Պենզա (ռուս.՝ Пенза), քաղաք (1663 թվական), որը գտնվում է Մերձվոլգյան բարձրության կենտրոնում՝ Ռուսաստանի եվրոպական մասում, Պենզայի մարզի վարչական, տնտեսական և մշակութային կենտրոնը (1939 թվականից)։ Քաղաքն ունի մարզային նշանակություն, ձևավորում է Պենզա քաղաքի տեղական ինքնավար շրջանը[1]։

Բնակավայր
Պենզա
ԴրոշԶինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ներքին բաժանումQ19910489?, Zhelznodorozhny District?, Oktyabrsky District? և Pervomaysky District?
Հիմնադրված է1663 թ.
Առաջին հիշատակում1663
Մակերես290,377 կմ²
ԲԾՄ150 մետր
Բնակչություն492 376 մարդ (հունվարի 1, 2023)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ8412
Փոստային դասիչ440000
Պենզա (Ռուսաստան)##
Պենզա (Ռուսաստան)

Քաղաքի բնակչությունը կազմում է 524 632 մարդ (2016)։

Անվան ծագումնաբանություն խմբագրել

Քաղաքի անվանումը կապված է Պենզա գետի անվան հետ, որի ջրափին կառուցվել է բերդ։ Գետը այս անունը կրել է դեռ այստեղ բնակեցումից շատ ժամանակներ առաջ։ Կան մի քանի վարկածներ Պենզա ջրանվան ծագման մասին։ Համաձայն մեկի՝ անվանումը մորդովական մի բառից է, որը նշանակում է «եզր, վերջ, սահման, ճանապարհի ավարտ» կամ «ճահճային, ճահճոտ»։ Պ. Վ. Զիմինայի կարծիքով անվանումը ունի կոմի լեզվից կամ նենեցական ծագում, որը նշանակում է «ընդհատվող» և նախամարի լեզվի «առու» բառերից է[2]։ Ինչպես նաև անունը կարող է սերված լինել տղամարդու Պիյանզա, Պյանզա հին մորդովական անձնանուններից[3]։ Կա նաև տարբերակ, որ սերվել է նախաուրալական լեզվից, օրինակ «Pensas»՝ կարելերեն նշանակում է «թուփ», Կարելիայում կա համապատասխանող ջրանուն՝ Պենսանիոկի գետը։

Ֆիզիկա-աշխարհագրական առանձնահատկություններ խմբագրել

Աշխարհագրական դիրք խմբագրել

Պենզան գտնվում է Ռուսաստանի եվրոպական մասի Մերձվոլգյան բարձրության կենտրոնում, Մոսկվայից 629 կմ (Մոսկվա-Չելյաբինսկ М-5 ավտոճանապարհով) հարավ-արևելք։ Քաղաքը գտնվում է Սուրա գետի երկու ափերին։ Քաղաքը զբաղեցնում է 305,1 կմ² տարածք։

Ծովի մակարդակից միջին բարձրությունը 174 մ է։ Ամենաբարձր կետը (ծովի մակարդակից 280 մ) գտնվում է Բոևայա լեռան վրա։ Ամենացածր կետը 134 մետրն է։

Պենզայի երկարությունը հյուսիսից դեպի հարավ 19 կմ է, արևմուտքից արևելք՝ 25 կմ։

Ջրագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է Սուրի գետի երկու ափին։ Բացի Սուրի գետից (քաղաքի ջրային հիմնական ճանապարհը)՝ քաղաքի միջով անցնում են Պենզա, Պենզյատկա, Արդիմ, Ծեր Սուրա, Մոյկա, Բարկովկա, Պրոկոպի հոսքեր և Բեզիմյաննի գետերը[4]։ Նրանցից մի քանիսը գետնուղիներով շրջանցում են քաղաքը։

