[23], օպսոկլոնուս միոկլոնուս համախտանիշը[24] և IgG4-կախյալ հիվանդությունը[25]։ Կան որոշ փաստեր այս դեղի անարդյունավետության մասին IgA-կախյալ աուտոիմուն հիվանդությունների բուժման հարցում[26]։

Օրգանների փոխպատվաստում խմբագրել

Ռիտուքսիմաբը լայնորեն օգտագործվում է երիկամի փոխպատվաստումով հիվանդների կողմից։ Այս դեղամիջոցը կարող է ունենալ որոշակի արդյունավետություն անհամատեղելի արյան փոխներարկում ստացող հիվանդների մոտ։ Այն կիրառվում է նաև որպես խթանիչ բուժում խիստ սենսիբիլիզացված հիվանդների մոտ, ովքեր պատրաստվում են երիկամի փոխպատվաստման։

Կողմնակի երևույթներ խմբագրել

Ծանր կողմնակի երևույթներ, որոնք կարող են բերել մահվան և հաշմանդամության, ներառում են[27]

Համակարգային կարմիր գայլախտով 2 հիվանդներ ռիտուքսիմաբով բուժումից հետո մահացել են հարաճուն բազմաօջախային լեյկոէնցեֆալոպաթիայի պատճառով։ Վերջինս առաջանում է JC վիրուսի ակտիվացումից, որը գլխուղեղի հաճախ հանդիպող, բայց սովորաբար գաղտնի վարակ է։ JC վիրուսի վերակտիվացումը հիմնականում բերում է մահվան կամ գլխուղեղի ծանր վնասման[31]։

Առնվազն մեկ ռևմատոիդ արթրիտով հիվանդի մոտ ռիտուքսիմաբով բուժման արդյունքում առաջացել է ՀԲԼ[32]։

Ռիտուքսիմաբը կարող է լինել կոֆակտոր քրոնիկական հեպատիտ Ե վարակի դեպքում՝ լիմֆոմայով հիվանդի մոտ։ Հեպատիտ Ե-ն սովորաբար սուր վարակ է, իսկ եթե այն ուղեկցվում է լիմֆոմայով և հիվանդը միաժամանակ ստանում է ռիտուքսիմաբ, հիվանդի իմուն պատասխանը վիրուսի նկատմամբ կարող է թուլանալ[33]։

Ազդեցության մեխանիզմ խմբագրել

Ռիտուքսիմաբը ազդեցության մեխանիզմները․ երեք հիմնական անկախ մեխանիզմներն են (1) հակամարմին կախյալ բջջային բջջոտոքսիկություն (ՀԿԲՏ), (2) կոմպլեմենտ միջնորդված բջջատոքսիկություն (ԿՄԲՏ), և (3) ապոպտոզ; առանձնացված մասում երևում է CD20-ի սխեմատիկ կառուցվածքը և ռիտուքսիմաբը[34]։
Ռիտուքսիմաբը կապվում է CD20-ին։ CD20 սպիտակուցները ցցված են բջջաթաղանթի արտաքին մակերեսին, և ռիտուքսիմաբը՝ Y-աձև հակամարմին է կապված CD20 սպիտակուցին։

Հակամարմինը կապվում է բջջի մակերեսային սպիտակուց CD20-ին։ CD20 լայնորեն էքսպրեսվում է B բջիջների մակերեսին, սկսած վաղ նախա-B բջիջներից մինչև նրանց տարբերակման վերջին փուլերը, բացառությամբ ամենավերջին ձև պլազմատիկ բջիջները։ CD20 չի կորում, կարգավորվում կամ անցնում բջջի մեջ։ Չնայած վերջինիս ֆունկցիան անհայտ է, այն կարող է դեր ունենալ թաղանթով Ca2+-ի ներթափանցման մեջ, ապահովելով ներբջջային Ca2+-ի մակարդակը և թողարկելով B բջիջների ակտիվացումը։

