Ջոնաթան Գրոֆ

Ջոնաթան Դրյու Գրոֆ (անգլ.՝ Jonathan Drew Groff, մարտի 26, 1985(1985-03-26)[1][2], Լանկաստեր, Փենսիլվանիա), ամերիկացի դերասան և երգիչ։ «Գրեմմի» մրցանակի դափնեկիր և «Թոնի» մրցանակի կրկնակի հավակնորդ։ Գրոֆն առավել հայտնի է Բրոդվեյի մյուզիքլներում իր ելույթների շնորհիվ, ինչպես նաև «Glee» (2010—2015), «Որոնման մեջ» (2014—2015) և «Բանականության որսորդ» (2017) սերիալներում խաղացած դերերով։

Ջոնաթան Գրոֆ
Ծննդյան թիվ՝մարտի 26, 1985(1985-03-26)[1][2] (39 տարեկան)
Ծննդավայր՝Լանկաստեր, Փենսիլվանիա
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝երգիչ, հնչյունավորող, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 2676147

Վաղ տարիներ խմբագրել

Գրոֆը ծնվել և մեծացել է Փենսիլվանիա նահանգի Լանքասթեր քաղաքում՝ ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Ջուլի Գրոֆի (ծննդյամբ Ուիթմերից) և ձիերի մարզիչ Ջիմ Գրոֆի ընտանիքում[4]։ Ունի ավագ եղբայր՝ Դևիդը[4]։

Կարիերա խմբագրել

Բրոդվեյի բեմում Գրոֆի առաջնաելույթ է ունեցել 2005 թվականին, որից հետո առաջատար դեր է ստացել «Գարնանային զարթոնք» մյուզիքլում, իսկ հետո ավելի մեծ հաջողությունների է հասել «Երաժշտության հնչյուններ», «Մազերը» և այլ մյուզիքլներում ունեցած դերերի շնորհիվ։ Մեծ էկրանին առաջնաելույթ է ունեցել 2009 թվականին «Գրոհելով Վուդստոկը» ֆիլմում։

2007 թվականի սկզբին Գրոֆը հեռուստատեսությունում երկրորդական դերով առաջնաելույթ է ունեցել ABC-ի «Մեկ կյանք ապրելու համար» ցերեկային սերիալում։ Ապա Ջեսսի Սենտ Ջեյմսի դերով հայտնվել է «Glee» սերիալում։ Մի քննադատ բացասաբար է գնահատել նրան այդ դերում, նշելով, որ նա համոզիչ չէ հետերոսեքսուալ երիտասարդի կերպարում[5]։ Այնուամենայնիվ, Քրիստին Չենովետն ու շոուի ստեղծող Ռայան Մերֆին պաշտպանել են Գրոֆին[6]։

2012 թվականին նկարահանվել է «Բոս» սերիալի երկրորդ եթերաշրջանում, իսկ հետո հնչյունավորել է հաջող առևտրային անիմացիոն «Սառցե սիրտը» ֆիլմի հիմնական կերպարներից մեկին։ 2015 թվականին ստացել է առանձնահատուկ համբավ՝ «Համիլթոն» մյուզիքլում կատարելով թագավոր Գեորգ III-ի կամեո դերը։ 2014-2016 թվականներին HBO-ի «Որոնման մեջ» սերիալում Գրոֆը կատարել է գլխավոր դեր[7]։ Շոուն բարձր է գնահատվել քննադատների կողմից, սակայն ցածր վարկանիշների պատճառով փակվել է երկրորդ եթերաշրջանից հետո։ Գրոֆը նաև նկարահանվել է նաև «Որոնման մեջ։ Ֆիլմը» (2016) հեռուստաֆիլմում։

2017 թվականից սկսած՝ Գրոֆը գլխավոր դեր է կատարել Նեթֆլիքսի «Բանականության որսորդ» սերիալում։

Անձնական կյանք խմբագրել

Գրոֆը գեյ է[8][9]։ 2009-2010 թվականներին նա հանդիպել է դերասան Գևին Կրիլի հետ[10], 2010-2013 թվականներին՝ դերասան Զաքարի Քուինտոյի հետ[11]։ 2018 թվականից հարաբերությունների մեջ է պարուսույց Կորի Բեյքերի հետ[12].

