Պերա թանգարան
Պերա թանգարան (թուրքերեն՝ Pera Müzesi), գեղարվեստական թանգարան Ստամբուլի Բեյօղլու շրջանի Տեպեբաշի թաղամասում։ Թանգարանը գտնվում է Սահմանադրության պողոտայի (Meşrutiyet) 65 շենքում (Իստիկլյալ պողոտայի և Թաքսիմ հրապարակի հարևանությամբ)։ Թանգարանի ուշադրության կենտրոնում է XIX դարի օրիենտալ արվեստը։
Պերա թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և մասնավոր թանգարան |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Բեյօղլու |
Հիմնադրվել է | 2005 |
Այցելուներ | 10 000 մարդ |
Կայք | en.peramuzesi.org.tr և peramuzesi.org.tr |
Պատմությում խմբագրել
2005 թվականին թանգարանը հիմնադրել է Suna and İnan Kıraç հիմնադրամը։ Այն տեղակայված է պատմական նախկին «Բրիստոլ հյուրանոցի» շենքում, որը նախագծել և 1893 թվականին կառուցել է ճարտարապետ Աչիլ Մանուսոսը։ 2003 և 2005 թվականներին թանգարանը վերանորոգել է ճարտարապետ Սինամ Գենիմը, ով պահպանել է կառույցի ճակատային հատվածը, իսկ ինտերիերը փոխակերպել է ժամանակակից, լիովին կահավորված թանգարանի։
Հավաքածու խմբագրել
Պերա թանգարանում կազմակերպվում են կանոնավոր, միջազգային փոխառված ցուցահանդեսներ՝ ի լրումն թանգարանի մշտական հավաքածուների՝ արևելյան նկարներ, անատոլիական կշռման և չափման սարքեր, Kütahya սալիկներ և կերամիկա։
Օրիենտալ կտավների հավաքածու խմբագրել
Թանգարանի օրիենտալ կտավների հավաքածուն կազմված է եվրոպական և օսմանյան/թուրք նկարիչների ստեղծագործություններից, այդ թվում նաև Օսման Համդի Բեյի աշխատանքներից՝ ներառյալ նրա հայտնի «Կրիաներ վարժեցնողը» կտավը։
Պատկերասրահ խմբագրել
- Kökenoğlu Rıza Efendi, Օսման Համդի Բեյ, 1871
- «Երկու երաժիշտ աղջիկներ», Օսման Համդի Բեյ, 1880
- «Վարդագույն գլխարկով աղջիկը», Օսման Համդի Բեյ, 1904
- «Կրիաներ վարժեցնողը», Օսման Համդի Բեյ, 1906
- Արտասահմանյան դեսպանները հյուընկալվում են Ստամբուլի Թոփքափը ամրոցում սուլթան Ահմեդ III-ի գահակալության օրոք, Ժան Բատիստ Վանմու, 1725.
- Օսմանյան սուլթան Ահմեդ III-ը Թոփքափը ամրոցում ընդունում է հոլանդացի դեսպանԿոռնելիս Կալկոնին, 1727
- Թոփքափը ամրոցի հարեմը, Ֆրանց Հերման, 1652
- «Սուրճի վայեում», անհայտ նկարիչ, ֆրանսիական դպրոց
- «Թուրքական հագուստով կինը», Ժան Էթիեն Լիոտար
- «Սպասուհի», Ժյուլ Ժոզեֆ Լեֆևր, 1880.
- Ֆրանսիայի դեսպան Շառլ Գրրավեն
- Էքկուրսիա Ոսկեղջյուրում, Տրիստրամ Էլիաս, 1888
- «Օսմանյան պալատում դափ նվագող կինը», Պիեր-Դեզիրե Գուլեմետ, 1875
- Սուլթան Աբդուլ Մեջիդ, նհայտ նկարիչ, 1850-ական թթ.
- Արքայազն Աբդուրահիմ էֆենդի, Շահ
Գրականություն խմբագրել
- Pera Museum (ed.). Portraits from the Empire. Pera Museum Publications, 2005. 155 p. ISBN 975 9123 -02 - 9
- Pera Museum (ed.). Young Expansion. Pera Museum Publications, 2005. 163 p. ISBN 975 9123 -00-2
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերա թանգարան» հոդվածին։ |