Ռիտուքսիմաբը հակում ունի կապվելու B բջիջների կոնկրետ հատվածի, որտեղ CD20-ներն են, նմանվելով գլխարկի և ծածկելով բջջի մակերեսը։ Այդ «գլխարկի» առկայությունը փոխում է NK բջիջների արդյունավետությունը B բջիջներին վերացման գործում։ Երբ NK բջիջը ամրանում է գլխարկին, նրա արդյունավետությունը B բջիջների ոչնչացման գործում աճում է 80%-ով։ Դրան հակառակ, երբ B բջիջը ունի այդ ասիմետրիկ սպիտակուցի պակաս, այն ոչնչացվում է 40% դեպքերում[35][36]։

Հայտնաբերված են հետևյալ էֆեկտները[37]

  • Ռիտուքսիմաբի Fc հատվածը նպաստում է հակամարմին կախյալ բջջային տոքսիկությանը և կոմպլեմենտ կախյալ բջջատոքսիկությանը
  • Ռիտուքսիմաբը ունի ընդհանուր կարգավորիչ ազդեցություն բջջային ցիկլի վրա
  • Այն բարձրացնում է MHC II և ադհեզիայի մոլեկուլներ LFA-1 և LFA-3 մակարդակը (լիմֆոցիտի ֆունկցիա-ասոցացված հակածին)
  • Խթանում է CD23-ի անհետացումը
  • Նվազեցնում է B բջջային ընկալչի քանակը
  • Առաջացնում է CD20+ բջիջների ապոպտոզը

Այս ազդեցությունների արդյունքում ունենում են B բջիջների վերացում (ներառյալ նրանց քաղցկեղային ձևերը) բերելով առողջ B բջիջների նոր պոպուլյացիայի ձևավորման լիմֆոիդ ցողունային բջիջներից։

Ռիտուքսիմաբը կապվում է CD20 սպիտակուցի 170-173 և 182-185 ամինաթթուներին, որոնք ֆիզիկապես մոտ են իրար 167 և 183 ամինաթթուների միջև առկա երկսուլֆիդային կապերի շնորհիվ[38]։

Պատմություն խմբագրել

Ռիտուքսիմաբը հայտնաբերվել է գիտնական Նաբիլ Հաննայի և նրա աշխատակիցների կողմից IDEC դեղագործական կազմակերպությունում IDEC-C2B8 անվան տակ։ Դեղի արտոնագիրը տրամադրվել է 1998-ին և վերջացել 2015թ-ին[39]։

Կլինիկական հետազոտություններում իր արդյունավետության և անվտանգության շնորհիվ[40], ռիտուքսիմաբը 1997թ-ին հաստատվեց սննդի և դեղերի վերահսկման կազմակերպության կողմից B բջջային ոչ-Հոջկինյան լիմֆոմաների՝ այլ քիմիոթերապիաների նկատմամբ կայուն ձևերի բուժման համար[41]։ Ռիտուքսիմաբը CHOP սխեմայի հետ միասին ավելի արդյունավետ է, քան CHOP սխեման առանձին տարածուն մեծ B բջջային լիմֆոմայի և շատ այլ B բջջային լիմֆոմաների բուժման մեջ[42]։ 2010թ-ին Եվրոպական կոմիսիան հաստատեց դեղի օգտագործումը, որպես օժանդակ բուժում ֆոլիկուլյար լիմֆոմայի սկզբնական թերապիայի հետ միասին[43]։

Ներկայումս ռիտուքսիմաբը վաճառվում է ԱՄՆ-ում Բիոգենի և Գենենթեքի, Կանադայում և եվրոպայում՝ Հոֆֆման-Լա Ռոշ-ի, Չուգաի կազմակերպության, Ճապոնիայում՝ Զենյակու Կոգյոի և Իրանում՝ ԱրյոԳենի կողմից։

Այն ներառված է ԱՀԿ-ի անփոխարինելի դեղերի ցանկում, ամենակարևոր դեղերի ցանկը, որոնք առողջապահական համակարգի հիմքն են[44]։

2014թ-ին Գենենթեքը վերադասակարգեց ռիտուքսանը, որպես հատուկ խմբի դեղ, խումբ, որտեղ դեղերը հասանելի են միայն ԱՄՆ-ի հատուկ կազմակերպություններին[45]։ Այս պարագայում զանգվածային վաճառքի ընկերությունների կողմից զեղչերը և զիջումները այլևս հնարավոր չէին և հիվանդանոցներն ավելի թանկ էին վճարելու[45]։