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո խմբագրել

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴերԾանոթագրություն
2009Գրավելով ՎուդստոկըTaking WoodstockՄայքլ Լենգ
2010Տասներկու երեսունTwelve ThirtyՋեֆ
2010ԴավադիրըThe ConspiratorԼուի Վեյչման
2013Աստծո զավակըC.O.G.Սեմյուել
2013Սառցե սիրտըFrozenՔրիստոֆ (հնչեցում)
2014ՍոֆիSophieԲենԿարճամետրաժ ֆիլմ
Ամերիկացի դիպուկահարըAmerican Sniperերիտասարդ Վետմադս
2015Սառը տոնակատարությունFrozen FeverՔրիստոֆ (հնչեցում)
2017Օլաֆը և Սառը արկածըOlaf’s Frozen Adventure
2018Ամերիկացի մարդասպանըAmerican MurdererՋեյսոնԿարճամետրաժ ֆիլմ
2019Սառը սիրտը 2Frozen 2Քրիստոֆ (հնչեցում)
Մատրիցա 4The Matrix 4պրե-փրոդաքշն

Հեռուստատեսություն խմբագրել

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴերԾանոթագրություն
2007Մեկ կյանք ապրելու համարOne Life to LiveՀենրի Մեյքլեր11 էպիզոդ
2008Գեղեցիկ/ սիրելիPretty/HandsomeՊատրիկ ՖիտցպեյնԱնհայտ օդաչու
2010—2015GleeGleeՋեսսի Սենտ Ջեյմս14 էպիզոդ
2012Լավ կինThe Good WifeՋիմի Ֆելներ«Live from Damascus» Էպիզոդ
2012ՇեֆըBossԻեն ԹոդԿանոնավոր դեր, 10 էպիզոդ
2014—2015Որոնման մեջLookingՊատրիկԿանոնավոր դեր, 18 էպիզոդ
2014Սովորական սիրտThe Normal HeartՔրեյգ ԴոներՀեռուստատեսային ֆիլմ
2016Որոնման մեջ։ ՖիլմըLooking: The MovieՊատրիկՀեռուստատեսային ֆիլմ
2017 Բանականության որսորդMindhunterՀոլդեն ՖորդԿանոնավոր դեր, 19 էպիզոդ
2018ՍիմփսոններըThe Simpsonsդերասան, խաղում՝ եղբայրԷպիզոդ․ «Bart’s Not Dead»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  4. 4,0 4,1 Shields, Rachel (2010 թ․ օգոստոսի 22). «Jonathan Groff: Rock Hudson for the 21st century». The Independent (անգլերեն).
  5. Satoodeh, Ramin (2010 թ․ ապրիլի 26). «Straight Jacket». Newsweek. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  6. EW staff (2010 թ․ մայիսի 11). «'Glee' creator Ryan Murphy pushes for 'Newsweek' boycott». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  7. «HBO Sets Debut Dates For 'True Detective', 'Looking' & 'Girls' Season 3». Deadline.com. 2013 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
  8. Fallon, Kevin (2016 թ․ հուլիսի 20). «How 'Looking' Helped Jonathan Groff Learn to Like Being Gay». The Daily Beast (անգլերեն).
  9. Hansen-Bundy, Benjy (2017 թ․ դեկտեմբերի 1). «Mindhunter's Jonathan Groff Talks David Fincher, Coming Out, and Serial Killers». GQ (անգլերեն).
  10. Wontorek, Paul (2017 թ․ նոյեմբերի 29). «Mindhunter's Jonathan Groff on Spring Awakening Giggle Fits, His Hamilton Dream Role, Lea Michele the Goat & More». Broadway (անգլերեն).
  11. Duffy, Nick (2015 թ․ հուլիսի 8). «Jonathan Groff opens up about dating Zachary Quinto». PinkNews (անգլերեն).
  12. Paulson, Michael (2019 թ․ հոկտեմբերի 2). «Jonathan Groff Is a Seymour at Heart». The New York Times (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Գրոֆ» հոդվածին։