Պենզայի հիմնական գետային գոտին գտնվում է Հին Սուրի գետի մոտ։ Հին Սուրիի շրջանում գտնվում են երեք մեծ ենթատարածաշրջանային քաղաքներ՝ «Մայակ» գործարանի թաղամասը, Անգարսկի փողոցը և ԳՊԶ-24 թաղամասը։ Այն գտնվում է քաղաքի հարավ արևելյան մասում և հանդիսանում է քաղաքի սարքավորված ամենամեծ լողանալու գոտին, որն ունի չորս լողափ («Մայակ» գործարանի լողափ և երեք քաղաքային լողափեր՝ Մանկական (Անգարսկի առաջին նրբանցքում), Միջինը և Խոշորը (ԳՊԶ-24 շրջանի, Անտոնովա փողոցում))։ Գետն սկիզբ է առնում ստորին Պենզայից, Սուրիի ջրամբարից հոսելով՝ թափվում է Ախունի և դառնում փոքր գետ. ԳՊԶ-24 միկրոշրջանի հարևանությամբ Անգարական և Բերեչագանի փողոցներում վերածվում է ջրամբարի, իսկ հետո «Մայակ» գործարանի շրջանում, հոսելով ջրամբարի պատնեշից, նորից թափվում է Սուրի գետը։

Ժամային գոտի խմբագրել

Աշխարհագրորեն Պենզան գտնվում է երրորդ ժամային գոտու հենց կենտրոնում՝ (45°00′00″) և ընդգրկված է այն ժամային գոտում, որը միջազգային ստանդարտներով նախատեսված է որպես Moscow Time Zone (MSK)։ Հարաբերական տեղաշարժը միջազգային UTC կոորդինատային ժամանակից կազմում է +3։00։

Ֆլորա և բուսականություն խմբագրել

1973 թվականի Պենզայի գլխավոր պլանի համաձայն հաստատվել է, որ ամբողջ տարածքի կանաչ գոտին կազմում է քաղաքի մակերեսի ավելի քան 25%-ը և այս ցուցանիշով 1980-ական թվականներին ճանաչվել է Պովոլժիե շրջանի արվարձանների ամենականաչապատված տարածքը։

Անտառային բնական տունկերը քաղաքի տարածքում ներկայացված են Սուրիի ձախ ափին, հիմնականում լայնասաղարթ անտառներ են (կաղնու անտառների հետ մեկտեղ լորենի, թխկի, կաղամախի և կեչի), Սուրիի աջ ափին՝ սոճու լայնասաղարթախիտ անտառներ։ Ամբողջ տարածքը կազմում է ավելի քան 9,5 հազար հա։

Պենզայի տարածքի բուսաբանական այգին կոչվում է Ի. Ի Սպրիգինի անվամբ (ստեղծվել է 1917 թվականին), բաժանված է երեք մասի՝ ծառաբանական (մոտ 230 տեսակի բույսեր), համակարգված (ավելի քան 200 բույսերի տեսակ) և ծաղկա-դեկորատիվ (մոտ 100 տեսակի բույսեր), որտեղ ներկայացված են բույսեր Հյուսիսային Ամերիկայից, Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից, Սիբիրից, Հեռավոր Արևելքից, Չինաստանից և այլ տարածաշրջաններից։