Սկզբում այն հասանելի էր միայն ներերակային ներարկման համար (մոտ 2,5 ժամվա ընթացքում), բայց 2016թ-ին եվրոպայում ստեղծեցին հնարավորություն նաև ենթամաշկային ներարկման համար, ՔԼԼ բուժման պարագայում[46]։

Դեղի արտոնագրերի վերջնաժամկետը Եվրոպայում լրացավ 2013թ-ի փետրվարին, իսկ ԱՄՆ-ում՝ 2016թ-ի սեպտեմբերին[47]։ 2018թ-ի նոյեմբերին Հնդկաստանում, Եվրոմիությունում, Շվեյցարիայում, Ճապոնիայում և Ավստրալիայում հաստատվեցին դեղի մի քանի կենսանմանակներ[47][48]։

Հետազոտություններ խմբագրել

Քրոնիկական հոգնածության համախտանիշ խմբագրել

Ռիտուքսիմաբի այս ազդեցությունը հայտնաբերվել է երկու նորվեգացի բժիշկների կողմից, ովքեր ռիտուքսիմաբով բուժում էին քաղցկեղով հիվանդների, ովքեր լրացուցիչ ունեին նաև քրոնիկական հոգնածության համախտանիշ, և արդյունքում այն նույնպես բարելավվեց[49]։ 2017թ-ին այս ազդեցությունը հայտնաբերվեց նաև որոշ փոքր և մեծ հետազոտություններում․ 2017թ-ի դրությամբ հայտնի չէր, արդյոք այսպիսի բուժումը այնքան օգտակար է, որ հաշվի չառնվեն ռիտուքսիմաբի կողմնակի երևույթները քրոնիկական հոգնածության համախտանիշի բուժման հարցում[49]։

Ինտրատեկալ խմբագրել

ԿՆՀ-ի հիվանդությունների համար, ռիտուքսիմաբը կարող է կիրառվել ինտրատեկալ (գոտկային պունկցիայի միջոցով դեղի ներարկում ողնուղեղային խողովակ կամ ենթաոստայնենային տարածություն) ներարկման ձևով, և այս մեթոդը հետազոտությունների փուլում է[50]։

Այլ հակա-CD20 մոնոկլոնալ հակամարմիններ խմբագրել

Ռիտուքսիմաբի կիրառման արդյունավետությունը և անվտանգությունը պատճառ հանդիսացավ այլ, նոր հակա-CD20 հակամարմինների արտադրությանը․

