Ռազմագործողություն Տրանսիլվանիայում (1916)

Ռազմագործողություն Տրանսիլվանիայում (1916 թվականի օգոստոսի 28 - նոյեմբերի 26), Առաջին համաշխարհային պատերազմի խոշորագույն ռազմագործողություն, որի ընթացքում գրոհող ռումինական զորքերը ջախջախվել են ավստրո-գերմանական զորքերի կողմից և հետ են շպրտվել Ռումինիայի տարածք։Ռումինիայի Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելուց հետո ռումինական բանակը խոշորամասշտաբ հարձակում է սկսել Տրանսիլվանիայում, սակայն շուտով ռումինական զորքերը դադարեցրեցին հարձակումը։ Ավստրո-գերմանացիները հակահարձակում են իրականացնում և ստիպում ռումինական բանակին նահանջել։

Ռազմագործողություն Տրանսիլվանիայում
Թվական1916 թվականի օգոստոսի 28 - նոյեմբերի 26
Մասն էԱռաջին համաշխարհային պատերազմ
ՎայրՏրանսիլվանիա, Ավստրո-Հունգարիա
Կոչվել է
(անունով)
Տրանսիլվանիա
ԱրդյունքԿենտրոնական ուժերի հաղթանակ
Հակառակորդներ
Անտանտ:
Ռումինիա Ռումինիա Ռումինիա
Ռուսաստան Ռուսաստան Ռուսական կայսրություն
Կենտրոնական ուժեր:
Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա
Գերմանական կայսրություն Գերմանական կայսրություն Գերմանական կայսրություն
Հրամանատարներ
1-ին բանակ: Յոհան Կուլկեր
2-րդ բանակ: Ալեքսանդր Ավերեսկու
4-րդ բանակ: Կոնստանտին Պրեզան
9-րդ բանակ: Պլատոն Լեչիցկի
9-րդ բանակ: Էրիխ ֆոն Ֆալկենհայն
1-ին բանակ: Արթուր Արց ֆոբ Շտրաուսսենբուրգ
Կողմերի ուժեր
440 000 մարդ[1]70 000 մարդ[1]
Ռազմական կորուստներ

Ռումինական զորքերը ծանր կորուստներ են կրում և ստիպված են լինում Ռուսաստանից օգնություն խնդրել։ Վերջինս ուժերի մի մասը հատկացնում է Ռումինիայի՝ Կենտրոնական ուժերից պաշտպանելու համար։

Նախապատմություն խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Ռումինիան չեզոքություն էր պահպանում։ Այնուամենայնիվ, ռումինական կառավարությունը հարմար պահի էր սպասում, որպեսզի մտնի համաշխարհային պատերազմի մեջ այս կամ այն կոալիցիայի կողմից[2]։ Բուխարեստը ձգտում էր հանդես գալ Անտանտի կողմից, քանի որ Ռումինիան ցանկանում էր ձեռքբերել Ավստրո-Հունգարիայի տարածքը, որտեղ բնակվում էին մեծ թվով ռումինացիներ։ Ռումինիան հավակնում էր ավստրո-հունգարական տարածքների՝ Տրանսիլվանիայի, Բանատի և Բուկովինայի վրա[3]։

Այնուամենայնիվ, ռազմական գործողությունների սկսվելուն պես Ռումինիան պատերազմի մեջ մտնելու հնարավորություն չուներ։ 1916 թվականի կեսերին այդպիսի հնարավարությունը ռումինացիների մոտ հայտնվեց։ 1916 թվականի ամռանը ռուսական բանակը հաջող հարձակում է իրականացրել Արևելյան ռազմաճակատում, որի արդյունքում ավստրո-հունգարական բանակը ջախջախվել է և ծանր կորուստներ կրել։ Ավստրիական բանակները կորցրել են Գալիցիայի, Վոլինի և Բուկովինայի զգալի մասը։ Ռուսական բանակի հաղթանակը ռումինական կառավարությանը համոզեց Անտանտի վերջնական հաղթանակի մեջ։ Բացի այդ ռումինական կառավարությունը կարծում էր, որ ավստրո-հունգարական բանակը ջախջախված է և փլուզման եզրին է գտնվում[3]։

Այդ պայմաններում 1916 թվականի կեսերը համարելով իդեալական պահ պատերազմի մեջ մտնելու համար, ռումինական կառավարությունը բանակցություններ է սկսել Անտանտի կողմերի հետ։ Ռումինիային երաշխիք է տրվել, որ Անտանտի կողմից հանդես գալու դեպքում պատերազմից հետո ռումինական կառավարությունը կարող է հույս դնել Տրանսիլվանիայի, Բանատայի և Բուկովինայի միավորման վրա։

