Ռեսուրսներ (ֆր.՝  օժանդակ միջոց),մարդու կողմից օգտագործվող նյութական բարիքների և ծառայությունների ամբողջությունն է, որոնց միջոցով արտադրվում են անհրաժեշտ արդյունքները։ Դրամական միջոցներ, արժեքներ, պաշարներ, հնարավորություններ․ պետական բյուջեի եկամտի աղբյուրներ։ Տարբերում են տնտեսական և բնական ռեսուրսներ։

Տնտեսական ռեսուրսներ տնտեսական պոտենցիա չի հիմնական տարրերն են, որոնք արտադրողական ուժերի զարգացման յուրաքանչյուր աստիճանում հասարակությունը տնօրինում է արտադրական հարաբերությունների պատմականորեն որոշակի համակարգի շրջանակներում։

Տեսակներ խմբագրել

Լինում են նյութական, ֆինանսական և աշխատանքային։ Նյութական ռեսուրսներ արտադրության միջոցներն են, ընդգրկում են աշխատանքի միջոցներն ու առարկաները։ Աշխատանքի միջոցներից կարևոր են աշխատանքի գործիքները, որոնց արդյունավետությունն ու հզորությունը մեծապես բնորոշում են բնության ուժերը նյութական բարիքների արտադրությանը ենթարկելու աստիճանը։

Աշխատանքի գործիքների զարգացման մակարդակը տեխնիկական առաջընթացի, հենց աշխատուժի զարգացման առաջնակարգ ցուցանիշն Է։ Աշխատանքի առարկաները բաժանվում են աշխատանքով բնությունից առաջին անգամ անջատված ու արդյունքի վերածված նյութերի (օրինակ, ածուխ, հանքաքար

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։