Պատրաս (հուն․՝ Πάτρα), Հունաստանի երրորդ խոշորագույն քաղաքը։ Գտնվում է Պելոպոնեսի հյուսիս արևմտյան մասում՝ Հոնիական ծովի Պատրակիոս ծոցի ափին։ Գտնվում է Աթենքից 177 կմ հարավ-արևմուտք։ Պելոպոնես թերակղզու ամենամեծ քաղաքն է, համանուն դիմի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 173 600 մարդ (2021)[1]։ Սննդի արդյունաբերության կենտրոն է։

Քաղաք
Պատրաս
Πάτρα
Պատրասի համայնապատկեր
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԵրկրամասԱրևմտյան Հունաստան
ՔաղաքապետՅանիս Դիմարաս
Մակերես335 կմ²
ԲԾՄ10 մետր
Պաշտոնական լեզուՀունարեն
Բնակչություն173 600 մարդ (2021)[1]
Ազգային կազմՀույներ
Կրոնական կազմՀունական ուղղափառ եկեղեցի
ՏեղաբնականունՊատրասցի
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ2610
Փոստային դասիչ26x xx
Ավտոմոբիլային կոդΑX և AZ
Պաշտոնական կայքe-patras.gr
Պատրաս (Հունաստան)##
Պատրաս (Հունաստան)

Պատմություն խմբագրել

Պատրաս քաղաքը հիմնադրվել է մ․ թ․ ա․ 6-րդ դարում Սպարտայի աքայացիների կողմից, երբ դորիացիները նրանց վտարել են Պելոպոնեսի զգալի մասից։ Աքայացիների առաաջնորդ Պրևգենը միավորել է երեք քաղաքներ՝ Արոյան, Մեսատիսը և Անտիոսը, և այն անվանել իր որդու՝ Պատրասի պատվին[2]։ Սակայն հնագիտական ուսումնասիրությունները վկայում են, որ առաջին բնակավայրերն այս տարածքում ի հայտ են եկել մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակում[3]։

Մոտ 62 թվականին այս բնակավայրում է նահատակվել Անդրեաս առաքյալը։

Պատրասի Օդեոնը

Հռոմեական շրջանում քաղաքը ծաղկում է ապրել և վերածվել Միջերկրական ծովի առևտրական ու արդյունաբերական կենտրոնի։ Կորինթոսի ավերումից հետո տեղի նավահանգիստը կարևոր դեր է ունեցել Հունաստանն ու Իտալիան կապելու հարցում։ Հռոմեացի կայսրերը քաղաքին նույնիսկ արտոնել են թողարկել սեփական դրամը։ Այս շրջանում Պատրասում կառուցվել են ամֆիթատրոն, ջրմուղագիծ, Օդոենը[4]։

3-րդ դարի վերջին Պատրասն անկում է ունեցել, որը, հնարավոր է, պայմանավորված է եղել ուժգին երկրաշարժով, որ տեղի է ունեցել այդ ժամանակ։

9-րդ դարակեսին քաղաքը կրկին ծաղկում է ապրել և այդ ժամանակներից էլ կիսել է հունական պետության ճակատագիրը։

1205 թվականին Խաչակրաց չորրորդ արշավանքի արդյունքում Պատրասը հանձնվել է Աքայական իշխանությանը, և այստեղ իշխել է պրովանսցի բարոն Գիյոմ Ալեմանը։ 13-րդ դարի կեսերին նա վաճառել է իր ունեցվածքը Պատրասի կաթոլիկ արքեպիսկոպոսին, որն այն ժամանակ եկեղեցական իշխանության բարձրագույն ներկայացուցիչն էր Պելոպոնեսում։ 14-րդ դարի կեսերին Պատրասն անցել է Մորեայի բռնապետությանը։ 1387 թվականին քաղաքը փորձել է զավթել Հիվանդախնամների միաբանությունը։

1408-1430 թվականներին Պատրասը եղել է Վենետիկի հանրապետության իշխանություն ներքո, իսկ 1458 թվականին այն նվաճել են թուրքերը։ 1687-1715 թվականներին այն կրկին հայտնվել է Վենետիկի Հանրապետության վերահսկողության ներքո։

