Պեմզաշեն

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Պեմզաշեն, գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Արթիկ համայնքում[3]։

Գյուղ
Պեմզաշեն
Պեմզաշեն գյուղի համայնապատկերը, 2013թ․
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Համայնք Արթիկ համայնք
Հիմնադրված է1831 թ.
Մակերես23 կմ²
ԲԾՄ1780 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն3322[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 244[2]
Փոստային ինդեքս3020
Պեմզաշեն (Հայաստան)##
Պեմզաշեն (Հայաստան)

Անվանում խմբագրել

Նախկինում կոչվել է Մահմուդջուղ, Կարմիրքենդ[4]։ 1940 թվականի մարտի 2-ին գյուղը վերանվանվել է Պեմզաշեն[5]։

Աշխարհագրություն խմբագրել

Բնակավայրը տեղակայված է Արագած լեռան արևմտյան ստորոտում և ծովի մակարդակից բարձր է 1780 մ[6]։

Գյուղը համայնքային կենտրոն Արթիկ քաղաքից հեռու է 6․2 կմ դեպի հարավ-արևմուտք, իսկ մարզկենտրոն Գյումրի քաղաքից հեռու է 26 կմ դեպի հարավ-արևելք[6]։

Պատմություն խմբագրել

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

2002 թվականին Պեմզաշենում գտնվող թվով 45 միավոր հուշարձան, որոնք թվագրվում են մ․թ․ա․ 2-րդ հազարամյակից մինչև մ․թ․ 20-րդ դար և ներառված են պետության կողմից պաշտպանվող հուշարձանների ցանկում[7]։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Պեմզաշենի մշտական բնակչությունը կազմել է 3244, առկա բնակչությունը՝ 3218 մարդ[8]։ Նախնիների մի մասը 1829-1831 թթ.-ին գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բասենի, Մուշի և այլ շրջաններից[5]։

Պեմզաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[9].

Տարի183118731897192619391959198920012011
Բնակիչ1911019[10]1496133117573599338428623244[8]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է բնական շինանյութերի հանույթով, ծխախոտագործությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։

Օգտակար հանածոներ խմբագրել

Պեմզաշենն ունի վարդագույն և կարմիր տուֆի, պեմզայի պաշարներ, որոնք արդյունահանվում են։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. Արթիկ համայնքի մասին տեղեկություններ Շիրակի մարզպետարանի կայքում, (արխիվացված 14․11․2022թ․)։
  4. admina (2023 թ․ սեպտեմբերի 8). «Պեմզաշեն ավանի բնակչությունը 1831-1931 թվականներին. Արթիկի շրջան». Aniarc (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
  5. 5,0 5,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 324
  6. 6,0 6,1 Պեմզաշեն գյուղի մասին տեղեկություններ Շիրակի մարզպետարանի կայքում, (արխիվացված 14․11․2022թ․)։
  7. Հայաստանի կառավարության որոշում N 2170, 9 սեպտեմբերի 2004 թվական։
  8. 8,0 8,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  9. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 166» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 8-ին.
  10. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  11. hushardzantest. «ՊԵՄԶԱՇԵՆԻ ԵՌԱԽՈՐԱՆ ԵԿԵՂԵՑԻ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության. Վերցված է 2024-01-14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել