Պիենցա

քաղաք և կոմունա Իտալիայի Տոսկանա մարզում գտնվող Սիենա գավառում

Պիենցա (իտալ.՝ Pienza), քաղաք և կոմունա Իտալիայի Տոսկանա մարզում գտնվող Սիենա գավառում, Մոնտեպուլչանո և Մոնտալչինո քաղաքների միջև, «Վերածննդի ժամանակաշրջանի քաղաքականության փորձաքար»[2]։

Բնակավայր
Պիենցա
իտալ.՝ Pienza
Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես122,96 կմ²
ԲԾՄ491±1 մետր
Պաշտոնական լեզուիտալերեն
Բնակչություն1976 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0578
Փոստային դասիչ53026
Ավտոմոբիլային կոդSI
Պաշտոնական կայքcomune.pienza.siena.it
Պիենցա (Իտալիա)##
Պիենցա (Իտալիա)
Պիենցա
Pienza*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


ԵրկիրԻտալիա
ՏիպՄշակութային
Չափանիշներi, ii, iv
ՑանկՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում1996  (20 նստաշրջան)
Համար789
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

1996 թվականին Պիենցա քաղաքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ 2004 թվականին Վալ դ'Օրչա մշակութային լանդշաֆտն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային լանդշաֆտների ցանկում։

Պատմություն խմբագրել

Պիենցան սկզբում կոչվել է Կորսիյանանո (Corsignano)։ Քաղաքն առաջին անգամ փաստաթղթերում հիշատակվում է 9-րդ դարից։ Քաղաքից շուրջ 1300 մաս դարձել է Պիկկոլոմինի ընտանիքի սեփականությունը[3]։ Enghelberto d'Ugo Պիկկոլոմինիի ժամանակ՝ 1220 թվականին Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենը նվաճեց Պիենցա քաղաքը[4]։ 13-րդ դարում Ֆրանցիսկյան միաբանությունը հաստատվեց Կորսիյանանոյում։ Կորսիյանանոոյում 1405 թվականին ծնվել է Աենեաս Սիլվիուս Պիկկոլոմինին, Վերածննդի բանասեր։ Նա ծնվել է Սիենեսե ընտանիքում և հետագայում՝ 1458 թվականին, դարձել է Հռոմի Պիոս II Պապ։ Մինչ Պիոս II-ը Կորսիյանանոան համարվում էր գյուղ, սակայն, երբ Պիոս II-ը դարձավ Հռոմի Պապ, նա Կորսիյանանոան վերակառուցեց, այն դարձնելով Վերածննդի իդեալական քաղաք և անվանեց Պիենցա։

Քաղաքի վերակառուցման աշխատանքները կատարվել են Ֆլորենցիայի ճարտարապետ Բերնարդո Գամբարելլիի կողմից (հայտնի է որպես Բերնարդո Ռոսսելլինո)։ Հնարավոր է, որ վերակառուցման աշխատանքները կատարել է բանասեր և ճարտարապետ Լեոն Բատիստա Ալբերտիի հետ, չնայած այդ փաստը հաստատող ոչ մի փաստաթուղթ չկա։ Ալբերտին ծառայել է որպես Պիոսի խորհրդական։ Շինարարությունը սկսվել է 1459 թվականին։

1462 թվականի օգոստոսի 29-ին Պիոս II-ը օծեց Դուոմոյին։ Նա իր կառույցները մանրամասն նկարագրեց իր կյանքի վերջին երկու տարիների ընթացքում գրված մեկնաբանությունների մեջ։

Տեսարժան վայրեր խմբագրել

Պիկկոլոմինի պալատ խմբագրել

Պիկկոլոմինիի պալատը շրջապատված է չորս կառույցներով։ Հիմնական բնակավայրը՝ Պիկկոլոմինիի պալատը, գտնվում է արևմտյան մասում։ Նրա մասին պատմվող երեք պատմություններն ամրագրված են որմնասյունների և վերնախարիսխի վրա, ինչպես նաև որմնածածկի մեջ գտնվող երկու լուսավորված պատուհանների վրա։ Պալատի կառուցվածքը նման է Ֆլորենցիայի Ալբերտիս պալատի և մի շարք այլ պալատների կառուցվածքին։ Ուշագրավ է, որ պալատն ունի անձնական արքունիք։ Պալատի ետևում, արևելյան մասում, գտնվում են բոլոր երեք հարկերի պատշգամբները, որտեղից երևում է Իտալիայի Վերածննդի այգին, Giardino all'italiana դարաշրջանի փոփոխություններով։ Ինչպես նաև, այդտեղից տպավորիչ տեսարան է բացվում դեպի Վալ դ'Օրչա մշակութային լանդշաֆտ և Պիոս II Պապի սիրելի լեռ՝ Ամիտա։ Այգին ունի ձիերի ախոռ, որտեղ կա մոտ 100 ձի։

