Ջոն Պեմբերթոն

Ջոն Պեմբերթոն (անգլ.՝ John Stith Pemberton,հուլիսի 8, 1831(1831-07-08)[1], Knoxville, Ջորջիա, ԱՄՆ - օգոստոսի 16, 1888(1888-08-16)[1], Ատլանտա), ամերիկացի դեղագործ, ակնաբույժ, ամերիկական կոնֆեդերացիայի բանակի նախկին սպա։

Ջոն Պեմբերթոն
անգլ.՝ John Stith Pemberton և անգլ.՝ John Pemberton
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 8, 1831(1831-07-08)[1]
ԾննդավայրKnoxville, Ջորջիա, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 16, 1888(1888-08-16)[1] (57 տարեկան)
Մահվան վայրԱտլանտա
ԳերեզմանLinwood Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՈւեսլեյան քոլեջ
Մասնագիտությունգյուտարար, դեղամիջոցների արտադրություն և գործարար
ԱմուսինAnn Eliza Clifford Lewis?
Ծնողներհայր՝ James Clifford Pemberton?[2]
 John Pemberton Վիքիպահեստում

Կոկա-Կոլայի գյուտարար։

Կենսագրություն խմբագրել

Ջոն Պեմբերթոնը ծնվել է Ջորջիա նահանգի Նոկսվիլլ քաղաքում, Ջեյմս Քլիֆորդ Փեմբերթոնի և Մարթա Գանթի որդին է[3]։ Մի փոքր ուշ նրա ընտանիքը տեղափոխվել է Կոլումբոս։ Նրա հորեղբայրը՝ Ջոն Կլիֆֆորդ Պեմբերթոնը, հետագայում դարձավ Կոնֆեդերացիայի բանակի գեներալ։ Մանկությունը և պատանեկությունը Պեմբերթոն անց է կացրել Կոլումբոսում, որտեղ և ավարտել է դեղագործական դպրոցի համալսարանը։

Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ընթացքում Պեմբերթոնը ծառայում էր Կոնֆեդերացիայի բանակում։ 1865 թվականի ապրիլին նա վնասվածք էր ստացել Կոլումբուսի ճակատամարտի ժամանակ, և հետագայում, ինչպես պատերազմի վետերաններից շատերը, կախվածության մեջ ընկավ մորֆինից։ Այս հակումից բուժվելու որոնման համար նա սկսեց փորձարկել կոկայի և նրա հիմքով գինիների հետ՝ ի վերջո ստեղծելով «Մարիանի գինի» ըմպելիքի իր տարբերակը, որը պարունակում է կոլայի ընկույզ և դամիական, որը նա անվանել է «Pemberton’s French Wine Coca» (Պեմբերթոնի ֆրանսիական գինու կոկա)։

Այնուհետև, 1885 թվականին, Ջորջիա նահանգի մի շարք շրջաններում մտցվեց «չոր օրենք»։ Պեմբերթոնը ստիպված էր փոխել խմիչքի բանաձևը՝ վերացնելով ալկոհոլային բազան և այն փոխարինել գազավորված այրված շաքարի օշարակով։ Նոր տարբերակը Պեմբերթոնի հաշվապահ Ֆրենկ Մեյսոն Ռոբինսոնը անվանեց «Կոկա-Կոլա» անգլ.՝ «Coca-Cola»):

Ջոն Պեմբերթոնը մահացավ 1888 թվականի օգոստոսին, Ատլանտայում, 57 տարեկան հասակում, աղքատության մեջ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել