Պադանի հարթավայր

Պադանի հարթավայր (լատին․՝ Padanus, Պո գետի անվանումն էր Հին Հռոմում; իտալ.՝ Pianura Padana կամ Val Padana, էմիլ.-ռոմ.՝ Pianûra Padâna), տարածվում է Ալպերից հարավ, որտեղով հոսում է Պո գետը։

Պադանի հարթավայրը տիեզերքից
Պադանի հարթավայր

Պադանի հարթավայրը գտնվում է Իտալիայի հյուսիսային մասում, միջին բարձրությունը 400 մ. է։ Հարթավայրն առաջացել է միջլեռնային կոտրվածքի տեղում։

Ձգվածությունը հյուսիսից հարավ շուրջ 200 կմ. է, իսկ արևմուտքից արևելք՝ 500 կմ.։ Ընդհանուր մակերեսը 46.000 կմ² է։

Հարթավայրի կլիման մեղմ է (հունվարին ջերմաստիճանը մոտավորապես 0 °C է), հողերը՝ բերրի, բնակչությունը՝ խիտ։ Այստեղ շատ կան մշակված դաշտավայրեր, խաղողի և այլ պտղատու այգիներ։