Դուոմո խմբագրել

Դուոմոն (տաճար), ունի ճակատամաս, որը համարվում է Վերածննդի ժամանակաշրջանում ձևավորված ամենահին ճակատամասերից մեկը։ Տաճարին բնորոշ է եռակողմ բաժանումը, որմնասյունների և սյունների օգտագործումը։ Պիոսը նախքան Պապ օծվելը, երկար տարիներ ծառայել է Գերմանիայում, և բարձր է գնահատել լույի հետևանքները, որը խոստովանել է Գերմանիայի եկեղեցու ժողովասրահում։ Դուոմոյում արվեստի գործերը ներառում են հինգ խորաններ Սիենայի դպրոցից, որոնք կառուցել են Սանո դի Պիետրոյի, Մատտեո դի Ջովաննիի, Վեկկետտայի և Ջովաննիի դի Պաոլոյի կողմից։

Վեսկովիլե պալատ խմբագրել

Պիոս Պապը խրախուսեց կարդինալներին կառուցել Վեսկովիլե պալատը՝ քաղաքի կառուցումն ամբողջովին ավարտելու համար։ Վեսկովիլե պալատի երրորդ կողմում գտնվող պիացցայում կառուցվել է եպիսկոպոսների համար նախատեսված բնակարան, ովքեր եկել էին Պիենցա Պիոս Պապի օծման հանդիսավորությանը մասնակցելու համար։ Կառույցը ֆինանսավորվում է Ռոդրիգո Բորգիա կարդինալի կողմից։ Այժմ այնտեղ գտնվում է եպիսկոպոսի թանգարանը, և Museo della Cattedrale-ը։ Թանգարանների հավաքածուները ներառում են տեքստիլ աշխատանքներ, ինչպես նաև կրոնական արվեստի գործեր։ Նկարները ներառում են [[12-րդդար]]ում Սան Պիետրոյի Աբբայի կողմից նկարված խաչելության նկարը, 14-րդ դարում Պիետրո Լորենցետտի և Բարտոլո դի Ֆրեդիի աշխատանքները։ Կան նաև 14-15-րդ դարերի այլ կարևոր աշխատանքներ, ներառյալ Լուկա Սինյորելլիի Մադոննա աշխատանքը։

Կոմունալե պալատ խմբագրել

Կոմունալո պալատը գտնվում է եկեղեցու ներսում։ Պալատը նախագծվել է Բերնսարդո Ռոսսելլինոյի կողմից, սակայն վերակառուցվել է 1900 թվականին։ Պալատին բնորոշ է երեք կամար, որոնք կանգնած են Հոնիական օրդերի ոճով կառուցված սյունների վրա։ Չորս ճակատամասերն էլ կառուցված են տրավերտին լեռնային ծակոտկեն քարերով։

Այլ կառույցներ խմբագրել

Պիենցա քաղաքում գտնվող մյուս կառույցները, որոնք գոյություն ունեն դեռևս Պիոս II Պապի ժամանակաշրջանից, ներառում է Ամմանատի պալատը, որը կոչվում է Հակոբո Ամմանատի անվանումով, երեք պալատները, Բուոնսիոնտի պալատը և այլն։

Պիենցա քաղաքի տաճարից մոտավորապես հիսուն մետր հեռավորության վրա գտնվում է Սուրբ Ֆրանչեսկո եկեղեցին։ Սուրբ Ֆրանչեսկո եկեղեցին կառուցվել է 8-րդ դարում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://demo.istat.it/?l=it
  2. Adams 1985, էջ. 99–110. Adams details the piecemeal acquisition of parcels of land by Pius II.
  3. Tönnesmann 2013, էջ. 35
  4. Chisholm, Hugh, ed. (1911). «Piccolomini» . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 21 (11th ed.). Cambridge University Press. էջ 580.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիենցա» հոդվածին։