  • Օկրելիզումաբ, մարդկայնացված (90%-95% մարդկային) B բջիջ վերացնող միջոց
  • Օֆատումումաբ (ՀուՄաքս-CD20) լրիվ մարդկային B բջիջ վերացնող միջոց[51]
  • Երրորդ սերնդի հակա-CD20 դեղեր, ինչպես օրինակ՝ օբինուտուզումաբը, որոնք ունեն գլիկոզիլացված Fc հատված[52], որով կապվում են Fc գամմա ընկալիչներին, ինչը ուժեղացնում է հակամարմին կախյալ բջջային տոքսիկությունը[53]։ Մոնոկլոնալ հակամարմնի ՀԿԲՏ առաջացնելու հատկությունը առավելություն է ստանում այն փաստի նկատմամբ, որ Fc գլիկանը կարգավորում է հակամարմնի խնամակցությունը Fc ընկալիչների նկատմամբ[54]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Rituximab». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. Tandan, Rup; Hehir, Michael K.; Waheed, Waqar; Howard, Diantha B. (2017 թ․ օգոստոս). «Rituximab treatment of myasthenia gravis: A systematic review». Muscle & Nerve. 56 (2): 185–196. doi:10.1002/mus.25597. ISSN 1097-4598. PMID 28164324.
  3. Singer, O; McCune, WJ (2017 թ․ մայիս). «Update on maintenance therapy for granulomatosis with polyangiitis and microscopic polyangiitis». Current Opinion in Rheumatology. 29 (3): 248–253. doi:10.1097/BOR.0000000000000382. PMID 28306595.
  4. Dojcinov SD, Fend F, Quintanilla-Martinez L (2018 թ․ մարտ). «EBV-Positive Lymphoproliferations of B- T- and NK-Cell Derivation in Non-Immunocompromised Hosts». Pathogens (Basel, Switzerland). 7 (1): 28. doi:10.3390/pathogens7010028. PMC 5874754. PMID 29518976.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  5. 5,0 5,1 Bosch, Xavier; Ramos-Casals, Manuel; Khamashta, Munther A. (2013). Drugs Targeting B-Cells in Autoimmune Diseases (անգլերեն). Springer Science & Business Media. էջեր 1–4. ISBN 9783034807067. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. 2015 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. «Rituximab». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  8. British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 638. ISBN 9780857111562.
  9. «Drugs for Rheumatoid Arthritis». The Medical Letter. 56 (1458): 127–32. 2014 թ․ դեկտեմբերի 22. {{cite journal}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  10. 10,0 10,1 «Rituximab Biosimilars Shown to Be Safe and Effective». www.medscape.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  11. Saini KS, Azim HA Jr, Cocorocchio E, Vanazzi A, Saini ML, Raviele PR, Pruneri G, Peccatori FA (2011). «Rituximab in Hodgkin lymphoma: Is the target always a hit?». Cancer Treat Rev. 37 (5): 385–90. doi:10.1016/j.ctrv.2010.11.005. PMID 21183282.
  12. Edwards J, Szczepanski L, Szechinski J, Filipowicz-Sosnowska A, Emery P, Close D, Stevens R, Shaw T (2004). «Efficacy of B-cell-targeted therapy with rituximab in patients with rheumatoid arthritis» (PDF). N Engl J Med. 350 (25): 2572–81. doi:10.1056/NEJMoa032534. PMID 15201414.
  13. Tak PP, Kalden JR (2011). «Advances in rheumatology: new targeted therapeutics». Arthritis Research & Therapy. 13 (Suppl 1): S5. doi:10.1186/1478-6354-13-S1-S5. PMC 3123966. PMID 21624184.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  14. 14,0 14,1 Paul, Marla (2009 թ․ մայիսի 20). «Popular Cancer Drug Linked to Often Fatal 'Brain Eating' Virus». Northwestern University News and Information. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 22-ին.
  15. «Press Announcements». Journal of Polymer Science B Polymer Physics. 8 (10): 1845. 1970. Bibcode:1970JPoSB...8.1845.. doi:10.1002/pol.1970.160081020. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
  16. Froissart A, Veyradier A, Hié M, Benhamou Y, Coppo P (2015 թ․ օգոստոս). «Rituximab in autoimmune thrombotic thrombocytopenic purpura: A success story». Eur J Intern Med. 26 (9): 659–65. doi:10.1016/j.ejim.2015.07.021. PMID 26293834.
  17. Braendstrup P, Bjerrum OW, Nielsen OJ, և այլք: (2005 թ․ ապրիլ). «Rituximab chimeric anti-CD20 monoclonal antibody treatment for adult refractory idiopathic thrombocytopenic purpura». Am. J. Hematol. 78 (4): 275–80. doi:10.1002/ajh.20276. PMID 15795920.