Կլիմա խմբագրել

Պենզայի կլիման չափավոր ցամաքային է։ Ձմեռը Պենզայում չափավոր սառն է և երկար, սկսվում է նոյեմբերի սկզբից և ավարտվում մարտի սկզբին, ամենասառը ամիսը փետրվարն է, միջին ջերմաստիճանը՝ -9,1 °C։ Ամառը շոգ է, տևում է մայիսից մինչև սեպտեմբեր, հուլիսի միջին ջերմաստիճանը 20,4 °C է։ Տարեկան միջին ջերմաստիճանը 5,5 °C է։ Պենզայի կլիման նման է Մոսկվայի կլիմային, բայց ցամաքայնությունը բարձր է, իսկ ներքևում տեղումները ավելի քիչ են։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Պենզայի առավելագույն ցուցանիշներ գրանցման ամբողջ պատմության ընթացքում (1981—2010 թվականներ)
Ամիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկտարին
բացարձակ առավելագույնը (°C)7,08,517,331,135,637,739,340,433,625,616,111,040,4
միջին առավելագույնը (°C)−5,5−5,11,012,420,824,826,624,718,29,90,6−4,410,3
միջին ջերմաստիճանը (°C)−8,7−9,1−3,46,814,318,520,418,312,55,6−2,1−7,45,5
միջին նվազագույնը (°C)−11,9−12,5−7,21,98,112,714,712,87,72,2−4,6−10,31,1
բացարձակ նվազագույնը (°C)−39,9−40,0−31,1−20,0−5,6−1,14,70,0−6,4−17,2−31,1−40,5−40,5
տեղումների քանակը (մմ)383135334265595152474841542
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա

Օրվա տևողությունը դեկտեմբերի 21-ին 7 ժամ 32 րոպե է, հունիսի 21-ին՝ 16 ժամ 57 րոպե։

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է 1663 թվականին որպես Ռուսական թագավորության հարավարևելյան ծայրամասի ամրոց[5], կառուցվել է կայսր Ալեքսեյ Միխայլովիչի հրամանով[6]։ 1719 թվականից քաղաքը դարձավ Պենզայի մարզի Կազան գավառի կենտրոնը։

1780 թվականին քաղաքը դարձել է Պենզա նահանգի կառավարչական (1796 թվականին՝ Պենզայի մարզի) և համանուն շրջանի կենտրոն։

  • 1786 թվականին հիմնվել է Պենզայի հանրային դպրոցը՝ մեկը Ռուսաստանի հնագույն կրթօջախներից։
  • 1792 թվականին Պենզայում անցկացվել է առաջին թատերական ներկայացումը, իսկ դրամատիկական թատրոնի առաջին թատերաշրջանը բացվել է հաջորդ տարի։
  • 1796 թվականին Պենզան հայտարարվել է գավառական քաղաք։
  • 1801 թվականին Պենզայի նահանգը վերացվել է և Պենզան դարձել է Սարատովի մարզի գլխավոր քաղաք։
  • 1801 թվականին քաղաքը ևս մեկ անգամ դարձել է Պենզա գավառի կենտրոն և պահպանել այդ կարգավիճակը մինչև 1928 թվականը։
  • 1837 թվականին բացվել է առաջին հանրային գրադարանը, 1838 թվականից սկսել է տպվել առաջին տեղական թերթը՝ «Պենզա նահանգի լուրը»։
  • 1848 թվականին հիմնադրվել է Ռուսաստանի ամենահին ձիարշավարաններից մեկը։
  • 1850 թվականին բացել է Սերգեևի անվան գրենական պիտույքների գործարանը։
  • 1858 թվականին տեղի է ունեցել հրդեհ, որն այրել է գրեթե ամբողջ քաղաքը։ Նույն թվականին սկսել է աշխատել Սոկոլովի անվան երկաթաձուլարանը։
  • 1873 թվականին բացվել է Ռուսաստանի առաջին կրկեսը։
  • 1874 թվականին բացվել է երկաթուղային երթևեկության Մորշանսկ-Սիզրան ճյուղը։
  • 1907 թվականին մարզպետ է նշանակվել Իվան Ֆրանցևիչ Կոշկոն։ Այս պաշտոնում նա մնացել է մինչև 1910 թվականի հոկտեմբերի 19-ը։