1722 թվականին տեղի ունեցել Պատրասի ճակատամարտը, որի ժամանակ ռուսական նավատորմը հաղթել է թուրքական նավատորմին։

Պատրասի բնակիչները առաջիններից էին, որ սկսել են Հունաստանի անկախության պատերազմը 1821-1829 թվականներին․ Պանագիոտիս Կարաձասի ղեկավարությամբ նրանք սկսել էին պայքարը 1821 թվականի մարտի 23-ից։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքն օկուպացրել են իտալական և գերմանական զորքերը։

Կլիմա խմբագրել

Պատրասի կլիման միջերկրածովյան է։ Այն ունի տիպական թաց ձմեռ և շոգ, չոր ամառ, իսկ գարունն ու աշունը բնորոշվում են անցումային կլիմայով։ Աշունը, սակայն, ավելի խոնավ է, քան գարունը։

Պատրաս (1955-1997)ի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Միջին բարձր °C (°F)14.5
(58.1)
15.0
(59)
16.8
(62.2)
19.7
(67.5)
24.2
(75.6)
28.0
(82.4)
30.1
(86.2)
30.9
(87.6)
28.2
(82.8)
24.1
(75.4)
19.5
(67.1)
16.1
(61)
22.3
(72.1)
Միջին օրական °C (°F)10.3
(50.5)
10.7
(51.3)
12.3
(54.1)
15.0
(59)
19.1
(66.4)
22.7
(72.9)
24.8
(76.6)
25.3
(77.5)
22.7
(72.9)
18.9
(66)
14.9
(58.8)
11.9
(53.4)
17.4
(63.3)
Միջին ցածր °C (°F)6.1
(43)
6.4
(43.5)
7.7
(45.9)
10.2
(50.4)
13.9
(57)
17.4
(63.3)
19.4
(66.9)
19.6
(67.3)
17.2
(63)
13.8
(56.8)
10.3
(50.5)
7.6
(45.7)
12.5
(54.5)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ)89.1
(3.508)
81.7
(3.217)
63.3
(2.492)
47.8
(1.882)
28.9
(1.138)
7.5
(0.295)
4.6
(0.181)
5.2
(0.205)
28.3
(1.114)
72.2
(2.843)
118.0
(4.646)
116.1
(4.571)
662.7
(26.091)
Միջ. անձրևոտ օրեր 12.010.69.98.45.32.21.01.03.67.811.013.286
աղբյուր: Hellenic National Meteorological Service[5]

Ժամանակակից շրջան խմբագրել

Պատրասի ամրոցը 1687 թվականի նկարի վրա
Պատրասի հնագիտական թանգարան

Հին քաղաքից պահպանվել է միայն Օդեոնը (2-րդ դար)։ Կաստրո բլրի վրա պահպանվել են բյուզանդական ամրոցի ավերակներ[6]։ Քաղաքում գործում են հնագիտական թանգարան, երկու համալսարան և Տեխնիկական կրթական ֆոնդ՝ գիտահետազոտական ինստիտուտներով[7]։

Անդրեաս առաքյալի տաճարը (1974) Հունաստանի ամենամեծ տաճարն է, այնտեղ են գտնվում Անդրեաս առաքյալի մասունքներից։ Քաղաքից ոչ հեռու կառուցվել է ժամանակակից Ռիո-Անտիրիո կամուրջը, որ Պելոպոնեսը կապում է մայրցամաքային Հունաստանին։ Կամուրջի վերջնամասերում կանգնած են Ռիոյի և Անտիրիոյի ամրոցները, որոնք նեղուցի ամենանեղ հատվածում կառուցել են վենետիկցիները 1701-1713 թվականներին[8]։

Գարնանը քաղաքում կազմակերպվում է Պատրասի կառնավալը։ Քաղաքը 2006 թվականին դարձել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։

Հոկտեմբերի սկզբին քաղաքում կազմակերպվում է միջազգային կինոփառատոն (անգլ.՝ Partas International Film Festival)[9]։

