Ջակարտա[1] (ինդոն.՝ Jakarta; մինչև 1527 թ.՝ Սունդա Կելապա, մինչև 1619 թ.՝ Ջայկարտա, մինչև 1942 թ.՝ Բատավիա), Ինդոնեզիայի մայրաքաղաքն է, նաև երկրի ամենամեծ քաղաքը։

Քաղաք
Ջակարտա
Jakarta
ԴրոշԶինանշան


Jaya Raya
ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա
ԵնթարկումՄայրաքաղաք
Ներքին բաժանում5 շրջաններ
ՔաղաքապետՋոկո Վիդոդո
Հիմնադրված է1527 թ.
Առաջին հիշատակում397
Այլ անվանումներմինչ 1527 — Սունդա Կելապա
մինչ 1619 — Ջայակարտա
մինչ 1942 — Բատավիա
Տվյալ կարգավիճակում1580 թվականից
Մակերես664 կմ²
ԲԾՄ8 մ
Պաշտոնական լեզուինդոնեզերեն
Բնակչություն 9 607 787 մարդ (2010)
Խտություն14469,56 մարդ/կմ²
Ագլոմերացիա25 267 156
Ժամային գոտիUTC+7
Հեռախոսային կոդ+62 21
Փոստային դասիչ10110–14540 և 19110–19130
Ավտոմոբիլային կոդB
Պաշտոնական կայքjakarta.go.id
Ջակարտա (Ինդոնեզիա)##
Ջակարտա (Ինդոնեզիա)
Ջակարտայի գիշերային համայնապատկերը
Քաղաքի փողոցները՝ ամենամյա ,,Օր՝ առանց ավտոմեքենայի,, միջոցառման ժամանակ

Գտնվում է Ճավա կղզու հյուսիս արևմտյան մասում, բաժանված է 5 շրջանների։

Հիմնադրվել է 1527 թվականին, 1580 թ. ստացել է քաղաքի կարգավիճակ։ Ընդհանուր մակերեսը կազմում է 664 կմ², բնակչությունը ըստ 2010 թ. մարդահամարի տվյալների 9 607 787 մարդ[2]։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը կազմում է ընդամենը 8 մ։

Հակիրճ տեղեկատվություն խմբագրել

Գտնվելով աշխարհի ամենախիտ բնակեցված կղզու՝ Ճավայի հյուսիս-արևմուտքում՝ Ջակարտան ժամանակի ընթացքում դարձել է Ինդոնեզիայի տնտեսական, մշակութային, քաղաքական կենտրոնը, որը 2014 թվականի տվյալներով ուներ 10 միլիոնից ավելի բնակիչ[3]։ Մեծ Ջակարտա մետրոպոլիան, որն զբաղեցնում է 6,392 քառակուսի կիլոմետր տարածություն, հայտնի է նաև Ջաբոդետաբեկ անվանումով. դա հապավում է, որ կազմվել է Ջակարտա, Բոգոր, Դեպոք, Տանգերանգ և Բեկաս բնակավայրերի անուններից։ Համարվում է մեծությամբ աշխարհի երկրորդ քաղաքային ագլոմերացիան (Տոկիոից հետո)՝ 30.214.303 բնակչությամբas of 2010[4]: Ըստ կանխատեսումների՝ 2030 թվականին Ջակարտան կունենա 35.6 միլիոն բնակիչ՝ դառնալով աշխարհի ամենամեծ քաղաքը[5]։ Նրա ընձեռած բարենպաստ բիզնես հնարավորությունները, ինչպես նաև՝ առաջարկած ապրուստի բարձր չափանիշների ներուժը շատ-շատերին են գրավում, հրապուրում Ինդոնեզական կղզեխմբում, որի արդյունքում քաղաքում խմբվել են բազմաթիվ հանրույթներ ու մշակույթներ[6]։ Բնակիչների 85,5 տոկոսը մուսուլմաններ են, 5,2 տոկոսը՝ բողոքականներ, 4,8 տոկոսը՝ կաթոլիկներ, 3,5 տոկոսը՝ բուդդայականներ, 1 տոկոսը՝ հնդուիզմ դավանողներ։

Հիմնադրված լինելով 4-րդ դարում Սունդա Կելապա անվանումով՝ քաղաքը կարճ ժամանակամիջոցում դարձել է Սունդա թագավորության առևտրական կարևոր նավահանգիստը։ Հետագայում, արդեն Բաթավիա անունով, եղել է Հոլանդական Հնդկաստանի փաստացի մայրաքաղաքը։ Ինչպես հայտնի է, Նյու Յորքին տրվել է Մեծ խնձոր մականունը։ Դրա նմանությամբ՝ Ջակարտային տրվել է Մեծ դուրիան մականունը՝ Ճավա կղզում լայնորեն տարածված փշոտ, խիստ տհաճ հոտով, բայց անուշահամ յուրօրինակ մրգի անունով[7]։