  18. Patel V, Mihatov N, Cooper N, Stasi R, Cunningham-Rundles S, Bussel JB (2007). «Long-term responses seen with rituximab in patients with ITP» (PDF). Community Oncology. 4 (2): 107. doi:10.1016/s1548-5315(11)70061-4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  19. Shanafelt TD, Madueme HL, Wold RC, Tefferi A (2003). «Rituximab for Immune Cytopenia in Adults: Idiopathic Thrombocytopenic Purpura, Autoimmune Hemolytic Anemia, and Evans Syndrome» (PDF). Mayo Clinic Proceedings. 78 (11): 1340–1346. doi:10.4065/78.11.1340. PMID 14601692. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ մարտի 13-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  20. A. Razzaque Ahmed, M.D.; Zachary Spigelman, M.D.; Lisa A. Cavacini, Ph.D.; Marshall R. Posner, M.D. (2006 թ․ հոկտեմբերի 26). «Treatment of Pemphigus Vulgaris with Rituximab and Intravenous Immune Globulin». N Engl J Med. 355 (17): 1772–1779. doi:10.1056/nejmoa062930. PMID 17065638.
  21. Jacob A, Weinshenker BG, Violich I, McLinskey N, Krupp L, Fox RJ, Wingerchuk DM, Boggild M, Constantinescu CS, Miller A, De Angelis T, Matiello M, Cree BA (2008). «Treatment of neuromyelitis optica with rituximab: retrospective analysis of 25 patients». Arch Neurol. 65 (11): 1443–1448. doi:10.1001/archneur.65.11.noc80069. PMID 18779415. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 4-ին.
  22. «Rituximab Treatment of Patients with Severe, Corticosteroid-Resistant Thyroid-Associated Ophthalmopathy». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 19-ին.
  23. «Immunomodulators and Rituximab in the Management of Autoimmune Pancreatitis». doi:10.3998/panc.2013.20. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  24. Pranzatelli, M. R. (2004). «Immunologic and Clinical Responses to Rituximab in a Child with Opsoclonus-Myoclonus Syndrome». Pediatrics. 115 (1): e115–9. doi:10.1542/peds.2004-0845. PMID 15601813.
  25. Khosroshahi, A.; Wallace, Z. S.; Crowe, J. L.; Akamizu, T.; Azumi, A.; Carruthers, M. N.; Chari, S. T.; Della-Torre, E.; Frulloni, L.; Goto, H.; Hart, P. A.; Kamisawa, T.; Kawa, S.; Kawano, M.; Kim, M. H.; Kodama, Y.; Kubota, K.; Lerch, M. M.; Löhr, M.; Masaki, Y.; Matsui, S.; Mimori, T.; Nakamura, S.; Nakazawa, T.; Ohara, H.; Okazaki, K.; Ryu, J.H.; Saeki, T.; Schleinitz, N.; և այլք: (2015). «International Consensus Guidance Statement on the Management and Treatment of IgG4-Related Disease». Arthritis & Rheumatology. 67 (7): 1688–1699. doi:10.1002/art.39132. PMID 25809420.
  26. He Y, Shimoda M, Ono Y, Villalobos IB, Mitra A, Konia T, Grando SA, Zone JJ, Maverakis E (2015). «Persistence of Autoreactive IgA-Secreting B Cells Despite Multiple Immunosuppressive Medications Including Rituximab». JAMA Dermatol. 151 (6): 646–50. doi:10.1001/jamadermatol.2015.59. PMID 25901938.
  27. «Genentech: Products - Product Information - Immunology - Rituxan RA Full Prescribing Information». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 3-ին.
  28. Molloy, Eamonn S.; Calabrese, Leonard H. (2012). «Progressive multifocal leukoencephalopathy associated with immunosuppressive therapy in rheumatic diseases: Evolving role of biologic therapies». Arthritis & Rheumatism. 64 (9): 3043–3051. doi:10.1002/art.34468. PMID 22422012.
  29. Burton C, Kaczmarski R, Jan-Mohamed R (2003). «Interstitial pneumonitis related to rituximab therapy». N Engl J Med. 348 (26): 2690–1, discussion 2690–1. doi:10.1056/NEJM200306263482619. PMID 12826649.
  30. «Reports of Bowel Obstruction and Perforation with RITUXAN (rituximab)» (PDF). Roche Canada. 2006 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  31. «Rituximab (marketed as Rituxan) Information». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.
  32. «Rituximab, RA and PML» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 14-ին.
  33. Kriston, Levente (2009). «Challenges in Reporting Meta-analyses of Diagnostic Accuracy Studies». Annals of Internal Medicine. 150 (6): 430. doi:10.7326/0003-4819-150-6-200903170-00025.
  34. Seyfizadeh, Narges; Seyfizadeh, Nayer; Hasenkamp, J; Huerta-Yepez, S (2016). «A molecular perspective on rituximab: A monoclonal antibody for B cell non Hodgkin lymphoma and other affections». Crit Rev Oncol Hematol. 97: 275–290. doi:10.1016/j.critrevonc.2015.09.001. PMID 26443686.
