Պատրիկ Արտեմի

Պատրիկ Արտեմի (իրական անուն, ազգանուն՝ Պատվական Արտեմի Շաքարյան, նոյեմբերի 20, 1939(1939-11-20), Մարց, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ։

Պատրիկ Արտեմի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 20, 1939(1939-11-20) (84 տարեկան)
ԾննդավայրՄարց, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունբանասեր և արձակագիր
ԱնդամությունՀԳՄ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 20-ին Լոռու մարզի Մարց գյուղում։ Ավարտել է Ալավերդու Միքայել Նալբանդյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը։ Ուսումը շարունակել է Երևանի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի հեռակա բաժնում։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո՝ 1960-1961 թվականներին, աշխատել է Հագվի գյուղի դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Այնուհետև եղել է Ալավերդու շրջանային պիոներ տան վարիչ (1961-1962), շրջանային «Լոռի» թերթի նամակների բաժնի վարիչ, որից հետո՝ թերթի պատասխանատու քարտուղար։ 1965-1975 թվականներին «Սովետական Հայաստան» թերթի հյուսիսային շրջանների հատուկ թղթակիցն էր[1]։

1975 թվականին տեղափոխվել է Երևան, դարձել կենտրոնական խմբագրության հատուկ թղթակից։ 1978-1990 թվականներին եղել է «Սովետական Հայաստան» թերթի նամակների և ֆելիետոնի բաժնի վարիչ, ապա ստեղծել և մինչև 1992 թվականը խմբագրել է «Ժողովրդական թերթը»։ Ավելի ուշ տեղափոխվել է Ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրություն, դարձել վառելիքաէներգետիկ ռեսուրսների վարչության պետ։

1998 թվականից սկսել է զբաղվել գրողական գործունեությամբ[2]։

2009 թվականից ապրում է Ամերիկայում։ Ամուսնացած է, ունի 2 դուստր։

Երկեր խմբագրել

  • «Ինչպես մանկության հեքիաթ» (1971)[3]
  • «Լեռան երեկոն» (2004)[1]
  • «Հարդագողի ճամփորդներ» (2009)[4]
  • «Սորան» (2017)
  • «Խաղը» (2017)[5]
  • «Ժամադրություն» (2019)[6]
  • «Отрина» (2020)
  • «Подсолнуховое поле» (2020)
  • «Մեզոզոյան խենթեր» (2021)

Պատրաստում է տպագրության «Գոյարարի հարսնացուն» պատմվածքների, նյութերի և հուշերի ժողովածուն[7]։

Թարգմանություններ խմբագրել

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ուկրաինական պատմվածքներ.- Երևան։ Սովետական գրող, 1977.- 623 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։

Թատրոնում խմբագրել

2021 թվականի ամռանը Ալավերդու քաղաքային թատրոնում բեմադրվել է «Ծապան» ներկայացումը՝ հիմնված Պատրիկ Արտեմիի համանուն պատմվածքի վրա[8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Լույս Է տեսել Պատրիկ Արտեմիի «Լեռան երեկոնե պատմվածքների ժողովածուն». armenpress.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
  2. «ԵՐԿՈՒՍԸ ՆՈՒՅՆ ՀՈԳՈՒ ՄԵՋ / Ղուկաս ՍԻՐՈՒՆՅԱՆ». Գրական Թերթ. 2015 թ․ մայիսի 26. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
  3. «Ինչպես մանկության հեքիաթ։ [Պատմվածքներ] / Պ. Շաքարյան; Խմբ.՝ Շ. Գրիգորյան».
  4. «Հարդագողի ճամփորդներ։ /Արձակ / Պ. Ա.Շաքարյան; Խմբ.՝ Կ. Մելիքսեթյան».
  5. «Պատրիկ Արտեմիի «Խաղը» և «Սորան» գրքերի շնորհանդեսը՝ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում» (PDF). Երկունք. 2017 թ․ նոյեմբեր.
  6. «Սիրո համար հեռուն ո՞րն է …». archive3.ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
  7. «Պատրիկ Արտեմի․ «Գոյարարի հարսնացուն»․ պատմվածք — ԵՐԵՎԱՆՅԱՆ ԷՍՔԻԶ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
  8. «Ալավերդու թատրոնը բեմում եւ «ետնաբեմում» | Aliq Media Armenia». Aliq Media Armenia |. 2021 թ․ հունիսի 29. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին.
  9. Ներկայացման պրեմիերա Ալավերդու քաղաքային թատրոնում, Վերցված է 2021 թ․ օգոստոսի 30-ին

Արտաքին հղումներ խմբագրել