Ռազմական դրություն
Ռազմական դրություն, հատուկ իրավական կանոնակարգ երկրում կամ նրա առանձին մարզերում, որը հաստատում է պետության իշխանության բարձրագույնմարմինն արտակարգ դրության (պատերազմ, ապստամբություն, տարերային աղետ և այլն) դեպքում։
Ռազմական դրության բնորոշ գծերն են՝ զինվորական իշխանությունների լիազորությունների ընդլայնումը, քաղաքացիական բնակչության լրացուցիչ պարտականությունների (աշխատանքային և այլ պարհակներ) սահմանումը, որոշակի սահմանափակումների (պարետային ժամ, որոշակի վայրից հեռանալու կամ մուտք գործելու արգելքներ) իրականացումը և այլն։
Զինվորական իշխանությունների կարգադրությունները չկատարողները ենթարկվում են քրեական պատասխանատվության՝ պատերազմական ժամանակաշրջանի օրենքներով։
Ռազմական դրություն կարող է նաև կիրառվել ոչ պատերազմական, խաղաղ ժամանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՀայոց ցեղասպանությունՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԱպրիլի 24Սպասարկող:ՈրոնելՀայաստանՏոտոԳեյմինգԱնմոռուկՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԱնկլավ և էքսկլավԱլմա-Աթայի հռչակագիրՋահերով երթՔութեշՏավուշի մարզՇառլ ԱզնավուրՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՍևանա լիճԵղիշե ՉարենցԲագրատ ԳալստանյանՀամո ՍահյանՈսկեպարՎարդանանք (պատմավեպ)Հովհաննես ԹումանյանՊարույր ՍևակՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Սեռական հարաբերությունՀայոց ցեղասպանության ճանաչումՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՋրծաղիկԿոմիտասԳարեգին ՆժդեհՀայերենի այբուբենՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀայաստանի առաջին հանրապետությունԿառլես ՊուչդեմոնԾաղկեվանք (Արա լեռ)Վահան ՏերյանՋուր