Պերիտո Մորենո

Պերիտո Մորենո (իսպ.՝ Perito Moreno, «գիտնական Մորենո»), սառցադաշտ Արգենտինայի Սանտա Կրուս նահանգի հարավ-արևելքում։ Տեղակայված է Լոս Գլասիրարես ազգային պարկի տարածքում։ Պերիտո Մորենոն Պատագոնիայի արգենտինյան մասի ամենահետաքրքիր զբոսաշրջային վայրերից մեկն է։ Սառցադաշտը գտնվում է Էլ-Քալաֆաթե գյուղից 78 կմ հեռավորության վրա, ուր կարելի է հասնել ինքնաթիռով։

Պերիտո Մորենո սառցադաշտ
իսպ.՝ Perito Moreno
Տեսակսառցադաշտ
ԵրկիրԱրգենտինա
Վարչատարածքային միավորԼագո Արխենտինո և Ուլտիմա Էսպերանսա
Աշխարհագրական
տեղադրություն
Արգենտինա Արգենտինա
ԼեռնաշղթաՊատագոնյան Անդեր
Բարձրությունը ծովի մակարդակից244 մետր
Երկարություն30 կմ
Լայնություն5 կմ
Մակերես250
Պահպանման տարածքԼոս Գլասիրարես և Bernardo O'Higgins National Park?
Անվանված էFrancisco Moreno? և Օտտո ֆոն Բիսմարկ

Նկարագրություն խմբագրել

Պերիտո Մորենոն զբաղեցնում է 250 կիլոմետր քառ․ տարածք, հանդիսանում է Պատագոնիայի հարավային մասի 48 սառցադաշտերից մեկը, որոնք գտնվում են Անդյան լեռներում, Արգենտինայի և Չիլիի սահմանին։ Այս սառցադաշտը աշխարհում քաղցրահամ ջրերի երրորդ խոշորագույն պահուստն է։

Սառցադաշտը կրում է հետազոտող Ֆրանցիսկո Մորենոյի անունը, ով առաջին անգամ ուսումնասիրել է այս տարածաշրջանը 19-րդ դարում։ Մորենոն կարևոր դեր է ունեցել Արգենտինայի տարածքային շահերը Չիլիի հետ սահմանային վեճում պաշտպանելու հարցում։

Պերիտո Մորենոյի լայնությունը 5 կիլոմետր է, միջին բարձրությունը` 60 մետր։ Միջին խորությունը 170 մետր է, առավելագույնը` 700 մետր։ Նրա շարժման արագությունը օրական 2 մետր է (մոտավորապես՝ 700 մետր/տարի)։ Այնուամենայնիվ, ծավալի կորուստը մոտավորապես նույնն է, հետևաբար (առանց հաշվի առնելու փոքր շեղումները), սառցադաշտը չի նահանջել և առաջ չի եկել 90 տարվա ընթացքում։

Ճեղքում խմբագրել

Պերիտո Մորենոն Պատագոնիայի երեք չնահանջող սառցադաշտերից մեկն է։ Պարբերաբար սառցադաշտը առաջանում է Լագո Արխենտինո լճի վրա, հասնում հակառակ ափին և ստեղծում է բնական պատնեշ, որը բաժանում է լիճը երկու մասի։ Առանց ջրի կորստի լճի հարավային մասում ջուրը կարող է բարձրանալ հիմնական մակարդակից մինչև 30 մետր վեր։ Այսպիսի ծավալով ջրի հսկայական ճնշումը արդյունքում կոտրում է իրեն պահող սառցե արգելքը։ Այսպիսի բեկման ցիկլը անկանոն է և կրկնում է տարբեր հաճախականությամբ՝ տարին մեկ անգամից մինչև տասնամյակը մեկ։

Սառցադաշտը առաջին անգամ ճեղքվել է 1917 թվականին՝ ողողելով հնագույն անտառը Չիլիում։ Նախավերջին ճեղքումը տեղի է ունեցել ոչ թե մարտին (երբ Հարավային կիսագնդում ավարտվում է ամռանը[1]), ինչպես սովորաբար լինում է, այլ 2008 թվականի հուլիսի 8-9-ը։ Իսկ վերջինը եղել է 2012 թվականի մարտի 2-ին։ Մինչ դա եղել է 2006, 2004, 1988, 1984, 1980, 1977, 1975, 1972, 1970, 1966, 1963, 1960, 1956, 1953, 1952, 1947, 1940, 1934 և 1917 թվականներին։ Միջին հաշվարկով սառցադաշտը ճեղքվում է ամեն 4 կամ 5 տարին մեկ, սակայն 2008 թվականին տեղի ունեցավ ենթադրյալ ժամանակից 2 տարի առաջ, և դա տեղի ունեցավ ձմռանը։

Պատկերասրահ խմբագրել



Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել