Պարսիկներ, իրանական ազգ։ Կազմում են Իրանի բնակչության կեսից ավելը։ Խոսում են պարսկերեն։

Պարսիկներ
Իրանի դրոշը
Ընդհանուր քանակ

61.000.000

Բնակեցում
Իրան Իրան46.430.000
Պակիստան Պակիստան2.000.000
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ743.000
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն300.000
ԱՄԷ ԱՄԷ240.000
Գերմանիա Գերմանիա200.000
Կանադա Կանադա175.000
Ռուսաստան Ռուսաստան170.000
Կատար Կատար160.000
Իսրայել Իսրայել135.000
Ֆրանսիա Ֆրանսիա62.000
Հնդկաստան Հնդկաստան60.000
Շվեդիա Շվեդիա50.000
Թուրքիա Թուրքիա32.000
Հունաստան Հունաստան20.000
Հայաստան Հայաստան15.000
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա10.000
Բելգիա Բելգիա6.000
Ադրբեջան Ադրբեջան2.000
Լեզու(ներ)
Պարսկերեն
Հավատք(ներ)
Շիա իսլամ
Բարեկամական էթնիկ խմբեր
Տաջիկներ - Թաթեր

Պատմություն խմբագրել

Իրանական ցեղերը, որոնք բաժանվել էին հնդիրանական ցեղերից կամ արիներից, Կենտրոնական Ասիայից այժմյան Իրանի տարածք են ներթափանցել մ․թ․ա․ մոտ երկրորդ հազարամյակում։ Նրանց մի մասը հաստատվել է Պարսք կամ Ֆարս տարածաշրջանում (այժմյան Իրանի հարավում) և կոչվել են պարսիկներ։

Պարսիկները տիրապետող դիրք են ունեցել Աքեմենյան պետությունում, որն հիմնադրել է Կյուրոս Բ Մեծ մ․թ․ա․ 550 թվականին։

Կրոն խմբագրել

Պարսիկների մեծ մասը կրոնով շիա դավանանքի մուսուլմաններ են։ Մահմեդականությունը տարածվել է 8-րդ դարի արաբական նվաճումներից հետո։ Մինչ այդ պարսիկները դավանել են զրադաշտականություն, որն առաջացել է ավելի վաղ ժամանակների հնդիրանական ցեղերի հավատալիքներից։ Այսօր էլ փոքրաթիվ զրադաշտականներ են ապրում Իրանում և Հնդկաստանում (տե՛ս պարսեր

Աղբյուր խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 207