Ջակարտան աշխարհի առաջնակարգ քաղաքներից մեկն է համարվում[8] և լինելով ԱՍԵԱՆ-ի (Association of Southeast Asian Nations|ASEAN) ղեկավար մարմնի՝ քարտուղարության նստավայրը՝ դարձել է նաև միջազգային դիվանագիտության տեսանկյունից կարևորագույն քաղաք[9]։ Այստեղ են գտնվում նաև համաինդոնեզական և միջազգային նշանակության ֆինանսատնտեսական հաստատություններ՝ Bank of Indonesia-ն, Ինդոնեզիայի ֆոնդային բորսան Indonesia Stock Exchange-ը, ինդոնեզական ու միջազգային բազմաթիվ կորպորացիաների գլխավոր գրասենյակներ։ 2017 թվականի դրությամբ Ջակարտայում իրենց կեցավայրն ունեին Forbes Global 2000-ի վեց, Fortune 500-ի երկու և Unicorn-ի ֆինանսական չորս ընկերություններ[10][11][12]։ 2014 թվականին քաղաքում ստեղծված համախառն ներքին արդյունքը՝ ՀՆԱ-ն գնահատվել է 321.3 միլիարդ ամերիկյան դոլար[13] և տնտեսական աճի տեմպերով աշխարհի 200 խոշորագույն քաղաքների շարքում զբաղեցրել է 34-րդ տեղը[14]։ Ջակարտան ֆինանսատնտեսական ավելի արագ աճ է ապահովել, քան մալայզիական Կուալա Լումպուրը, թայլանդական Բանգկոկը և չինական Պեկինը[15]։

Ներկայումս քաղաքին նետված գլխավոր մարտահրավերներն են բնակչության չափազանց արագ աճը, դրա հետ կապված բնապահպանական ու տրանսպորտային լուրջ հիմնախնդիրները, բնակչության մի ստվար զանգվածի աղքատությունը, անհավասարությունը, ինչպես նաև՝ ջրհեղեղի վտանգը[16]։ Բանն այն է, որ Ջակարտան ամեն տարի «նստում» է, ընկղմվում մոտավորապես 17 սանտիմետր, որով էլ ավելի ու ավելի խոցելի է դառնում ծովային տարերքի առաջ[17]։

Գրականություն խմբագրել

  • Fauzi Bowo: Grundlagen und Leitlinien für die Entwicklung des Metropolraumes Jakarta. Indonesien. Universität Kaiserslautern, Dissertation im Fachbereich Architektur/Raum- und Umweltplanung/Bauingenieurwesen. 1999.
  • Bernd Brunnengräber: Stadtverkehr in Jakarta: Eine Untersuchung von Akteuren und Entscheidungsbedingungen, Verlag für Entwicklungspolitik, Saarbrücken, 2001, ISBN 3-88156-749-6.
  • Martin Heintel, Heinz Nissel, Christof Parnreiter, Günter Spreitzhofer, Karl Husa (Herausgeber), Helmut Wohlschlägl (Hrsg.): Megastädte der Dritten Welt im Globalisierungsprozess. Mexico City, Jakarta, Bombay — Vergleichende Fallstudien in ausgewählten Kulturkreisen. Universität Wien, 2000, ISBN 3-900830-40-1.
  • Jacqueline Knörr: Kreolität und postkoloniale Gesellschaft. Integration und Differenzierung in Jakarta. Campus Verlag, Frankfurt am Main & New York 2007, ISBN 978-3-593-38344-6.
  • Marion Markham: Höflichkeit und Hierarchie bei den in Jakarta lebenden Javanern. Peter-Lang-Verlag, Frankfurt am Main, 1995, ISBN 3-631-47744-9.
  • Bodo Schulze: Nicht-staatliche Akteure und territoriale Kontrolle. Zur Produktion von (Un-)Sicherheit in Jakarta Արխիվացված 2016-03-05 Wayback Machine (PDF) Universität Hamburg, Forschungsstelle Kriege, Rüstung und Entwicklung, 2009.
  • Günter Spreitzhofer, Martin Heintel: Metro-Jakarta: Zwischen Nasi und Nike. Peter Lang, Europäischer Verlag der Wissenschaften, 2000, ISBN 3-631-35992-6.

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  2. «Ինդոնեզիա կենտրոնական վիճակագրական ծառայության կայք». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
  3. «Jumlah Penduduk Provinsi DKI Jakarta». Dinas Kependudukan dan Catatan Sipil. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
  4. Indonesia: Java. «Regencies, Cities and Districts - Population Statistics, Charts and Map». www.citypopulation.de (անգլերեն).
  5. «These are the megacities of the future». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  6. Markus Taylor, Tales from the Big Durian, 2009
  7. «Sojourn in the Big Durian». ThingsAsian. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.
  8. «The World According to GaWC 2016». GaWC. 2017 թ․ ապրիլի 24. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  9. «ASEAN, an important regional and global partner». VOV - VOV Online Newspaper. 2017 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.
  10. «Six Indonesian Companies Make Forbes Global 2000 List».
  11. «Fortune 500». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.
  12. «Indonesia expects to have more than 5 unicorns by 2019: minister». Reuters. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  13. «Global city GDP 2014». Brookings Institution. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  14. «Global Metro Monitor» (ամերիկյան անգլերեն). Brookings Institution. 2015 թ․ հունվարի 22. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  15. «Foke lebih yakin lembaga survei asing». Waspada Online (ինդոնեզերեն). 2012 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  16. «Jakarta – Urban Challenges Overview – Human Cities Coalition». www.humancities.co (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
  17. Ruggeri, Amanda (2017 թ․ դեկտեմբերի 1). «The ambitious plan to stop the ground from sinking». BBC. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջակարտա» հոդվածին։