  35. Rudnicka, D.; Oszmiana, A.; Finch, D. K.; Strickland, I.; Schofield, D. J.; Lowe, D. C.; Sleeman, M. A.; Davis, D. M. (2013). «Scientists discover why a specific cancer drug is so effective». Blood. 121 (23): 4694–4702. doi:10.1182/blood-2013-02-482570. PMID 23613524. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
  36. Rudnicka, D.; Oszmiana, A.; Finch, D. K.; Strickland, I.; Schofield, D. J.; Lowe, D. C.; Sleeman, M. A.; Davis, D. M. (2013). «Rituximab causes a polarization of B cells that augments its therapeutic function in NK-cell-mediated antibody-dependent cellular cytotoxicity». Blood. 121 (23): 4694–4702. doi:10.1182/blood-2013-02-482570. PMID 23613524.
  37. Shaw, T. (2003). «B cell therapy for rheumatoid arthritis: The rituximab (anti-CD20) experience». Annals of the Rheumatic Diseases. 62 (90002): 55ii–59. doi:10.1136/ard.62.suppl_2.ii55. PMC 1766758. PMID 14532151.
  38. Binder M, Otto F, Mertelsmann R, Veelken H, Trepel M. (2006). «The epitope recognized by rituximab». Blood. 108 (6): 1975–1978. doi:10.1182/blood-2006-04-014639. PMID 16705086.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  39. DrugBank DB00073 Արխիվացված 2014-01-05 Wayback Machine
  40. Maloney DG, Grillo-López AJ, White CA, և այլք: (1997 թ․ սեպտեմբեր). «IDEC-C2B8 (Rituximab) anti-CD20 monoclonal antibody therapy in patients with relapsed low-grade non-Hodgkin's lymphoma». Blood. 90 (6): 2188–95. PMID 9310469. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  41. Scott, Shane D. (1998). «Rituximab: A New Therapeutic Monoclonal Antibody for Non-Hodgkin's Lymphoma». Cancer Practice. 6 (3): 195–197. doi:10.1046/j.1523-5394.1998.006003195.x.
  42. Harrison's Principles of Internal Medicine, Longo et al. McGraw Hill Medical 2011 page 931
  43. «Roche Gets EC Nod for Follicular Lymphoma Maintenance Therapy». 2010 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.
  44. «www.who.int» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ մայիսի 13-ին.
  45. 45,0 45,1 Saporito, Bill (2014 թ․ հոկտեմբերի 27). «Hospitals Furious at Cancer-Drug Price Hikes». Time. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  46. «EU approves second indication for subcutaneous form of Roche's rituximab». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  47. 47,0 47,1 «Biosimilars of Rituximab» (բրիտանական անգլերեն). Generics and Biosimilars Initiative. 2017 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
  48. Lahiri, Diptendu; Osterman, Cynthia (2018 թ․ նոյեմբերի 2). «Novartis abandons effort for U.S. approval of biosimilar rituximab». Reuters. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
  49. 49,0 49,1 Castro-Marrero, Jesus; Sáez-Francàs, Naia; Santillo, Dafna; Alegre, Jose (2017). «Treatment and management of chronic fatigue syndrome/myalgic encephalomyelitis: All roads lead to Rome». British Journal of Pharmacology. 174 (5): 345–369. doi:10.1111/bph.13702. PMC 5301046. PMID 28052319.
  50. Bonnan, M; Ferrari, S; Bertandeau, E; Demasles, S; Krim, E; Miquel, M; Barroso, B (2014). «Intrathecal rituximab therapy in multiple sclerosis: review of evidence supporting the need for future trials». Current Drug Targets. 15 (13): 1205–14. PMID 25355180.
  51. «Genmab.com / HuMax-CD20 (ofatumumab)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 3-ին.
  52. «Fc-structure». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 3-ին.
  53. Eccles, SA (2001). «Monoclonal antibodies targeting cancer: 'magic bullets' or just the trigger?». Breast Cancer Research : BCR. 3 (2): 86–90. doi:10.1186/bcr276. PMC 138676. PMID 11250751.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  54. Maverakis E, Kim K, Shimoda M, Gershwin M, Patel F, Wilken R, Raychaudhuri S, Ruhaak LR, Lebrilla CB (2015). «Glycans in the immune system and The Altered Glycan Theory of Autoimmunity». J Autoimmun. 57 (6): 1–13. doi:10.1016/j.jaut.2014.12.002. PMC 4340844. PMID 25578468.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիտուքսիմաբ» հոդվածին։