Ռաս Մոհամեդ ազգային պարկ

Ռաս Մոհամեդ (հայտնի է նաև որպես Ռաս Մուհամեդ, Ռաս Մուհամադ, Ռաս Մոհամադ) (արաբ․՝ رأس محمد‎‎, թարգմանաբար՝ «Մոհամեդի հրվանդան») (անտիկ և բյուզանդական դարաշրջանում կոչվել է Պոսեյդոնի հրվանդան (հունարեն՝ ἄκρον Ποσειδήϊον), Եգիպտոսի առաջին ազգային պարկը, որը բացվել է 1989 թվականին[2]։

Ռաս Մոհամեդ ազգային պարկ
Տեսակազգային պարկ
Երկիր Եգիպտոս
ՎարչատարածքՀարավային Սինայ
Հիմնվել է1983
Մակերես850 կմ²[1]
ԲԾՄ14 մետր
Ռաս Մոհամեդ ազգային պարկը գտնվում է Եգիպտոսում
Ռաս Մոհամեդ ազգային պարկ

Պատմություն խմբագրել

Երբ Սինայի թերակղզին վերադարձվել է Եգիպտոսին, Ռաս Մուհամմադը հայտարարվել է ձկնորսությունից և մարդկային այլ գործողություններից պաշտպանված տարածք, քանի որ ձկնորսության որոշ մեթոդներ, ինչպիսիք են դինամիտի և դանակների օգտագործումը, նույնպես ազդել են կորալային խութերի և ձկների պոպուլյացիայի վրա։ 1983 թվականին Եգիպտոսի շրջակա միջավայրի հարցերի գործակալությունը (EEAA) տարածքը ծովային և ցամաքային վայրի բնության պաշտպանության նպատակով հայտարարել է ծովային արգելոց։ Պարկը ստեղծվել է նաև Շարմ Էլ Շեյխից և ափամերձ այլ քաղաքների տարածումից պաշտպանվելու համար[3]։ Անունը բառացիորեն նշանակում է «Մուհամեդի գլուխ», որտեղ «գլուխը» այս դեպքում նշանակում է «հրվանդան»։ Տեղաբնականերն ասում են, որ անվանումն առաջացել է այն պատճառով, որ տարածքում ժայռ կա, որի ուրվագիծը նման է մորուքավոր տղամարդու կիսադեմի[4]։

Արգելոցի նկարագրություն խմբագրել

Ալլահի դարպասը

Ռաս Մոհամեդ ազգային պարկը Եգիպտոսի տեսարժան վայրերից մեկն է։ Գտնվում է Սինայի թերակղզու հարավային հատվածում, Շարմ էլ Շեյխ քաղաքից 25 կիլոմետր հարավ-արևմուտք։ Տեղակայված է ափի ողջ երկայնքով։ Ազգային պարկը գտնվում է մի կողմից Սուեզի ծոցի (արևմուտքից), իսկ մյուս կողմից՝ Ակաբայի ծովածոցի միջև (արևելքից)։ Համարվում է ողջ Կարմիր ծովի ամենագեղատեսիլ վայրերից մեկը, իսկ դրա հարավային հատվածը մտնում է դայվինգի համար աշխարհի տասը լավագույն լողափերի շարքում։ Ազգային պարկի ընդհանուր տարածքը կազմում է 480 կմ², որից 345 կմ²-ն բաժին է հասնում ջրային մակերևույթին։ Տեղեկատվական կենտրոնը գտնվում է Մարսա-Գոզլանիի դիմաց։ Ազգային պարկի տարածքը ներառում է երկու կղզի. Տիրանը և Սանաֆիրը։

Այստեղ են գտնվում և այցելության համար հասանելի են տարբեր տեսակի երկրաբանական ապարներ։ Ազգային պարկում կան ավելի քան 1000 ձկնատեսակներ և աճում է կորալների ավելի քան 150 տեսակ։ Բացի այդ, Ռաս Մոհամեդը հարուստ է ցամաքային ֆաունայի ներկայացուցիչներով. աղվեսներ, գազելներ, սողուններ, չվող թռչուններ (սպիտակ արագիլներ)։ Մանգրային ծառերը թռչուններին տրամադրում են արժեքավոր հնարավորություն ձագեր ունենալու համար[5]։

Ազգային պարկի տարածքում կարելի է տեսնել բնական պայմաններում ծովի մակարդակի վրա բարձրացած կորալային խութեր, որոնց տարիքը հասնում է մինչև 2 միլիարդ դոլարի։ Այստեղ կան նաև երկրագնդի երկրաբանական ճեղքվածքներ, որոնք առաջացել են երկրաշարժերի հետևանքով։

Ռաս Մոհամեդ ազգային պարկում է գտնվում Աղի լիճը։ Դրա ջուրը երկու անգամ ավելի աղի է, քան ծովի ջուրը։ Պատճառը յուրօրինակ աղի աղբյուրներն են։ Ծովածոցի ջրի բաղադրությունը մոտ է Մեռյալ ծովի ջրի բաղադրությանը (Իսրայել) և բարենպաստ ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա։

Բնության ևս մեկ հրաշք է Ցանկությունների լիճը, որի ջրերը մասամբ աղազրկվել են աղբյուրների շնորհիվ, որոնք դուրս են գալիս հողի տակից։

Այցելություն խմբագրել

Կորալային խութերը Ռաս Մոհամեդ ազգային պարկում (2004 թվական)։

Ռաս Մոհամեդ ազգային պարկ կարելի է այցելել Շարմ էլ Շեյխից ինչպես կազմակերպված էքսկուրսիայի տարբերակով (ավտոբուսային կամ ծովային), այնպես էլ մասնավոր այցով, օրինակ, վարձու ավտոմեքենայով։ 2014 թվականի հունիսից ազգային պարկ կարելի է այցելել ինչպես Եգիպտոսի վիզայով, այնպես էլ «Սինայի կնիքով», ինչը պայմանավորված է նրանով, որ եգիպտական անցակետը տեղափոխվել է դեպի Ռաս Մոհամեդ արևմտյան շրջադարձից այն կողմ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20190829071334/http://www.eeaa.gov.eg/en-us/topics/nature/protectorates/protectoratesdescription.aspx
  2. «Рас-Мохаммед: как добраться, природные памятники, обитатели, маршруты». Тонкости туризма (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.
  3. Ibrahim, Fouad N. (2011). Egypt: An Economic Geography. I. B. Tauris & Company. էջ 194.
  4. admin (2021 թ․ մայիսի 6). «Ras Mohamed National Park». Sharm is Fantastic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 29-ին.
  5. «Национальный заповедник Рас-Мохаммед в Египте, фото и описание». planetofhotels.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաս Մոհամեդ ազգային պարկ» հոդվածին։