Մշակույթ խմբագրել

Քաղաքը հայտնի է թատրոններով, որոնցից գլխավորը «Ապոլլոն» թատրոնն է։ Այն կառուցվել է 1872 թվականին սաքսոնական ծագումով հույն ճարտարապետ Էռնստ Ցիլերի նախագծով[10]։

Ամեն տարի քաղաքում անցնում է Պատրասի կառնավալը, որն աշխարհի խոշորագույն կառնավալներից է[11]։ Այս սկսվում է հունվարի 17-ին և ձգվում մինչև Մեծ պասի առաջին օրը։

1902-1918 թվականներին Պատրասում գործել է տրամվայ, որը Հունաստանում էլեկտրական տրամվայի առաջին գիծն է եղել։

Վանքեր խմբագրել

Պանագիոս Հիրոկոմիտիսիոսի վանքը (հուն․՝ Ιερά Μονή Γηροκομείου) հիմնադրվել է 10-րդ դարում ծերանոցի շրջանում։ Այն կառուցվել է Արտեմիսի հնագույն տաճարի տեղում։ Վանական համալիրը նվիրված է սուրբ Արտեմիսին[12]։

Սուրբ Նիկոլայ Բալայի վանքը (հուն․՝ Μονή Αγίου Νικολάου Μπάλα) հայտնի է որպես Հին վանք (հուն․՝ Παλαιομονάστηρο)։ Այն կառուցված է Պանաչայկոս լեռան ստորոտին՝ 500 մ բարձրության վրա։ Գտնվում է Բալա գյուղից ոչ հեռու, Պատրասից 8 կմ հյուսիս-արևելք։ Պատմական այս գողտրիկ շինությունը կառուցվել է 6-րդ դարի վերջին, 7-րդ դարի սկզբին, սակայն մինչև 1945 թվականը բազմիցս ավերվել է։ Հյուսիսային ներքին կողմում պահպանված մարմարյա սալը պատմում է 1693 թվականին վանքի վերականգնման մասին[13]։

Պատրասի համայնք խմբագրել

Պատրասի համայնքում ընդգրկված են չորս բնակավայրեր։ Բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով 170,896 մարդ է[14]։ Մակերեսը 57,41 կմ² է[15][15]։

ԱնվանումԲնակչություն (2011)[14], մարդ
Բալաս264
Պատրաս167446
Սկիոեսա626
Քարադրոն110

Բնակչություն խմբագրել

Պատրաս քաղաքի բնակչությունը (մուգ կապույտ հատված) և Պատրասի ագլոմերացիան (բաց կապույտ հատված) 1853-2007 թվականներին

Քաղաքային ագլոմերացիան ընդգրկում է Պատրաս համայնքը։

Պատրասի բնակչություն[16][17][18]
ՏարիՔաղաք,
մարդ
Ագլոմերացիա,
մարդ
185315 85419 499
186118 34223 020
187016 64126 190
187925 49434 227
188933 52944 970
189637 98551 932
190737 728-
192052 174-
192861 278-
195187 57094 192
196196 100103 985
1971112 228120 847
1981142 163154 596
1991158667[19]174800[19]
2001168530[19]201341[19]
2011167446[14]213984[14]