Ռումինիայի Անտանտի կողմը ներգրավելու գլխավոր դերը հատկացվում է Ֆրանսիային, իսկ ավելի հստակ՝ ֆրանսիական բանակի գլխավոր հրամանատար գեներալ Ժոզեֆ Ժոֆրին։ Նա կարծում էր, որ ռումինական բանակի հարվածը Տրանսիլվանիայում կնպաստի ավստրիական բանակի վերջնական փլուզմանը և պատերազմից Ավստրո-Հունգարիայի դուրս բերումը։ Այնուամենայնիվ, հարկ է նշել նաև այն, որ ոչ բոլոր դաշնակիցներն էին Ռումինիայի՝ նրանց կողմից հանդես գալու կողմնակիցները։ Ռուսական բանակի Գերագույն գլխավոր հրամանատարի ռազմակայանի շտաբի պետ գեներալ Ալեքսեևը ռումինական բանակը ոչ մարտունակ էր համարում և կանխատեսում էր ռումինական զորքերի շուտափույթ ջախջախում և Կենտրոնական ուժերի բանակների դուրս բերումը Ռուսաստանի հարավային սահմաններին։

արդյունքում բանակցություններից հետո, 1916 թվականի օգոստոսի 17-ին Բուխարեստում Անտանտի և Ռումինիայի երկրների միջև ստորագրվել են ռազմական և քաղաքական կոնվենցիաներ։ Օգոստոսի 27-ին Ռումինիան պատերազմ է հայտարարել Ավստրո-Հունգարիային, ի պատասխան դրան Կենտրոնական ուժերը պատերազմ են հայտարարել Ռումինիային։ Ռումինիան ներգրավվել է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ[2]։

Կողմերի ուժեր խմբագրել

Ռումինիա խմբագրել

Մարշալ Ժոֆրը վերահսկում է ռումինական զորքերը։

Ռումինական բանակի թվաքանակը կազմում էր 650 000 մարդ։ Սակայն բանակը վատ էր զինված սպառազինությամբ, մեծ մասը հին էր, մարտական պատրաստականությունը ցածր էր։ Բանակի ապահովումը ցածր մակարդակի վրա էր, և բանակի մեկ երրորդ մասը ստիպված էր ծառայել թիկունքում, որպեսզի ապահովի զորամասերի սպառազինումը։ Բանակի կազմում առկա էր ընդամենը 1300 զինատեսակ[4]։

Ռումինական բանակը կազմված էր չորս բանակներից, որոնց կազմում կար 20 դիվիզիա (10 առաջնահերթ և 10 երկրորդ հերթի)։ Հյուսիսային բանակը (չորրորդ բանակ) (3.5 դիվիզիա) գտնվում էր երկրի հյուսիսում և փաստացիորեն միացված էր Հարավ-արևմտյան ռազմաճակատի 9-րդ բանակին։ 1-ին (4 հետևակային դիվիզիա) և 2-րդ (3 հետևակային և 1 հեծելազորային դիվիզիաներ) բանակները տեղակայվել են Օյտոս լեռնանցքից մինչև Օրսովան։ 3-րդ բանակը տեղակայվել է մինչև Դանուբը՝ պաշտպանելով հարավային պետական սահմանը Բուլղարիայի կողմից[5]։ Այնուամենայնիվ, այն շատ թույլ էր իր կազմով և բաղկացած էր պահեստազորային միավորումներից։ Բացի այդ, 3-րդ բանակի հետ միասին գործում էր գեներալ Զայոնչկովսկու ռուսական բանակի 47-րդ կորպուսը, որը Ռումինիա էր ժամանել ռումինական զորքերին սատարելու համար[5]։

Կենտրոնական ուժեր խմբագրել

Տրանսիլվանիայում ռումինական հարձակումը ետ մղելու համար ավստրո-գերմանական հրամանատարությունը արագ կերպով սկսեց ձևավորել բանակների խումբ, որի հրամանատար է նշանակվել Էրիխ ֆոն Ֆալկենհայնը։ Բանակների այս խմբի մեջ մտան 26 հետևակային և 7,5 հեծելազորային դիվիզիաներ։

Ավստրո-գերմանական հրամանատարությունն առանձնացրել է հետևյալ ուժերը՝ 9-րդ գերմանական բանակ, որը տեղակայվել է Կարլսբուրգ-Մյուլբախ շրջանում։ Ինչպես նաև ռումինական հարձակումը ետ մղելու համար հատկացված էր 1-ին ավստրո-հունգարական բանակը Արթուր Արց ֆոբ Շտրաուսսենբուրգի հրամանատարության տակ, որը զբաղեցնում էր Մարոշվաշարխեյ շրջանը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Трансильванская операция (անգլերեն)
  2. 2,0 2,1 1914—1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի պատմությունը / խմբագրվել է Ի. Ի. Ռոստունովի կողմից. — 1975. — Т. 2. — С. 206.
  3. 3,0 3,1 Կաղապար:Книга:Зайончковский А. М.: Первая мировая война
  4. 4,0 4,1 1914—1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի պատմությունը / խմբագրվել է Ի. Ի. Ռոստունովի կողմից. — 1975. — Т. 2. — С. 207-210.
  5. 5,0 5,1 Կաղապար:Книга:Зайончковский А. М.: Первая мировая война

Գրականություն խմբագրել