1918 թվականի ամռանը կարճ ժամանակով վերցվել է Չեխոսլովակյան կորպուսից։

1928 թվականին նահանգների և գավառների լուծարումից հետո Պենզան դարձել է Պենզայի շրջանի և միաժամանակ Միջվոլգյան տարածաշրջանի Պենզայի օկրուգի կենտրոն, 1930 թվականին դարձել է Մերձվոլգյան տարածաշրջանի (Կույբիշևսկ մարզի), իսկ 1937 թվականին՝ Տամբովի մարզի կենտրոն։

1939 թվականի փետրվարի 4-ին Պենզան դարձել է նորաստեղծ Պենզա տարածաշրջանի կենտրոն։ Նույն թվականին բացվել է ուսուցչական ինստիտուտ, ավելի ուշ վերածվել է մանկավարժական համալսարանի։

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին շատ ձեռնարկություններ քաղաքից տարհանվել են դեպի երկրի արևմուտք, որը նշանավորել է արդյունաբերական աճի սկիզբը. 1943 թվականին բացվել է արդյունաբերական ինստիտուտը (այժմ՝ Պենզայի պետական համալսարան)։

1985 թվականին քաղաքը պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշանով։

Վարչական բաժանում խմբագրել

Պենզան բաժանվում է չորս քաղաքային շրջանների[1][7][8][9]

  • Երկաթուղային՝ 115 589 մարդ,
  • Լենինյան՝ 92 568 մարդ,
  • Հոկտեմբերյան՝ 181 530 մարդ,
  • Մայիսմեկյան՝ 134 945 մարդ։

Պենզան հաշվվում են 10 հրապարակ, 532 փողոց, 38 նրբանցք, 391 նրբափողոց, 2 պողոտա, 3 առափնյա փողոց։ Ամբողջ ճանապարհա-փողոցային ցանցի երկարությունը կազմում է 630,3 կմ[10]։

Տեղական ինքնակառավարման մարմիններ խմբագրել

Պենզա քաղաքի կանոնադրության համաձայն՝ քաղաքի բարձրագույն տեղական ինքնակառավարման մարմինը Պենզայի քաղաքային դուման է, որտեղ ընտրվում են 35 մարդ 5 տարի ժամկետով։ Դուման իր կազմից ընտրում է քաղաքապետին, որը միաժամանակ հանդիսանում է դումայի նախագահ[11]։ Քաղաքապետարանի վարչությունը տեղական ինքնակառավարման մարմինն է համարվում։ Մինչև 2005 թվականը վարչության ղեկավարն ընտրվում էր համաժողովրդական քվեարկությամբ, և քաղաքապետի պաշտոն գոյություն չուներ։

1992-1993 և 1996-2004 թվականներին քաղաքի ղեկավարը եղել է Ալեքսանդր Սերաֆիմովիչ Կալաշնիկովը, 1996 և 2000 թվականներին երկու անգամ հաստատել է իր մանդատը ընդհանուր ընտրություններում։ 2005 թվականի մայիսի 6-ին դուման որոշում է ընդունել քաղաքապետի պաշտոնում նշանակել Ալեքսանդր Վլադիմիրովիչ Պաշկովին, 2005 թվականի դեկտեմբերի 27-ին՝ Ռոման Բորիսովիչ Չերնովին, իսկ 2014 թվականի հունիսի 20-ին՝ Լարիսա Յուրևնա Ռյաբիխինային։ 2012 թվականի հոկտեմբերի 26-ից 2014 թվականի սեպտեմբերի 24-ը քաղաքի գլխավորը եղել է Յուրի Պետրովիչ Ալպատովը[12][13]։ 2014 թվականի հուլիսի 18-ին արտահերթ նիստերից հետո քաղաքի դուման գլխավոր քաղաքապետ ընտրել է Յուրի Իվանովիչ Կրիվովին։ 2015 թվականի նոյեմբերի 18-ից այժմ գլխավորը Սերգեյ Վլադիմիրովիչ Վոլկովն է։

2014 թվականի սեպտեմբերի 24-ին Պենզա քաղաքի դումայի պատգամավորները VI համագումարի առաջին նիստի ժամանակ ընտրել են Վիկտոր Նիկոլաևիչ Կուվայցևին։