Նշանավոր բնակիչներ խմբագրել

  • Աթանասիոս Կանակարիս (1760-1834) - քաղաքական գործիչ, «Ֆիլիկի Էթերիա» կազմակերպության անդամ։ Մասնակցել է 1821 թվականի ապստամբության նախապատրաստմանը, աչքի է ընկել Պատրասի ամրոցի պաշարման ժամանակ։
  • Ժան Մորեաս (1856-1910) - ֆրանսիացի բանաստեղծ
  • Կոստիս Պալամաս (1859-1943) - բանաստեղծ, «Օլիմպիական հիմնի» հեղինակ
  • Դիմիտրիոս Բիսկինիս (1891-1947) - նկարիչ, հունական գեղանկարչության ակադեմիական դպրոցի ներկայացուցիչ
  • Դիմիտրիոս Տոֆալոս (1877-1966) - մարզիկ, թեթև ատլետիկայի ռեկորդակիր
  • Նիկոլաս Անդրիակոպուլոս (1878—?) - մարմնամարզի, 1896 թվականի օլիմպիական մեդալակիր
  • Մեմոս Մակրիս (1913-1993) - հույն և հունգարացի քանդակագործ, Երկրորդ աշխարհամարտի տարիներին հունական դիմադրության շարժման անդամ
  • Ապոստոլոս Սանտաս (1922-2011) - հունական դիմադրության շարժման անդամ, 1941 թվականի մայիսի 31-ին Մանոլիս Գլեզոսի հետ նացիստական դրոշը իջեցրել ու պատռել է Ակրոպոլիսի վրայից։
  • Թանոս Միկրուցիկոս (ծնվ․՝ 1947) - կոմպոզիտոր, Հունաստանի մշակույթի նախարար 1994-1996 թվականներին
  • Կոնստանտինոս Կացուրանիս (ծնվ․՝ 1979) - ֆուտբոլիստ, Հունաստանի հավաքականի անդամ, 2004 թվականի Եվրոպայի չեմպիոն
  • Դիմիտրաս Մազիս (ծնվ․՝ 1976) - գրագնդակի մարզիկ, հունաստանի հավաքականի անդամ, 2005 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
  • Պերիկլիս Յակովակիս (ծնվ․՝ 1979) - Եվրոպայի չեմպիոն 400 մ արգելապատնեշներով վազքում
  • Անդրեաս Նեզերիտիս (1897-1980) - կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ
  • Սպիրոս Ֆոկաս (ծնվ․՝ 1937) - դերասան

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2021 Greek census
  2. Павсаний. Описание Эллады. VII, 6, 2
  3. «История города Патры». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 23-ին.
  4. «Ωδείο Πατρών. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  5. «Climate of Patras». Hellenic National Meteorological Service. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
  6. Α. Μανιάκη (2012). «Κάστρο Πάτρας. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  7. Μαρία Γάτση (2012). «Αρχαιολογικό Μουσείο Πατρών. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  8. «Φρούριο Ρίου. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  9. «History — Partas International Film Festival — Greece». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 19-ին.
  10. «Δημοτικό Θέατρο Πατρών. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  11. Patras Carnival impressive opening ceremony — ana-mpa
  12. Σύντομον ιστορικόν της Ιεράς Μονής Γηροκομειού. Ιερά Μητρόπολις Πατρών
  13. Ιερά Κοινοβιακή Μονή Αγίου Νικολάου (Παλαιομονάστηρο) Πατρών. Ιερά Μητρόπολις Πατρών
  14. 14,0 14,1 14,2 14,3 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  15. 15,0 15,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 355. — ISSN 1106-5761.
  16. The population of Greece in the second half of the 20th century. — Athens: National Statistical Service of Greece, 1980.
  17. Statistical Yearbook of Greece. — Athens: National Statistical Service of Greece, 1980.
  18. Κώστας Ν. Τριανταφύλλου Ιστορικόν Λεξικόν των Πατρών. — Τρίτη Έκδοση. — Πάτρα: Τυπογραφείο Πέτρου Χρ. Κούλη, 1995.
  19. 19,0 19,1 19,2 19,3 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  20. «:Градови партнери». Administrative Office of the City of Banja Luka (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 «Patras Municipality - Fraternize Cities». Patras Municipality. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 4-ին.
  22. «Limassol Twinned Cities». Limassol (Lemesos) Municipality. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 29-ին.
  23. [1] Архивировано|url=https://web.archive.org/web/20100123031307/http://www.sister-cities.org/directory/IntllistingsResults.cfm%7Cdate=January 23, 2010
  24. «Online site translation into English and other languages – Yandex.Translate». translate.yandex.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  25. Makris, A. «Russian Sailing Ship Docks in Patras for Twinning with Kaliningrad - GreekReporter.com». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.

Գրականություն խմբագրել

  • Maria Mavromataki Greece Between Legend And History. — Athens: Haitalis, 2002. — 287 p. — ISBN 9789608284012
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրաս» հոդվածին։