Պաշտոնական խորհրդանիշներ խմբագրել

Պենզա քաղաքի զինանշանը ստեղծվել է պատմական սովորույթների ժառանգորդության հիման վրա, պատրաստված է զինանշանագիտական կանոններով պատմական խորհրդանշական-զինանշագիտական համակարգի ոճով։ Զինանշանում կանաչ վահանի վրա պատկերված են երեք ոսկե խրձեր՝ ցորենի, գարու և կորեկի, որոնք կանգնած են ոսկե հողի վրա։ Գերագույն խորհրդի կողմից հաստատվել է 1781 մայիսի 28-ին (հին ոճով) և համարվում է Ռուսաստանի քաղաքների ամենահին զինանշաններից մեկը։

Զինանշանում պատկերված կանաչ դաշտում ոսկե գետնին կանգնած երեք ոսկե խրձերը նշանակում են տեղական հողերի հողագործության հարստությունը և ազնվությունը, այն փոխառված է պենզական գնդի զինանշանից, նկարը, որը պատկերված է վերին ձախ անկյունում, զորագնդի դրոշի մոտ դրոշաձողն է։ Կանաչը խորհրդանշում է հույս, ուրախություն, լիություն։ Ոսկին խորհրդանշում է հարստություն, արդարադատություն։ Բանակի գնդի խորհրդանիշը կազմել է իտալացի կոմս Ֆրանցիսկ Սանտին, Սենատը զինանշանը գրանցել, հաստատել է 1730 թվականի մարտի 8-ին[14]։

Պենզա քաղաքի դրոշն իրենից ներկայացնում է ուղղանկյուն կտոր՝ լայնության և երկարության 2։3 հարաբերակցությամբ, կանաչ գույնի վրա պատկերվել են երեք ոսկեգույն խրձեր (զինանշանի զարդապատկեր) և ոսկեգույն ուղղահայաց շերտեր (կտոր 1։5 երկարության վրա), պաստառի հակառակ երեսի պատկերը հայելային կերպով ընդօրինակվում է մյուս երեսին[14]։

Բնակչություն խմբագրել

2016 թվականի հունվարի 1-ին Պենզան Ռուսաստանի Դաշնության 1112 առավել խիտ բնակեցված քաղաքների ցուցակում 35-րդ տեղն էր և 86-րդը՝ եվրոպական քաղաքների մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Устав города Пензы». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  2. «В Пензе, которой нет, текла река Пенза». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
  3. М. С. Полубояров. Мир древних топонимов Արխիվացված 2021-02-23 Wayback Machine // Древности Пензенского края в зеркале топонимики. М., 2003. С. 148—150.
  4. В государственном водном реестре реки Старая Сура, Барковка и Мойка, а также ручей Прокоп не значаться
  5. Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 19. Отоми — Пластырь. 1975. 648 стр., илл.; 29 л. илл. и карт.
  6. «Пензенская энциклопедия». НИ «Большая Российская энциклопедия», Москва, 2001. Стр. 444.
  7. Закон «Об административно-территориальном устройстве Пензенской области»
  8. Устав Пензенской области
  9. «Численность населения Пензенской области на 1.01.2013 г.». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  10. ««Весь Пензенский край»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  11. «Устав города Пензы. Пенза 7 | Портал Пензенской области». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  12. «Временно исполнять обязанности сити-менеджера Пензы будет Лариса Рябихина». Информационное агентство «PenzaNews» — Политика. 2014 թ․ հունիսի 19. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
  13. «Депутаты удовлетворили прошение мэра Чернова об отставке». ИА «ПензаИнформ» — Новости — Политика. 2014 թ․ հունիսի 19. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.
  14. 14,0 14,1 «Символика города Пензы». Пензенская городская дума. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենզա» հոդվածին։